ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով: 

Դատավոր Վահե Դոլմազյանը նաև մերժեց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու համար: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ Աշոտյանը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

ՀՀԿ փոխնախագահը չի ընդունում մեղադրանքը։