Սուր վարակիչ տարածման պասիվ շրջան է արդեն` եղանակով պայմանավորված. ԱՆ նախարար Բագրատ Սրբազանն Արցախի Մարտունի քաղաքի՝ 1 տարի առաջ զոհված քաղաքապետ Ազնավուր Սաղյանի շիրիմի մոտ է (տեսանյութ) Լոռիում և Տավուշում հեղեղումներից վնասված մեքենաների տերերը փոխհատուցում կստանան․ մանրամասներ գումարի մասին Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպք․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանը ատելությամբ է խոսում Ռուբեն Վարդանյանի մասին. դու այնքան ոչինչ ես, որ ամեն ինչի պատրաստ ես. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Զգուշացում․ պայթեցման աշխատանքներ են լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արցախի բռնազավթման մասին չխոսելը ապացույց է , որ այս իշխանությունները նվիրել են թշնամուն (տեսանյութ) Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը, առնչություն չունի իրեն վերագրվող հանցանքի հետ. փաստաբան 

Կարապետ Պողոսյանին ազատությունից զրկելը իրականացվում է ոչ իրավաչափ նպատակներով. Կարապետ Պողոսյանի պաշտպաններ

Հրապարակումներ

2024 թվականի օգոստոսի 22-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց մինչդատական վարույթում Կարապետ Պողոսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը 3 ամիս ժամկետով երկարաձգելու, իսկ 2 միլիոն ՀՀ դրամի չափով գրավն անփոփոխ թողնելու վերաբերյալ: Ընդ որում, դատարանն արգելել է Կարապետ Պողոսյանին ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց, իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց։

Նախևառաջ նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն` տնային կալանքը Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով համարվում է ազատությունից զրկում, հետևաբար դրա նկատմամբ կիրառելի են հիշյալ հոդվածով սահմանված երաշխիքները:Կարապետ Պողոսյանին ոչ իրավաչափ նպատակներով ազատությունից զրկելը հիմնավորվում է իշխանության ներկայացուցիչների գործողությունների հաջորդականությամբ, բովանդակությամբ և ընդհանուր տրամաբանությամբ:

Ի սկզբանե` 2024 թվականի հունիսի 5-ին, Կարապետ Պողոսյանը, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից դեպի Գեղարքունիքի մարզ կազմակերպված ավտոերթի շրջանակում երթևեկել է դեպի Վարդենիս քաղաք, թիրախավորվել է իշխանության ներկայացուցիչների կողմից, որն արտահայտվել է Պարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից վերջինիս տրանսպորտային միջոցը, առանց օրենքով սահմանված հիմքերի, հատուկ պահպանվող տարածք բերման ենթարկելով և արգելանք դնելով` այդ կերպ զրկելով նրան խաղաղ հավաքին մասնակցելու սահմանադրական իրավունքից:

Կարապետ Պողոսյանը, վրդովված լինելով իր նկատմամբ իրականացվող ապօրինությունից, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջով կատարվածի ճշմարիտ պատճառների մասին հայտնել է հանրությանը` իր բառապաշարում օգտագործելով այնպիսի արտահայտություններ, որպիսի արտահայտություններ տարբեր ժամանակահատվածներում օգտագործել են ներկայիս իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, և այդ արտահայտությունները իրավապահ մարմինների կողմից չեն համարվել անպարկեշտ:

Օբյեկտիվ հիմք չունեցող և իրավաչափ նպատակ չհետապնդող տարբերակված մոտեցման արդյունքում Կարապետ Պողոսյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար:

Այսպիսով, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ Կարապետ Պողոսյանին ազատությունից շարունակական զրկելը հետապնդում է այլ նպատակներ, քան նախատեսված են ՀՀ սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, քանի որ` Կարապետ Պողոսյանի դեմ մեղադրանքը հիմնված չէ հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի վրա, իսկ վերջինս ազատությունից զրկված է իր նկատմամբ իշխանության ներկայացուցիչների` պարեկային ծառայողների կողմից դրսևորած ապօրինության մասին հանրությանը հայտնած խոսքի համար, որպիսի խոսքը այլ դեպքերում համարվել է իրավաչափ:

Հաշվի առնելով սույն գործի փաստական հանգամանքները` այդ նպատակները կարող են լինել իշխանությանը դեմ արտահայտվողներին լռեցնելը, ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության, այդ թվում` իշխանության ներկայացուցիչների կողմից թույլ տրված ապօրինությունների մասին բարձրաձայնելու համար պատժելը, այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և ազատությունից զրկելու սպառնալիքի ներքո իշխանություններին հրապարակային քննադատելուց ձեռնպահ մնալուն հարկադրելը:

Իրազեկում ենք նաև, որ Կարապետ Պողոսյանի վերաբերյալ գործով նախնական դատալսումներ անցկացնելու համար հրավիրված հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրում:

Կարապետ Պողոսյանի պաշտպաններ`

Արտակ Նավասարդյան, Սլավիկ Պողոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նոր որոշում. ՊՊԾ պետն ու տեղակալն իրավունք կունենան ֆիզիկական ուժ գործադրել և զենք կրելՍուր վարակիչ տարածման պասիվ շրջան է արդեն` եղանակով պայմանավորված. ԱՆ նախարար Սիրուշո. Իմ բարձր ջերմությունն ու հազը, պարզվեց, թոքաբորբ էրԶատուլինը խոսել է Փաշինյանի «փռշտոցի» մասին Կառավարությունը 1.9 մլրդ դրամ հատկացրեց 2017 թ.-ից մեկնարկած «Ինժեներական քաղաք» ծրագրինԲագրատ Սրբազանն Արցախի Մարտունի քաղաքի՝ 1 տարի առաջ զոհված քաղաքապետ Ազնավուր Սաղյանի շիրիմի մոտ է (տեսանյութ) Կիևյան փողոցից մարդ են առևանգել. կան ձերբակալվածներԼոռիում և Տավուշում հեղեղումներից վնասված մեքենաների տերերը փոխհատուցում կստանան․ մանրամասներ գումարի մասին Սպերցյանը շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշըԿաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպք․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանը ատելությամբ է խոսում Ռուբեն Վարդանյանի մասին. դու այնքան ոչինչ ես, որ ամեն ինչի պատրաստ ես. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)Զգուշացում․ պայթեցման աշխատանքներ են լինելուԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթը համարում եմ փաստացի հետապնդում իմ արտահայտած կարծիքի համար․ Թագուհի ԹովմասյանԱրցախի բռնազավթման մասին չխոսելը ապացույց է , որ այս իշխանությունները նվիրել են թշնամուն (տեսանյութ)Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը, առնչություն չունի իրեն վերագրվող հանցանքի հետ. փաստաբանԱվանեսյանը կմասնակցի՞ Մայր Տաճարի վերաօծմանը․ պարզաբանում է խոսնակը․ ArmLur Հավատալ և գործել, սա է բանաձևը վերադարձի և ազգային նոր ձեռքբերումների․ Արցախի թեմի առաջնորդի ուղերձըՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Աստղագուշակ՝ սեպտեմբերի 19-ի համարՆրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան Արցախի հետ տեղի ունեցած ողբերգությունը վաղը, թե ուշ կպատուհասի նաև Մեծ Հայքի վերջին հողակտորը. ՉալաբյանՈւՂԻՂ. Արցախը 1 տարի առաջ ընկավ. ուղիղ միացում ԵռաբլուրիցՀարավային Կովկասում կայունության ապահովման հարցում ՀՀ դիրքորոշումը հստակ է. ԱԳՆ հայտարարություն Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 19Վրաստանում սպանել են ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա ԱբրամիձեինՎճռաբեկ դատարանը մերժել է Գլխավոր դատախազին. Սպիտակցի Հայկոյի որդին չի կալանավորվի. «Ժողովուրդ»«Ռադիոլուր»-ում այսուհետ կկողմնորոշվենք նաև բաքվի և անկարայի ժամանակով. Ալիսա ԳևորգյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Որ ծաղրածու չդառնանք աշխարհի առաջ, քաղաքական կամք է պետք ՀՀ իշխանությունների կողմից (տեսանյութ)Սամվել Շահրամանյանը ծաղիկներ է խոնարհում Արցախի համար կյանք տված հայորդիների շիրիմներին (տեսանյութ) ՀՀ իշխանությունը մտածում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հաղթանակ է. Սամվել Շահրամանյան (տեսանյութ)Գրանդ Հոլդինգն այս տարի նշում է հայկական ծխախոտագործության 100-ամյակըԵրևանում և 8 մարզերում լույս չի լինելու Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը. «Ժողովուրդ» Քաղաքացուն առևանգել, հարվածել, սպառնացել են սպանել, նաև վնասել ընտանիքի անդամներին. 3 անձ է ձերբակալվելԵրևանում կբացվի Իրանի առևտրի կենտրոնը, որը կդառնա ԵԱՏՄ դարպասը. ԶԼՄԿնոջ առևանգում, ոսկու գողություն, սպանություն. ենթադրյալ հանցագործները սկսել են գործել ԱԱԾ համազգեստով. «Ժողովուրդ»2 անշարժ գույք, 1մլն դրամ բանկում, 10 մլն դրամ տարեկան եկամուտ. ԱԳՆ գլխավոր քարտուղարի հայտարարագիրը. «Ժողովուրդ» Կընդլայնվեն կառավարության լիազորությունները. նախագիծ. «Փաստ» Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցվի «Հրապարակ». Նարեկ Բաբայանը գնաց՝ չվերադառնալու պայմանով. հնարավոր է նույնիսկ իրավական գործընթաց սկսվի նրա դեմ«Հրապարակ». Ինչ է ասում Բագրատ Սրբազանը նեղ շրջապատում27 ընկերության հետ 52 պայմանագիր է կնքվել. ինչ գնումներ է արել ՊՆ-ն տեղական արտադրողներից «Փաստ». Երբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելուԻ՞նչ է հանձնել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին. «Փաստ» Հեծանիվացավը հասավ դպրո՞ց. «Փաստ» «Հրապարակ». Ագրարայինի ռեկտորի պարտականությունները կատարողը կաղում է տարրական հանրահաշվիցՁկնորսները հետապնդվում են. Փաշինյանը խաբել է. Մաս 218. «Ժողովուրդ»
Ամենադիտված