Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ» 2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկ 2025 թվականը նոր հեռանկարներ և հաջողություն կբերի Կենդանակերպի 3 նշաններին ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Հաջորդ շաբաթ Հայաստանի սահմանին պաշտոնապես «կաշխատեն» ԱՄՆ հատուկ ծառայությունները․ Արման Աբովյան Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու. Հարութ Սասունյան Ի՞նչ է նշանակում Հայաստանի միացումը Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքագետ Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին Lույս չի լինի ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին Ձյուն, մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստակամ է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ քաղաքագետ 

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 6-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ընթացող կրթական բարեփոխումների շրջանակում իրականացվող համագործակցության ծրագրերը: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել «Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսություն» խորագրով հարթակի մեկնարկին՝ նվիրված ՀՀ-ում կրթական ոլորտի բարեփոխումների ընթացքին, հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման աշխատանքներին:

Ողջունելով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Եվրոպական միության հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը:

Նախարարի գնահատմամբ՝ ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ՀՀ կառավարության գերակայությունների շարքում է և առանձնակի կարևորություն ունի երկկողմ հարաբերություններում:

Դեսպան Վասիլիս Մարագոսը նույնպես կարևորել է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկխոսության և համագործակցության բարձր մակարդակը, ինչպես նաև վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ Հայաստանի կրթական համակարգի արդյունավետ գործունեությանն աջակցելու հարցում:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները: Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, տեղեկացրել է՝  ԱԺ-ում քննարկվում է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որը նոր կարգավորումներ կբերի ոլորտում մասնավոր ընկերությունների հետ համագործակցության և դուալ կրթության ներդրման մեխանիզմների կանոնակարգման տեսանկյունից: Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում հանրային քննարկման կներկայացվի նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման և բարեփոխումների համար:

Դեսպան Վասիլիս Մարագոսը հետաքրքրվել է նաև ՀՀ կառավարության՝ դպրոցների կառուցման և վերանորոգման, ինչպես նաև ԵՄ աջակցությամբ դպրոցներում բնագիտական լաբորատորիաների ստեղծման աշխատանքների ընթացքից: Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ դպրոցներում նոր լաբորատորիաների ստեղծման աշխատանքներն իրականացվում են՝ ըստ սահմանված ժամանակացույցի:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների և ուսուցիչների աջակցության ծրագրերին վերաբերող հարցեր: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցահասակ գրեթե բոլոր երեխաները՝ շուրջ 17 հազար աշակերտ, ընդգրկվել են Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում: Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ իրականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների՝ ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը:

Անդրադառնալով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Կառավարությունը վերջերս երկարաձգել է ծրագրի գործողության ժամկետը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ հետաքրքրությունը բավականին մեծ է, և ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները բնակության վայրի վերջնական հաստատումից հետո այժմ բավական ակտիվ դիմում են ծրագրին:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներում, որից 350-ը հանդիսանում է աջակցության ծրագրի շահառու: Ըստ ծրագրի՝ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար 2 տարի ժամկետով, իսկ որոշ մարզերում՝ Սյունիքի, Վայոց ձորի հանրակրթական ուսումնական հաստատություններում, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի որոշ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում կունենան նաև 50 հազար դրամ լրավճար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև մշակույթի և սպորտի ոլորտներում Եվրոպական միության հետ համագործակցության հեռանկարներին:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկ 2025 թվականը նոր հեռանկարներ և հաջողություն կբերի Կենդանակերպի 3 նշաններին ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Հաջորդ շաբաթ Հայաստանի սահմանին պաշտոնապես «կաշխատեն» ԱՄՆ հատուկ ծառայությունները․ Արման Աբովյան Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու. Հարութ Սասունյան Ի՞նչ է նշանակում Հայաստանի միացումը Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքագետ Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձինLույս չի լինի ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին Ձյուն, մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստակամ է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ քաղաքագետ 1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. քաղաքագետ«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 2-ին՝ չնայած Լոս Անջելեսի հրդեհներինԵրևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ ՇարմազանովԱշխարհի ամենահարուստ խոհարարի կարողությունը կազմում է 880 միլիոն ֆունտ Կյանքից հեռացել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագն ու գլխավոր մարզիչը ՀՀ-ն միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է Հայաստան մեկնելու. Էնթոնի Բլինքեն Վարորդի աշխատանքի 195 թափուր հաստիք կա․ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետը կադրային քաղաքականության հարցեր է քննարկել Լավրովը խոսել է ԱՄՆ-ում աղքատության մասինՄոտ տասը հազար մարդ կզրկվի աշխատանքից, ոսկերչությանը կհասցվի ջախջախիչ հարված․ տնտեսագետ Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ․ Ոսկան Սարգսյան Փաշինյանը Փարաքարի ընտրությունների արդյունքներն է ամփոփել Ձեր ուշքումիտքն ուտելն ա մենակ. օգտատերերը պաշտոնյաների տարեսկզբյան գրառումների մասին OnlyFans-ի պոռնոաստղը համաշխարհային ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)Ծեծկռտուք է տեղի ունեցել Ջրվեժում՝ քարերով, ռետինե ու փայտե մահակներով. վիրավորներ կան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի․ ԼավրովՇախմատի կանանց առաջնության անդրանիկ տուրում մեկ պարտիա ավարտվեց ոչ-ոքիՈւՂԻՂ. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ է ստորագրվում Երևանի Շիրակի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում ավտոմեքենա է այրվել«Անմեղսունակություն է փոքր պետության մտածելը գերտերության հետ «կռիվ-կռիվ» խաղալու մասին»․ քաղաքագետ Մեգանն ու Հարրին դեմ են Meta-ի որոշմանը (լուսանկարներ)Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota Corolla»-ն․ կա տուժած Թրամփը օգտագործում է Լոս Անջելեսի կրակը՝ Նյուսոմի հետ հակասությունները վերսկսելու համար․ CNNՔՊ-ում պառակտումը խորանում է. թմրանյութեր, կոռուպցիա, դավեր Դեռ պարզ չէ՝ Բաքվում բավարարվա՞ծ են, թե՞ ոչ․ Տիգրան Աբրահամյան Լավրովը հայտարարել է՝ Զուրաբիշվիլին չի կատարել իր խոստումըՎաղարշապատում ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտվել «Ժամանակն է վերագործարկելու հայկական ազգային նախագիծը»․ ՀայաՔվե Քիմ Քարդաշյանը իր հետևորդներին կոչ է արել զգուշանալ դրամահավաքային խարդախություններից (լուսանկարներ)ՀՀ-Հնդկաստան բարեկամությունը պետք է նոր մակարդակի բարձրացնել․ Հարությունյանը՝ Հնդկաստանի դեսպանին «Ինձ համար պատիվ է երգել երդմնակալության ժամանակ»․ Քերի Անդերվուդ (լուսանկարներ)Փաշինյանը ուշացումով է ցավակցական հեռագիր հղել ԱՄՆ-ին (տեսանյութ) Այնտեղ, որտեղ ռազմավարական որոշումներ են ընդունվել, արդարացված են․ Փաշինյան Թրամփը «թափ է հավաքում» Օվալաձև գրասենյակ վերադառնալուց յոթ օր առաջ, մինչդեռ Բայդենը ձգտում է հուսահատ քայլեր ձեռնարկել․ CNNԱլևի սպառնալիքներին Հայաստանը պատասխանում է նոր` վերանորոգված ճաշարանով (տեսանյութ)
Ամենադիտված