Ամեն ինչ անելու ենք՝ մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները․ Ալեն Սիմոնյանը՝ Լոռու մարզում
ԻրավունքՁեր խնդիրները մեր իշխանության ուշադրության կենտրոնում են, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները. ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 3-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում:
Շրջելով աղետի գոտում` ԱԺ նախագահը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին, հանդիպել աղետից տուժած տարբեր շրջանների բնակիչներին ու լսել վերջիններիս խնդիրները:
Խորհրդարանի ղեկավարն առանձին հանդիպում է ունեցել նաեւ տեղում աշխատող փրկարար ծառայության աշխատակիցների հետ` շնորհակալություն հայտնելով նրանց կատարած ահռելի աշխատանքի համար:
Օրենսդիրի ղեկավարն այցելել է նաեւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (VTC) եւ ծանոթացել կենտրոնի աշխատանքներին:
Աշխատանքային օրվա ավարտին Ալեն Սիմոնյանը մասնակցել է Ազգային ժողովի կողմից աղետի գոտու երեխաների համար կազմակերպված միջոցառմանը: