Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան Առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Արթուր Վանեցյան Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր․ ՔԿ ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել Վարդանյան Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Միևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը Ջուր չի լինի Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետ ՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» 

Ռումինիայի հայոց թեմը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը

Քաղաքական

Ռումանիոյ հայոց թեմը՝ ի դեմս թեմակալ առաջնորդի, թեմական Պատգամավորական ժողովի և թեմական խորհրդի անդամների, մեր Հայրենիքի համար դժվարին այս օրերին իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականությունը, որը չի բխում աշխարհասփյուռ հայության և մեր պետականության ազգային շահից և աներկբա ձևով պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։

 

Տավուշի մարզից որոշ տարածքների հանձնման, միակողմանի զիջումներով այսպես կոչված «սահմանազատման» գործընթացը խստորեն դատապարտելի է և կազմակերպվում է ներկայիս իշխանությունների կողմից ընդունված անթույլատրելի որոշումների հիման վրա։ Այն զուրկ է իրավական հիմքերից, հակասում է սահմանազատման միջազգայնորեն ընդունված նորմերին և ՀՀ համար կարող է ստեղծել անվտանգային լուրջ սպառնալիքներ։ Տավուշի մարզի չորս գյուղերի հանձնումը թշնամու անմիջական նշանառության տակ է դնում նաև մեր միջպետական ճանապարհները, որոնք ստրատեգիական կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար։ Այսպես կոչված «սահմանազատման» այս գործընթացը միանշանակ անվտանգային լուրջ խնդիրներ է ստեղծելու ոչ միայն ամբողջ Հայաստանի համար, այլև վստահաբար հանգեցնելու է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակչության արտագաղթին ու հայաթափմանը։

Հայոց Եկեղեցինի Սփյուռս աշխարհի, իր հայ հավատացյալներով և հայ եկեղեցականը, որ անձնվիրաբար ծառայում է Սփյուռքում, դեմ չէ երկարատև խաղաղության հաստատմանը, որի առաքյալներն ենք, սակայն մենք դեմ ենք այն միջոցներին ու գործիքակազմին, որով առաջնորդվում են ներկայիս իշխանությունները։ Հայ Եկեղեցինի Սփյուռս աշխարհի և հայ եկեղեցականը մշտապես խոնարհությամբ ծառայել է իր ժողովրդին ևՀայրենիքին, բայց խոնարհության ու ծառայասիրության հետ մեկտեղ միշտ եղել է բարձունքում՝ երբեք ծունկի չգալով նրանց առաջ, որոնք դարերի հոլովույթում փորձել են սասանելու ծնկի բերել մեզ՝ լինի հայ ազգի ներքին, թե օտարազգի արտաքին թշնամի։ Խաղաղության դարաշրջանին կարող ենք հասնել միայն թշնամուն իր տեղը ցույց տալով և արժանապատիվ դիրքից բանակցելով։

Այս առումով մենք լիովին սատարում ենք և մեր աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և Տավուշի թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և բոլոր այն հայրենասեր անձանց, որոնք պայքարում են ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար։ Այսօր խարխլված են անկախ պետականության հիմքերը և անհրաժեշտ է օր առաջ դարձյալ համախմբվել, մի կողմ դնել ամեն տեսակ տարաձայնություն, ազգային միաբանության ոգով ու հանդուրժողականությամբ լծվել Հայրենիքի պաշտպանության ու բարգավաճման սրբազան առաքելությանը, որպեսզի մեր զավակները ևս ժառանգեն ազատ, անկախ, հզոր ու բարօր Հայրենիք:

 

Աղոթում ենք Հայաստանում և համայն աշխարհում խաղաղության վերահաստատման, մեր Հայրենիքից ներս ապահով ու անվտանգ կեցության, հայոց պետականության անսասանության ու զորացման համար։

Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Առաջնորդ Ռումանիոյ թեմին հայոց

Առաջնորդական տեղապահ Բուլղարիայի հայոց թեմի

Հայրապետական պատվիրակ Բալկանյան երկրների

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան Առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Արթուր ՎանեցյանՄանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր․ ՔԿ ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել ՎարդանյանՀրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՄիևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը Ջուր չի լինի Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ»ԲԴԽ-ն խտրականություն է դրսևորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»«Իրավունք». Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ«Ժողովուրդ». Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա«Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը«Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը«Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկանԱնհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկ 2025 թվականը նոր հեռանկարներ և հաջողություն կբերի Կենդանակերպի 3 նշաններին ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Հաջորդ շաբաթ Հայաստանի սահմանին պաշտոնապես «կաշխատեն» ԱՄՆ հատուկ ծառայությունները․ Արման Աբովյան Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու. Հարութ Սասունյան Ի՞նչ է նշանակում Հայաստանի միացումը Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքագետ Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձինLույս չի լինի ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին Ձյուն, մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստակամ է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ քաղաքագետ 1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. քաղաքագետ«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 2-ին՝ չնայած Լոս Անջելեսի հրդեհներինԵրևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ ՇարմազանովԱշխարհի ամենահարուստ խոհարարի կարողությունը կազմում է 880 միլիոն ֆունտ Կյանքից հեռացել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագն ու գլխավոր մարզիչը ՀՀ-ն միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է Հայաստան մեկնելու. Էնթոնի Բլինքեն Վարորդի աշխատանքի 195 թափուր հաստիք կա․ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետը կադրային քաղաքականության հարցեր է քննարկել Լավրովը խոսել է ԱՄՆ-ում աղքատության մասինՄոտ տասը հազար մարդ կզրկվի աշխատանքից, ոսկերչությանը կհասցվի ջախջախիչ հարված․ տնտեսագետ Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ․ Ոսկան Սարգսյան Փաշինյանը Փարաքարի ընտրությունների արդյունքներն է ամփոփել Ձեր ուշքումիտքն ուտելն ա մենակ. օգտատերերը պաշտոնյաների տարեսկզբյան գրառումների մասին OnlyFans-ի պոռնոաստղը համաշխարհային ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)Ծեծկռտուք է տեղի ունեցել Ջրվեժում՝ քարերով, ռետինե ու փայտե մահակներով. վիրավորներ կան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի․ ԼավրովՇախմատի կանանց առաջնության անդրանիկ տուրում մեկ պարտիա ավարտվեց ոչ-ոքի
Ամենադիտված