Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն
ԲլոգոսֆերաԱՄՆ-n կդադարեցնի Իսրայելին զենք մատակարարել, եթե իսրայելական զինվորականները գործողություն սկսեն Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում։
«Ես հասկացրել եմ, որ եթե նրանք մտնեն Ռաֆահ (նրանք դեռ չեն մտել Ռաֆահ), ես զենք չեմ մատակարարի», - ասել է Բայդենը։
«Մենք պատրաստվում ենք շարունակել ապահովել Իսրայելի անվտանգությունը «Երկաթե գմբեթի» (հակահրթիռային համակարգի) տեսանկյունից, մենք չենք պատրաստվում զենք և հրետանային արկեր մատակարարել,-ասել է Բայդենը։
Նա նաև հավելել է, որ, իր կարծիքով, Իսրայելը դեռ չի հատել կարմիր գիծը Գազայի հակամարտությունում և Ռաֆահում գործողություն չի սկսել։