Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն. Միքայել սրբազան Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր Խոշոր վթար «Գայի պոստի» մոտ. վիրավnրների մեջ կան դերասան ու տիկտոկեր Զորամասերում Գարեգին Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ են ներկայացնում. Գեղամ Մանուկյան Ես էդ կինոյի տղան չեմ. էդ մարդը 12 անգամ ցուցմունք է տվել. ուզել է խուսափել կալանավորումից. Թովմասյան (տեսանյութ) ՀՀ վարչապետը ժամանել է Թբիլիսի ՔՊ-ին ասում եմ՝ այստեղ եմ, եկել եմ ԱԺ` մեռելոցի առթիվ, թող գան, եթե հետս խոսելու բան ունեն. Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան Փաշինյանի իշխանությունը զբաղված է Բաքվի հետ իրենց հաջորդ քարոզարշավի սլոգանը քննարկելով․ Մամիջանյան (տեսանյութ) Ադրբեջանն անհանգստացած է. ՀՀ-ն անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Քոչարյան 

«Նոնսենս է. արդեն անհարմար եմ զգում խոսել Շուշիի գորգերի մասին, ստացվում է՝ խնդրում եմ, որպեսզի մշակութային արժեքները պահպանեն». Վարդան Ասծատրյան

Հրապարակումներ

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանն ադրբեջանական ոչնչացումից կարողացել էր փրկել թանգարանի 170 գորգ, որոնք թվագրվում են 17-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբ։ Նա նաև փրկել է 30-ից ավելի խեցեղեն՝ թվագրվող մ.թ.ա.։

Վարդան Ասծատրյանը մեծ դժվարությամբ է դրանք տեղափոխել Հայաստան, սակայն մինչև օրս ՀՀ կառավարությունը հիմնական տարածք չի տրամադրել՝ իրենցից մեծ արժեք ներկայացնող գորգերը պահպանելու համար։

Մինչև այժմ գործերը պահվում են տարբեր վայրերում։ Նախորդ տարվա նոյեմբերին գորգերը գտնվում էին Վանաձորի թանգարանում, սակայն այնտեղից էլ են հանել, այժմ մասնավոր տարածքում են պահվում՝ մինչև կորոշվի դրանց հետագա ճակատագիրը։

«Հիմա գորգերը գտնվում են մասնավորի տարածքում, այնտեղ ենք պահում, մինչև հասկանանք՝ ինչ է լինելու։ Նոյեմբերի վերջին ասացին, որ գորգերը հանեմ Վանաձորի թանգարանից, ԿԳՄՍ նախարարություն էլ զանգահարում եմ, ոչ էլ պատասխանում են։

Հիմա մասնավոր այդ տարածքում պայմաններն այնպիսին են, որ ես ստիպված եմ ամիսը երկու անգամ դեղամիջոց օգտագործել, որովհետև համապատասխան պայմաններ չկան։ Եթե Շուշիում այդ դեղերն օգտագործում էի տարին երկու անգամ, հիմա ամիսն եմ երկու անգամ օգտագործում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վարդան Ասծատրյանը։

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ Արցախի մի մասը, այդ թվում՝ բերդաքաղաք Շուշին ամբողջովին օկուպացվեց Ադրբեջանի կողմից, Ալիևը սկսեց Շուշիում մնացած թանկարժեք հայկական գորգերը նվիրել այն երկրի ղեկավարներին, ում հրավիրում էր Շուշի։

Վարդան Ասծատրյանի կարծիքով՝ Ադրբեջանն այդ ամենը գնահատում է, քանի որ նրանց համար այդ ամենը նոր է, և միայն 100 տարի է, ինչ պետություն ունենալու բախտ է վիճակվել։

«Այդ ազգին հիմա մշակութային հիմքեր են պետք, որովհետև մշակույթը ժողովրդի, պետության ատրիբուտներից է, լեզուն ու մշակույթը։ Առանց դրանց դու իրավունք չունես կոչվելու ժողովուրդ, դրա համար իրենք մեծ ուշադրություն են դարձնում ոչ միայն հայկական գորգերի, այլև շատ ու շատ այլ բաների։ Հիմքեր են ստեղծում, թե իբր իրենք այդ մշակույթն ունեցել են, որովհետև մշակույթը մեկ օրում չի ստեղծվում։ Ադրբեջանը նույնիսկ դրանց վերաբերյալ գիտական գործեր է գրում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ չկա այնպիսի հիմնադրամ ու բարերար, որոնց դիմած չլինի, սակայն որևէ տեղից արձագանք չկա։

«Պետության մշակութային քաղաքականությունն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը, որը որևէ բան չի անում։ Մարդիկ էլ մտածում են՝ եթե նախարարությունը չի անում, իրենք անեն՝ գուցե խնդիրներ ունենան։

Ինքս արդեն անհարմար եմ զգում այդ խնդրի մասին շատ խոսել, որովհետև արդեն անլուրջ է, ստացվում է, որ ես խնդրում եմ, որպեսզի մշակութային արժեքները պահպանեն, դա նոնսենս է։ Գուցե ժամանակներն այսպիսին են, որ ո՛չ ժողովրդին է հետաքրքրում, ո՛չ Կառավարությանը, սպասենք, տեսնենք՝ երբ կգան ճիշտ ժամանակներ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Ըստ Վարդան Ասծատրյանի, հարցի լավագույն լուծումը կլինի այն, որ թանգարան ստեղծելու համար տրամադրվի տարածք, որը կաշխատի այնպես, ինչպես ժամանակին աշխատում էր Շուշիում։

«Եթե համացանցում գրեք «Շուշիի գորգերի թանգարան», քանի լեզու գիտեք, բոլորով բերելու է, մինչև հիմա թուրքերը որևէ բան չեն կարողացել անել։ Այսինքն՝ այդ թանգարանը հայտնի է իր յուրահատուկ ավանդույթներով, և մենք ուզում ենք, որ այդ շարունակականությունը պահպանվի։ Մենք այդ ամենի վերաբերյալ ունենք գիտական գործեր, և միջազգային գիտական հանրության կողմից էլ այդ ամենն ընդունված է։

Բացի այդ, այսօր ես սկզբնաղբյուր եմ հանդիսանում ասպիրանտի և երկու մագիստրոսների համար, այսինքն՝ իմ ասածները նրանք օգտագործում են իրենց գիտական աշխատանքներում։ Այսինքն՝ բոլոր հիմքերը կան, մնում է մի տարածք լինի, որպեսզի գորգերը պահվեն, շարունակականությունն ապահովվի, ու թանգարանը սկսի աշխատել։ Մեր գորգերի բոլոր սկզբնաղբյուրները հայտնի են»,- եզրափակեց Վարդան Ասծատրյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն. Միքայել սրբազան Կկայանա «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24-սեպտեմբերի 23)» մենագրության շնորհանդեսըԼուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր Խոշոր վթար «Գայի պոստի» մոտ. վիրավnրների մեջ կան դերասան ու տիկտոկեր Զորամասերում Գարեգին Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ են ներկայացնում. Գեղամ Մանուկյան Ինչպիսին են Խոսրովի անտառում բնակվող «Կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղերը Ես էդ կինոյի տղան չեմ. էդ մարդը 12 անգամ ցուցմունք է տվել. ուզել է խուսափել կալանավորումից. Թովմասյան (տեսանյութ) ՀՀ վարչապետը ժամանել է ԹբիլիսիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ՔՊ-ին ասում եմ՝ այստեղ եմ, եկել եմ ԱԺ` մեռելոցի առթիվ, թող գան, եթե հետս խոսելու բան ունեն. Սրբազան (տեսանյութ)Մահшցել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը՝ Տիտո Ջեքսոնը (լուսանկարներ) Անի Երանյանի նոր ֆոտոշարքըՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան Փաշինյանի իշխանությունը զբաղված է Բաքվի հետ իրենց հաջորդ քարոզարշավի սլոգանը քննարկելով․ Մամիջանյան (տեսանյութ) Ադրբեջանն անհանգստացած է. ՀՀ-ն անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Քոչարյան «Նիվա»-ով վրաերթի են ենթարկել 3-ամյա տղային, ով հիվանդանոցում մահացել էԻրանում հայտարարել են՝ Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի պնդումներ է անումՍեպտեմբերի 16-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել ենԽաղաղություն չեն մուրում, նման հռետորաբանության պարագայում դժվար է խաղաղության մասին մտածել․ Օհանյան (տեսանյութ)Ադրբեջանն անհանգիստ է Հայաստանի այդ քայլից. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Ինչո՞ւ է Փաշինյանը ներողություն խնդրում ժողովրդից․ ՔՊ-ականը փակագծեր է բացում (տեսանյութ) Գազ չի լինիԻնչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին. ՍուրենյանցԱնահիտ աստվածուհու արձանը Հայաստանում էՍեպտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 876 հատՀավաքն այսօր չի կայանաՀայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում. Մաս 3. Սամվել ԲաբայանՈրպեսզի ընդդիմադիր պայքարը բերի հաջողության. Վահե Հովհաննիսյան Մակունցը Միչիգանի համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարարՈւկրաինան կրկին հարձակվել են Բելգորոդի վրա (լուսանկարներ)ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի առանձնազրույցը ՈՒՂԻՂ․ Խորհրդարանական ճեպազրույցներՔՊ-ն նախաձեռնող խմբի նիստ է արել Գյումրիում Ե՞րբ կսկսվի դպրոցականների աշնանային արձակուրդը ՀՀ-ն, ի տարբերություն տրանսգենդերների մրցույթի, դավաճանների մրցույթին կարող է ուղարկել ոչ թե մեկ մարդ, այլ մի ամբողջ թիմ. Գևորգ ԲարսեղյանՀոգեհանգստյան կարգ սեպտեմբերյան դեպքերի տարելիցինԱրցախցի երեխաներին Հունգարիա տանելու ծրագիրն օր առաջ պետք է կանգնեցվի. Տիգրան Քոչարյանը` Տեր ՎրթանեսինՊետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից․ Փաշինյան Առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը կնվազիԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Մենք օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Միրզոյան (տեսանյութ) Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում սեպտեմբերի 17-ինԳարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա Քաղաքական տափակություն է հակադրել հայրենիքն ու պետությունը՝ բաժանելով այն պատմականի ու իրականի. Էդուարդ Շարմազանով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազինԱստղագուշակ՝ սեպտեմբերի 16-ի համարՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 16Ի՞նչ սպասել մարտի 1-ի գործի վերաբացման դատական որոշումից«Տրանսգենդեր Դինուլը ախուրյանցի գայիշնիկ Մերուժան Գզրոյանի տղան է»
Ամենադիտված