Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ Սուրենյան ՈւՂԻՂ. ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստ ՆԳՆ-ն զգուշացնում է Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան․ Tert.am Օրվա խորհուրդ․ հունվարի 15 Փաշինյանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հանցագործություն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Հունվարի 15-ի աստղագուշակ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց 

Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»

Իրան

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2015 թ. մայիսի 27-ի N 568-Ն որոշման մեջ: Նախագծով առաջարկվում է ընդլայնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը:

Առաջին՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ երկու տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց, որոնց տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ, տարիքային շեմը 36-ից բարձրացնել մինչև 40 տարեկանը ներառյալ: Շահառուների այս խմբում հաշվարկը կատարվել է, հիմք ընդունելով նշված տարիքային խմբում ամուսնացած կանանց համամասնությունը և առաջնային անպտղության ցուցանիշը (1,3 տոկոս):

Երկրորդ՝ մեկ երեխա ունեցող՝ երկրորդային անպտղություն ունեցող՝ գործող որոշմամբ սահմանված սահմանամերձ բնակավայրերի բնակիչների փոխարեն, ներարգանդային սերմնավորման փորձերի և արտամարմնային բեղմնավորման մեկ փորձի հնարավորություն տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր զույգերին, որոնցից կինը պատկանում է 20-36 (ներառյալ) տարիքային խմբին: Գործող որոշմամբ սահմանված է հերթագրման կարգ, ուստի նույնիսկ տվյալ ֆինանսական տարվա ընթացքում միջոցների սպառման դեպքում շահառուները կարող են հերթագրվել և բժշկական օգնություն և սպասարկում ստանալ հաջորդ ֆինանսական տարվա ընթացքում:

Միաժամանակ, կանոնակարգվել է նախկինում շահառու չհանդիսացող, սակայն ծրագրի ընդլայնման արդյունքում շահառու դարձած անձանց՝ ծառայությունների քանակից օգտվելու իրավունքը, քանի որ հիմք ընդունելով կառավարության 2004 թ.-ի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 7 հավելվածի 2-րդ կետը, ծրագրի շահառու չհանդիսացող որոշ քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տրվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունք: Շահառուների շրջանակի ընդլայնման արդյունքում նրանց՝ շահառու դառնալու պարագայում վերջիններս պետք է օգտվեն ծառայությունների նույն փաթեթից, որից օգտվում են շահառու հանդիսացող անձինք, այսինքն՝ ոչ ավել, քան արտամարմնային բեղմնավորման 1,5 փորձ: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է աջակցել ծրագրով նախատեսված շահառուների խմբերին՝ իրենց վերարտադրողական իրավունքը իրացնելու հարցում:

Ըստ նախարարության, երկարաժամկետ կտրվածքով միջոցառումը կնպաստի երկրում պտղաբերության ցուցանիշի բարձրացմանը, ընտանիքների ամրապնդմանը և ամուսնալուծությունների կանխարգելմանը: Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում: Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 մլն դրամ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ ՍուրենյանՈւՂԻՂ. ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստ ՆԳՆ-ն զգուշացնում է Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը «Մենք պատերազմից չենք վախենում»․ ՓեզեշքիանԱնհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան․ Tert.am Օրվա խորհուրդ․ հունվարի 15Փաշինյանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հանցագործություն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ․ ՓեզեշքիանՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. ԲաբայանՀունվարի 15-ի աստղագուշակ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ ՄակունցՏարադրամի փոխարժեքները հունվարի 15-ին Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների․ օրվա մամուլ (տեսանյութ)«Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Պետդեպը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումը«Հուսով եմ՝ Թրամփը կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում և աշխարհում»․ ՓեզեշքիանԹեհրանը կոշտացրել է իր դիրքորոշումը. Հայաստանը պետք է ռազմական պայմանագիր ստորագրի Իրանի հետ (տեսանյութ)Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրՈւՂԻՂ. Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. ԱԳՆ խոսնակՎերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված «Մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ չունենք»․ ՓեզեշքիանԲաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրաՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան Առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Արթուր ՎանեցյանՄանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր․ ՔԿ ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել ՎարդանյանՀրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՄիևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը Ջուր չի լինի Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ»ԲԴԽ-ն խտրականություն է դրսևորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»«Իրավունք». Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ«Ժողովուրդ». Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա«Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը«Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը«Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկանԱնհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկ 2025 թվականը նոր հեռանկարներ և հաջողություն կբերի Կենդանակերպի 3 նշաններին ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Հաջորդ շաբաթ Հայաստանի սահմանին պաշտոնապես «կաշխատեն» ԱՄՆ հատուկ ծառայությունները․ Արման Աբովյան Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու. Հարութ Սասունյան
Ամենադիտված