Զելենսկին և Իսպանիայի վարչապետն անվտանգության համաձայնագիր են ստորագրել
ԱՄՆԻսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մադրիդում անվտանգության համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է իսպանական El Pais թերթը։
Վարչապետը մայիսի 27-ին Մոնկլոա պալատում ընդունել է Ուկրաինայի նախագահին։
Երկու երկրների ղեկավարները, ինչպես շեշտում է թերթը, ստորագրել են «քաղաքականության և անվտանգության մասին» համաձայնագիր, որը «հսկայական նշանակություն ունի»։
Փաստաթուղթը ստորագրելուց հետո Սանչեսն ասել է, որ Իսպանիան «հակամարտության հենց սկզբից հավատարիմ է եղել Ուկրաինային»։ Նա նաև ասել է, որ Զելենսկու այցը Իսպանիա թույլ է տալիս Մադրիդին հաստատել իր «ամուր հանձնառությունը» Կիևին «բոլոր ոլորտներում»։
Անվտանգության երկկողմ համաձայնագիրը ներառում է նաև Patriot հրթիռների և Leopard տանկերի ռազմական մատակարարումներ՝ 1,129 միլիոն եվրո արժողությամբ, ինչը աննախադեպ ռազմական օգնություն է ցանկացած երկրի համար, նշում է հրատարակությունը։