ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան Առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Արթուր Վանեցյան Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր․ ՔԿ ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել Վարդանյան Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Միևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը Ջուր չի լինի Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետ ՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսևորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ» 

Անհրաժեշտ է հրատապ գործնական քայլեր ձեռնարկել. «Փաստ»

Ռուսաստան

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը լուրջ աջակցության կարիք ունի։ Ընդդիմադիր գործչի դիմակ հագած հանձնակատարներին ու «եվրոպամետ» մի քանի կուսակցություններին մի կողմ թողնելով՝ համաձայնենք, որ իրական ընդդիմադիր դաշտում կան լուրջ գործիչներ, որոնք, ներքուստ անկեղծորեն շարժմանը աջակցելով հանդերձ, ակտիվ քայլեր չեն ձեռնարկում և շարժման շրջանակներում որևէ նախաձեռնություններով հանդես չեն գալիս։ Նրանք գործիչներ են, ովքեր կարող են դա անել, բայց չեն անում տարբեր, այդ թվում՝ հասկանալի և ընդունելի պատճառներով։ Պատճառներից մեկն, ըստ իս, կարող է լինել այն, որ հայ հասարակությունը բաղկացած չէ միայն Հայ առաքելական եկեղեցու հետևորդներով։ Կա մի հատված, որը կարող է բարդույթավորվել, և «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդի՝ ՀԱԵ հոգևորական լինելու հանգամանքը պատճառ դառնա շարժմանը նրա չմիանալուն։

Եվ այդ մարդիկ երբեք դրա մասին չեն խոսի։ Սա շատ նուրբ խնդիր է, որին նույնպես պետք է լուրջ վերաբերվել։ Նմանատիպ պատճառներ շատ կան։ Ուստի, այս ամենը հիմք է տալիս մտածելու նաև նոր շարժում ձևավորելու մասին։ Այն կարող է նաև որպես այլընտրանքային շարժում լինել։ Բոլոր դեպքերում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հետ կողք կողքի կպայքարի՝ մեկը մյուսի հետ սերտ կապեր պահպանելով և մեկը մյուսին լրացնելով, հետագայում գուցե նաև միավորվելով։

Ի դեպ, նման տեսակետներ արդեն հնչել են, և դրա մասին արժե մտածել ու իրագործել։ Սա վատ գաղափար չէ։ Սրանով չի նսեմանում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաքելությունը, այլ ճիշտ հակառակը՝ շարժումը ավելի կհզորանա այն առումով, որ ընդդիմադիր այն հատվածը, որը ինչ-ինչ պատճառներով նպատակահարմար չի գտնում ակտիվ մասնակցություն ունենալ շարժման գործողություններում, հնարավորություն կունենա իրեն դրսևորել նոր շարժման շրջանակներում։ Իշխանություններն արդեն փաստացի «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն իրենց համար անվտանգ են համարում։ Կարծում եմ՝ դա է պատճառը, որ «օրինակելի ժողովրդական պետության» իշխանություններին ծառայող սոցիալական ցանցերի կեղծ օգտատերերը, քաղտեխնոլոգները, վերլուծաբաններն ու քարոզիչները ամենօրյա ռեժիմով շարժման մասին զանգվածային տարբեր լրատվամիջոցներով ելույթներ են ունենում։

Ընդ որում, բացառիկ ակտիվություն է ցուցաբերում նշված շերտերի միայն ծախու, ագրեսիվ, գռեհիկ ու լկտի հատվածը, որոնց գլխուղեղի ձախ կիսագունդը անզգայացած վիճակում է և այլևս չի արձագանքում արտաքին նշաններին։ Ինչո՞ւ եմ հատկապես սա շեշտում, որովհետև, հանուն արդարության, պետք է նշեմ նաև, որ ինչքան էլ զարմանալի հնչի, ՔՊԿ շրջանակներում էլ կան գլխուղեղի աջ և ձախ կիսագնդերը ներդաշնակ օգտագործող գործիչներ, որոնց ուսերին է ընկած կուսակցության գոյության ծանր բեռը, և նրանք շատ լավ հասկանում են, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հետ կողք կողքի պայքարող ևս մեկ ընդդիմադիր շարժման պարագայում իշխանության հենասյուները կփլուզվեն։ Հենց այս մտավախությամբ էլ իրենց ամենօրյա քննադատություններով արհեստականորեն նոր ինտրիգներ են ստեղծում շարժման շուրջ՝ մինչև իրենց նոր «ծոցագրպանային ընդդիմադիրները» կդիրքավորվեն։ Խոսքը վերաբերում է նաև ՔՊԿ առաջնորդի քավորությամբ ստեղծված իբր եվրոպամետ կուսակցություններին, որոնք իշխանություններին «ընդդիմանալու» համար առնվազն երկու կեղծ ուղղություն ունեն. մեկն այն է, որ վարչապետը Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելը նպատակահարմար չի գտնում, իսկ իրենք շատ են ուզում, և երկրորդ՝ որ Հայաստանի պետական սահմանները հսկելու խնդրանքով Ռուսաստանին դիմած իշխանությունները շատ են ձգձգում ԵԱՏՄ և ՀԱՊԿ կառույցներից դուրս գալու գործընթացը, իսկ իրենք կարծում են, որ այդ գործընթացը պետք է արագացնել։

Ահա, այսպիսի կեղծ օրակարգերով նրանք փորձելու են մոռացության մատնել ՔՊԿ համար իրականում վտանգավոր թեմաները, այն է՝ սահմանազատում, Սահմանադրության փոփոխում, Արարատ-Արագած, զինանշան, հիմն, «զուգընկերոջ» մասին օրենքի վերանայում և այլ հրատապ խնդիրներ, որոնք հայ ազգի համար ունեն զգայուն նշանակություն, և որոնց մասին իրենց հնարավորության սահմաններում բարձրաձայնում են «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդները, սակայն, ինչպես վերը նշեցի, դա բավարար չէ, և անհրաժեշտություն կա կազմակերպելու նոր հզոր շարժում, և չեմ հոգնի՝ ասելով, որ անհրաժեշտ է հրատապ գործնական քայլեր ձեռնարկել և արտահերթ ընտրություններ անցկացնելու միջոցով հեռացնել այսօրվա Քրիստոսամարտ իշխանություններին։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան Առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Արթուր ՎանեցյանՄանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր․ ՔԿ ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել ՎարդանյանՀրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՄիևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը Ջուր չի լինի Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ»ԲԴԽ-ն խտրականություն է դրսևորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»«Իրավունք». Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ«Ժողովուրդ». Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա«Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը«Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը«Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկանԱնհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկ 2025 թվականը նոր հեռանկարներ և հաջողություն կբերի Կենդանակերպի 3 նշաններին ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Հաջորդ շաբաթ Հայաստանի սահմանին պաշտոնապես «կաշխատեն» ԱՄՆ հատուկ ծառայությունները․ Արման Աբովյան Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու. Հարութ Սասունյան Ի՞նչ է նշանակում Հայաստանի միացումը Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքագետ Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձինLույս չի լինի ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին Ձյուն, մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստակամ է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ քաղաքագետ 1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. քաղաքագետ«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 2-ին՝ չնայած Լոս Անջելեսի հրդեհներինԵրևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ ՇարմազանովԱշխարհի ամենահարուստ խոհարարի կարողությունը կազմում է 880 միլիոն ֆունտ Կյանքից հեռացել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագն ու գլխավոր մարզիչը ՀՀ-ն միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է Հայաստան մեկնելու. Էնթոնի Բլինքեն Վարորդի աշխատանքի 195 թափուր հաստիք կա․ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետը կադրային քաղաքականության հարցեր է քննարկել Լավրովը խոսել է ԱՄՆ-ում աղքատության մասինՄոտ տասը հազար մարդ կզրկվի աշխատանքից, ոսկերչությանը կհասցվի ջախջախիչ հարված․ տնտեսագետ Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ․ Ոսկան Սարգսյան Փաշինյանը Փարաքարի ընտրությունների արդյունքներն է ամփոփել Ձեր ուշքումիտքն ուտելն ա մենակ. օգտատերերը պաշտոնյաների տարեսկզբյան գրառումների մասին OnlyFans-ի պոռնոաստղը համաշխարհային ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)Ծեծկռտուք է տեղի ունեցել Ջրվեժում՝ քարերով, ռետինե ու փայտե մահակներով. վիրավորներ կան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի․ ԼավրովՇախմատի կանանց առաջնության անդրանիկ տուրում մեկ պարտիա ավարտվեց ոչ-ոքիՈւՂԻՂ. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ է ստորագրվում
Ամենադիտված