Ժնևում մեկնարկել են Իրանի և Արևմուտքի երկրների միջև փակ բանակցությունները (տեսանյութ) Հնարավոր է ևս մեկ անգամ առաջադրվեմ նախագահ. Էրդողան (տեսանյութ) Սա 30 տարվա ջանքերի արդյունք է , պտուղները պետք չէ վերագրել ներկայիս կառավարությանը. Սուրեն Սարգսյան (տեսանյութ) Երևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ Ավանեսյանը պնդում է՝ հասցեատերը ինքը չէ Ինչ են նշանակում Էնթոնի Բլինքենի խոսքերը. Դավիթ Անանյան Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը» ՀՀ կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ Փաշինյան Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ Սուրենյան 

ԱԽՔ-ը՝ 070 կոդի անձնագրով ՀՀ լիարժեք քաղաքացի. արցախահայերին խաբո՞ւմ են. Yerkir.am

Սպորտ

Հաշվի առնելով 2023 թ. սեպտեմբերին արցախահայության բռնագաղթն ու դրանով պայմանավորված նոր իրողությունները, մասնավորապես, Արցախի Հանրապետության քաղաքացիներին ՀՀ քաղաքացի չհամարելու քաղաքականությունը՝ 070 կոդով անձնագրերը ոչ թե ՀՀ քաղաքացիության անձնագիր, այլ իբրև ճամփորդական փաստաթուղթ ներկայացնելու փաստը, Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ՝ պարզելու, արդյո՞ք Արցախում ծնված և մեծացած, Արցախի Հանրապետությունում գրանցում ունեցած Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անցել է այն նույն իրավական գործընթացը, ինչն այսօր պարտադրվում է արցախահայությանը: Այն է՝ Արմեն Գրիգորյանն ունի՞ ՀՀ քաղաքացիություն, եթե այո, ապա ե՞րբ է ստացել այն, ե՞րբ և ու՞մ (անձնագրային ո՞ր ստորաբաժանման) կողմից է ստացել ՀՀ քաղաքացիության անձնագիրը:

Անվտանգության խորհրդի գրասենյակը գրավոր պատասխանել է, որ Արմեն Գրիգորյանն ունի ՀՀ քաղաքացիություն, ինչպես նաև ՀՀ քաղաքացիության անձնագիր, որը ստացել է 2018 թ. մարտի 5-ին:

Անվտանգության խորհրդի գրասենյակը շատ հմտորեն շրջանցել է ու չի պատասխանել մեր կարևոր հարցերից մեկին՝ ու՞մ (անձնագրային ո՞ր ստորաբաժանման) կողմից է ստացել Արմեն Գրիգորյանն իր այդ ՀՀ քաղաքացիության անձնագիրը:

Մեր ձեռքի տակ է Արմեն Գրիգորյանի՝ 2018 թ. մարտի 5-ին ստացած այդ անձնագիրը, որը նա ստացել է, ուշադրություն, Արցախից, քանի որ անձնագրում առկա է 070 կոդը, իսկ գրանցման հասցեն եղել է Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի Ուլուբաբյան փողոցի համապատասխան տունը (գրանցման ամսաթիվը՝ 2001 թվականի մարտի 30):

Փաստենք, որ Արմեն Գրիգորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել 2018 թվականի մայիսի 17-ին, նշված (070 կոդով) անձնագրով: ԱԽՔ նշանակվելուց 3 ամիս անց՝ 2018 թ. օգոստոսի 15-ին, Արմեն Գրիգորյանը նույն 070 կոդով Արցախի իր անձնագրում կատարել է միայն գրանցման հասցեի փոփոխություն՝ հաշվառվելով Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցի համապատասխան բնակարանում: Ըստ երևույթին՝ Արմեն Գրիգորյանը դրանից հետո էլ շարունակել է գործածել նշված անձնագիրը, չի բացառվում՝ մինչ օրս էլ Արմեն Գրիգորյանի անձնագիրը դա է, քանզի վավերականության ժամկետը մինչև 2028 թ. մարտի 5-ն է:

Վերոնշյալից ստացվում է հետևյալը.

ա. Անվտանգության խորհրդի գրասենյակը իր գրավոր պատասխանով Արցախի Հանրապետությունում գործած (070 կոդով տրված) անձնագիրը լիարժեքորեն համարում է ՀՀ քաղաքացիության անձնագիր, իսկ այդ անձնագիրը կրողին՝ ՀՀ քաղաքացի (տե՛ս ԱԽՔ-ի օրինակը):

բ. Արցախի Հանրապետության 070 կոդով անձնագրով, իբրև լիարժեք ՀՀ քաղաքացի, 2018 թ. մայիսի 17-ին Արմեն Գրիգորյանը նշանակվել է պետական բարձրագույն պաշտոններից մեկին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին:

գ. Արցախի Հանրապետության 070 կոդով անձնագիրը չի համարվել ճամփորդական փաստաթուղթ, և Արցախի Մարտունի քաղաքում հաշվառում ունեցող Արմեն Գրիգորյանը չի անցել այն նույն իրավական գործընթացը, ինչն այսօր պարտադրվում է արցախահայերին: Այն է՝ Արմեն Գրիգորյանը դիմում չի ներկայացրել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, և վերջինիս 070 կոդով անձնագիրը համարվել է ՀՀ քաղաքացիության անձնագիր, իսկ ինքը՝ ՀՀ քաղաքացի:

Ինչո՞ւ Փաշինյանի իշխանությունը նույկերպ չի վարվում բազմահազար արցախահայության հետ, և ի՞նչ նպատակ է հետապնդում այդ ամենը, բոլորովին այլ քննարկման հարցեր են:

Հ.Գ. Սեփական հայրենիք Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելն ու անմնացորդ ծառայելը Փաշինյանի իշխանությանը՝ արդեն իսկ խոսում է Արմեն Գրիգորյանի բարոյական նկարագրի մասին, և այս փաստը մի փոքրիկ հավելում է այդ ամենին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ժնևում մեկնարկել են Իրանի և Արևմուտքի երկրների միջև փակ բանակցությունները (տեսանյութ)Հնարավոր է ևս մեկ անգամ առաջադրվեմ նախագահ. Էրդողան (տեսանյութ) Սա 30 տարվա ջանքերի արդյունք է , պտուղները պետք չէ վերագրել ներկայիս կառավարությանը. Սուրեն Սարգսյան (տեսանյութ) «Ռուսների համար թիրախը մնում է նույնը՝ մեր էներգետիկ ոլորտը»․ ԶելենսկիԹրամփի երդմնակալությունը կարող է թիրախ դառնալ ծայրահեղականների համարԵրևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ Ավանեսյանը պնդում է՝ հասցեատերը ինքը չէ Ինչ են նշանակում Էնթոնի Բլինքենի խոսքերը. Դավիթ ԱնանյանՌուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարձակվել ռուսական թորման գործարանի վրաՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել էՀարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Կիևը ռուս զինվորականներին 1 մլն դոլար է առաջարկել Դոնեցկի Գորլովկա քաղաքը լքելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աշխարհի երեք ամենահարուստ մարդիկ կմասնակցեն Թրամփի երդմնակալությանըԲաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը»ՀՀ կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ Փաշինյան Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ ՍուրենյանՈւՂԻՂ. ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստ ՆԳՆ-ն զգուշացնում է Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը «Մենք պատերազմից չենք վախենում»․ ՓեզեշքիանԱնհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան․ Tert.am Օրվա խորհուրդ․ հունվարի 15Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ․ ՓեզեշքիանՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. ԲաբայանՀունվարի 15-ի աստղագուշակ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ ՄակունցՏարադրամի փոխարժեքները հունվարի 15-ին Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների․ օրվա մամուլ (տեսանյութ)«Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Պետդեպը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումը«Հուսով եմ՝ Թրամփը կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում և աշխարհում»․ ՓեզեշքիանԹեհրանը կոշտացրել է իր դիրքորոշումը. Հայաստանը պետք է ռազմական պայմանագիր ստորագրի Իրանի հետ (տեսանյութ)Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրՈւՂԻՂ. Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. ԱԳՆ խոսնակՎերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված «Մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ չունենք»․ ՓեզեշքիանԲաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրաՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան Առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Արթուր ՎանեցյանՄանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր․ ՔԿ ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել ՎարդանյանՀրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ամենադիտված