Թեհրանը կոշտացրել է իր դիրքորոշումը. Հայաստանը պետք է ռազմական պայմանագիր ստորագրի Իրանի հետ (տեսանյութ) Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր ՈւՂԻՂ. Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. ԱԳՆ խոսնակ Վերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան Առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Արթուր Վանեցյան Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր․ ՔԿ ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել Վարդանյան Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին 

Բացարձակ ստեր են. Ալմա Աթայի հռչակագրով սովետական սահմանները չեն ճանաչվել. Հրանտ Միքայելյան․ 168.am

Հասարակություն

Ալմա Աթայի հռչակագրով սովետական սահմանները չեն ճանաչվել. ճանաչվել են սահմանները, որոնցով երկրները ստորագրել են այդ հռչակագիրը։ Այս մասին 168.am–ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ 

«Հայաստանն էլ ստորագրել է Արցախի հարցը բացառող հայտարարությամբ, իսկ Ադրբեջանը միացել է հռչակագրին 1993 թվականին։ Բացի այդ, Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման, սահմանագծման համար որևէ շրջանակային պայմաններ չի ստեղծում. դա ուղղակի սուտ է»,– նշել է նա։

Այս համատեքստում նա հիշեցրել է նաև, որ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի վերադառնում սովետական սահմաններին, չի վերադարձնելու իր կողմից գրավյալ տարածքները։

«Այսինքն՝ Ադրբեջանը Սովետական Հայաստանի տարածքները, որոնք վերահսկում է, չի վերադարձնում՝ ուղղակի միակողմանիորեն Հայաստանից ստանում է. Ի՞նչ ստեր են խոսում։ Ռուբեն Ռուբինյանի նման տապալված գործիչը ինչպե՞ս կարող է դիվանագիտությունից խոսել. նրանք ոչ մի բան են այս ոլորտում»,- հավելեց Հրանտ Միքայելյանը։

Թե որքանով են արդյունավետ Տավուշում օջախային պայքարն ու դրան զուգահեռ՝ տարբեր մարզերում ու մայրաքաղաքում դրվագային հակազդեցության քայլերը, եթե պաշտոնական հաղորդագրությունները պարբերաբար ազդարարում են տեղադրվող սահմանասյուների մասին, մեր հացադրմանն ի պատասխան՝ քաղաքագետը մանրամասնեց. «Այս պայքարը եթե դիտարկենք որպես պայքար, որն այս հարցում իրավիճակ է փոխելու, քիչ հավանական է, բայց եթե դիտարկենք որպես պայքար, որը նպաստում է ընդհանուր մեծ պայքարին, ապա այն շատ արդյունավետ է։ Այն լուրջ ու երկարատև քաղաքական օգուտ բերեց իշխանության դելեգիտիմացիայի տեսանկյունից, և Հայ Առաքելական եկեղեցու մասնակցությունը ևս լուրջ փոփոխություն բերեց այս հարցում»։

Ըստ նրա՝ գուցե այս պահին հնարավոր չէ կասեցնել հողհանձնման գործընթացը, սակայն այս պայքարով հնսրավոր եղավ գոնե դանդաղեցնել այն։ Քաղաքագետը մեկնարկած պայքարը ներկա իրավիճակում համարեց հնարավոր մաքսիմումը՝ հաշվի առնելով առկա պայմանները, այդ թվում՝ ընդդիմության անկարողությունը։

Դիտարկմանը, թե ընդդիմության անգործությունը, անկարողությունը հաճախ պայմանավորում են դրսի տարբեր խաղացողների կողմից՝ Հայաստանի այս իշխանության հանդեպ ունեցած համակրանքով, արտաքին տարբեր դերակատարների կոնսոլիդացիայով, որը կա ՀՀ գործող իշխանության շուրջ, Հրանտ Միքայելյանն արձագանքեց.

«Իհարկե, այդ գործոնը շատ լուրջ գործոն է։ Ես հիշեցնեմ մեկ դրվագ. երբ 2021 թվականի փետրվարին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Թուրքիան իր բոլոր հայտարարություններում ընդգծեց, որ դա չի թույլատրելու, և մենք ունենք տվյալներ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի վրա հարձակման վտանգ է եղել, եթե այս դավաճան իշխանությունը փոխվի։

Մեկ այլ դրվագ՝ Հայաստանում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ (նկատի ունեմ ոչ միայն բոլորին հայտնի անուններ՝ ինչպես Արմեն Աշոտյանը, այլ, օրինակ, Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ նախկին նախարարը, որն արդեն 2 տարի է՝ կալանավորված է, ու ոչ ոք չգիտի՝ ինչի համար), տեսնում ենք հարձակումներ մամուլի վրա, և այլն։ Մենք շատ լավ հիշում ենք՝ ինչպես էին նախորդ իշխանության ձեռքերն այս հարցում կապված, սակայն այժմ դա թույլ է տրվում Եվրամիության, ԱՄՆ-ի կողմից՝ այն դերակատարների կողմից, որոնք ողջունել են ՀՀ-ի կողմից տարածքների հանձնումը։ Եթե սա թույլ է տրվում, հասկանում ենք՝ այս գործընթացում անմիջական նա ունի աջակցություն, որն ազդում է ներքաղաքական իրավիճակի վրա»։

Սա, սակայն, ըստ քաղաքագետի՝ չպետք է քարտ-բլանշ դառնա ընդդիմության համար։

«Այս իրավիճակում ընդդիմությունն էլ պետք է կարող լինի դրսի աջակցությունն ունենալու համար։ Սա նաև չի նշանակում, որ ընդդիմությունն ամեն ինչ լավ է արել, և միայն դրսի աջակցությունն այս իշխանություններին չի թույլատրել, որպեսզի ընդդիմությունը կարողանա իր գործն անել։ Ընդդիմությունը պետք է կարողանար իր կողմից լավագույնն անել՝ մինչդեռ տարբեր հնարավոր գործիքների սպառմանը չի մոտեցել։ Այս պարագայում, երբ ընդդիմությունը պառակտված ու անգործունակ է, դրսի մասին խոսելը, իշխանությունների բռնությունների մասին խոսելն ունի միայն վերլուծական որակ»,- պարզաբանեց նա։

Կնշե՞ք մի օրինակ, որ ընդդիմությունը կարող էր անել, բայց չի արել՝ մեր վերջին հարցին ի պատասխան էլ՝ Հրանտ Միքայելյանը նկատեց.

«Բերեմ պարզ օրինակ՝ ընդդիմությունը պետք է ապահովեր «Արմնյուզ» հեռուստաալիքի գոյությունը՝ որպես ընդդիմադիր ալիքի (փակվել է 2021 թվականին)»։

Քաղաքագետի գնահատմամբ՝ դա ամենաազդեցիկ լրատվաալիքներից էր Երևանում, որի փակումն ունեցել է լուրջ բացասական հետևանքներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թեհրանը կոշտացրել է իր դիրքորոշումը. Հայաստանը պետք է ռազմական պայմանագիր ստորագրի Իրանի հետ (տեսանյութ)Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրՈւՂԻՂ. Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. ԱԳՆ խոսնակՎերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված «Մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ չունենք»․ ՓեզեշքիանԲաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրաՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան Առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Արթուր ՎանեցյանՄանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր․ ՔԿ ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել ՎարդանյանՀրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՄիևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը Ջուր չի լինի Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ»ԲԴԽ-ն խտրականություն է դրսևորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»«Իրավունք». Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ«Ժողովուրդ». Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա«Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը«Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը«Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկանԱնհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկ 2025 թվականը նոր հեռանկարներ և հաջողություն կբերի Կենդանակերպի 3 նշաններին ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Հաջորդ շաբաթ Հայաստանի սահմանին պաշտոնապես «կաշխատեն» ԱՄՆ հատուկ ծառայությունները․ Արման Աբովյան Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու. Հարութ Սասունյան Ի՞նչ է նշանակում Հայաստանի միացումը Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքագետ Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձինLույս չի լինի ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին Ձյուն, մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստակամ է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ քաղաքագետ 1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. քաղաքագետ«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 2-ին՝ չնայած Լոս Անջելեսի հրդեհներինԵրևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ ՇարմազանովԱշխարհի ամենահարուստ խոհարարի կարողությունը կազմում է 880 միլիոն ֆունտ Կյանքից հեռացել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագն ու գլխավոր մարզիչը ՀՀ-ն միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է Հայաստան մեկնելու. Էնթոնի Բլինքեն Վարորդի աշխատանքի 195 թափուր հաստիք կա․ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետը կադրային քաղաքականության հարցեր է քննարկել Լավրովը խոսել է ԱՄՆ-ում աղքատության մասինՄոտ տասը հազար մարդ կզրկվի աշխատանքից, ոսկերչությանը կհասցվի ջախջախիչ հարված․ տնտեսագետ
Ամենադիտված