Ջալալ Հարությունյանի դատական նիստը բացից անցել է դռնփակի «Կարտոշկի սինդրոմը»․ Հովիկ Աղազարյանն իր հեղինակած գրքից մի հատված է հրապարակել Իրանը հրաժարվել է դիրքորոշում հայտնել հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) Մահացել է Լալա Մնեյանը Կենտրոնի իմ բնակարանը վաճառել եմ, տուն եմ գնել Մոնումենտում․ Հայկ Մարության Մենք իրականություն կդարձնենք բոլոր քայլերն ու նախաձեռնությունները. ՀՀ նախագահը՝ ԲԴԽ նախագահին 4 ամիս է՝ դիակի փորձաքննությունը չի ավարտվում․ Hraparak.am Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում․ Մեսրոպ Առաքելյան Արդեն 25 տարի է մեզ հետ չես. Լիլիթ Կարապետյանը եղբոր մասին հրապարակում է արել Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» հաղթելու կոալիցիային Փաշինյանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հանցագործություն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Ժնևում մեկնարկել են Իրանի և Արևմուտքի երկրների միջև փակ բանակցությունները (տեսանյութ) 

Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցի

Քաղաքական

Այս պահին Կիրանցում կրկին լարված իրավիճակ է։ Երեկվանից ոստիկանական տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ եկել են և վերահաստատել, որ սահմանը պետք է գծվի և դրա արդյունքում որոշ տներ պետք է անցնեն թշնամու վերահսկողության տակ։

Կիրանցի բնակիչը 1or.am-ի հետ զրույցում նկարագրեց ստեղծված իրավիճակը, սակայն խնդրեց անունը չհրապարակել՝ հաշվի առնելով, որ առնչություն ունի պետական ապարատի հետ և գուցե հետագայում իր կամ իր ընտանիքի անդամի նկատմամբ ճնշում գործադրեն, որ այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է։

«Երեկ մեզ համայնքապետարանից զանգեցին, ասեցին եկեք դիմումներ գրեք, որ ձեր տների դիմաց պետությունից փոխհատուցում ստանաք։ Մինչև հասա համայնքապետարան, արդեն բնակիչներ կային ու վիճում էին, ասում՝ մենք մեր տունը չենք տալիս թուրքին։ Լարված վիճակ էր, մեզ համոզում էին, որ եթե դիմում չգրենք, այդ փոխհատուցումն էլ չի լինի, պիտի մեկ շաբաթվա մեջ տներն ազատենք, խորհուրդ էին տալիս հիմա մեզ անհրաժեշտ իրերը վերցնենք գնանք։ 44-օրյա պատերազմում զոհվածներից երկուսի ծնողները լացում էին ու հարցնում, թե ի՞նչ խղճով են իրենց էրեխեքի գերեզմանը հանձնում թուրքին, ի՞նչ է լինելու հետո։ Բնակիչներից ոչ մեկ չհամաձայնեց փոխհատուցում վերցնել»,-նշեց կինը։

1or.am-ի դիտարկմանը, որ հենց երեկ` զուգահեռ իրականությունում, կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Փաշինյանն ասաց, որ սահմանագծումը մի բան էլ մեր օգտին է եղել, հողեր են վերադարձվում, ճանապարհները դառնում են անվտանգ, և տներ չեն հանձնվում, կինը բորբոքված արձագանքեց․

«Վարչապետի բերանում ճիշտ խոսք չկա։ Այստեղ էլ եկավ, մեզ ասեց ամեն ինչ լավ կլինի, բայց հիմա ինձ ասում են հելի տնիցդ գնա, թող թուրքը գա նստի քո տան ու գերեզմանի գլխին։ Բնակիչներն էլի փակ են պահում ճանապարհը, մենք չենք հանձնվելու։ Կիրանցին իրենցից ուժեղ է։ Մեր Սրբազանն էլ մեզ համար է կռիվ տալիս։

Վարչապետը, որ ստեղ այնտեղ սուտ է խոսում, հո միշտ իր ասածը չի՞ անցնելու։ Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ինքն ասում է մի բան էլ լա՞վ է։ Բա իր համար լավ է, որ մեզ մեր տնից հանի։ Ոչ մի տեղ էլ չենք գնալու»։

Հավաստի՞ է ձեր տեղեկությունը, որ 50 տուն պիտի հանձնվի Ադրբեջանին։ Ի սկզբանե 2-3 տան մասին է խոսվել։

«Բալես նրանք տենց են, սկզբից քիչ են ասում, որ շուխուռը քիչ լինի, հետո սաղ էլ կամաց-կամաց տալիս են, Արցախն էլ տենց քիչ-քիչ տվին, հիմա մեր տունն են տալիս, հետո էլ մյուսների ու տենց շարունակ։ Մեր Սրբազանը, մեզ ասել է, որ մեր հետ կպայքարի մեր տան, մեր հայրենիքի ու եկեղեցու համար, Աստված է նրան ուղարկել։

Մենք սպասում ենք քաղաքից լավ լուրերով գա, գնանք դիմավորենք։ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ է ստեղ, երեկ էլի պատգամավորներ կային, ասում էին կօգնեն, մենք էլ քաղաքից մի լավ իրավաբան կգտնենք, որ մեզ աջակցի։ 50 տուն, այսքան տարի սարքել, դրել ենք, որ տանք թուրքի՞ն, չէ՛, չենք տա։ Սուտ է ասում է, թե ավելի քիչ թիվ է ասում, բայց մեկն էլ չենք տա։ Կամուրջից կտրում են մեզ հանեն, թուրքին լցնեն մեր տեղը, հետո էլ Հայաստանով մեկ», - բարկացած ասում էր կիրանցին ու անընդհատ կրկնում, որ թուրքին տալու բան չունեն։

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ջալալ Հարությունյանի դատական նիստը բացից անցել է դռնփակի «Կարտոշկի սինդրոմը»․ Հովիկ Աղազարյանն իր հեղինակած գրքից մի հատված է հրապարակելՏղամարդը վերադարձել է աշխատանքից և տանը հայտնաբերել քնած գողինԻրանը հրաժարվել է դիրքորոշում հայտնել հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ)Հարավային Կորեայի ոստիկանությունը 1120 սպա է տեղակայել նախագահին ձերբակալելու համարՄահացել է Լալա Մնեյանը Կենտրոնի իմ բնակարանը վաճառել եմ, տուն եմ գնել Մոնումենտում․ Հայկ ՄարությանՄենք իրականություն կդարձնենք բոլոր քայլերն ու նախաձեռնությունները. ՀՀ նախագահը՝ ԲԴԽ նախագահին «Վտանգ չկա էստոնառուսական սահմանը փակելու համար»․ Նարվայի քաղաքապետ4 ամիս է՝ դիակի փորձաքննությունը չի ավարտվում․ Hraparak.amՍլովակիայի փոխխոսնակը ակնկալում է Լեհաստանի ներողությունըՌուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում․ Մեսրոպ Առաքելյան Ֆիցոն կժամանի Մոսկվա` մասնակցելու մայիսի 9-ի շքերթինԱրդեն 25 տարի է մեզ հետ չես. Լիլիթ Կարապետյանը եղբոր մասին հրապարակում է արել Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» հաղթելու կոալիցիային Փաշինյանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հանցագործություն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Զելենսկու ռեժիմը փորձում է ուկրաինացիներին վերածել Արևմուտքի ծառաների․ ՄեդվեդչուկԺնևում մեկնարկել են Իրանի և Արևմուտքի երկրների միջև փակ բանակցությունները (տեսանյութ)Հնարավոր է ևս մեկ անգամ առաջադրվեմ նախագահ. Էրդողան (տեսանյութ) Սա 30 տարվա ջանքերի արդյունք է , պտուղները պետք չէ վերագրել ներկայիս կառավարությանը. Սուրեն Սարգսյան (տեսանյութ) «Ռուսների համար թիրախը մնում է նույնը՝ մեր էներգետիկ ոլորտը»․ ԶելենսկիԹրամփի երդմնակալությունը կարող է թիրախ դառնալ ծայրահեղականների համարԵրևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ Ավանեսյանը պնդում է՝ հասցեատերը ինքը չէ Ինչ են նշանակում Էնթոնի Բլինքենի խոսքերը. Դավիթ ԱնանյանՌուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարձակվել ռուսական թորման գործարանի վրաՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել էՀարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Կիևը ռուս զինվորականներին 1 մլն դոլար է առաջարկել Դոնեցկի Գորլովկա քաղաքը լքելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աշխարհի երեք ամենահարուստ մարդիկ կմասնակցեն Թրամփի երդմնակալությանըԲաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը»ՀՀ կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ Փաշինյան Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ ՍուրենյանՈւՂԻՂ. ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստ ՆԳՆ-ն զգուշացնում է Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը «Մենք պատերազմից չենք վախենում»․ ՓեզեշքիանԱնհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան․ Tert.am Օրվա խորհուրդ․ հունվարի 15Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ․ ՓեզեշքիանՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. ԲաբայանՀունվարի 15-ի աստղագուշակ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ ՄակունցՏարադրամի փոխարժեքները հունվարի 15-ին Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների․ օրվա մամուլ (տեսանյութ)
Ամենադիտված