Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը» ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր․ Փաշինյան ՀՀ կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ Փաշինյան Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ Սուրենյան ՈւՂԻՂ. ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստ ՆԳՆ-ն զգուշացնում է Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան․ Tert.am Օրվա խորհուրդ․ հունվարի 15 

Ոստիկանության համար սովորական է դարձել ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը․ հայտարարություն

Սպորտ

Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել իրավապահների կողմից NewDay.am և Oragir.News կայքերի աշխատակիցների հանդեպ կիրառված բռնությունների առնչությամբ։

«Ապրիլի 27-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Կիրանց ավտոճանապարհին դիմակավորված ոստիկանները կանգնեցրել են լրատվամիջոցների աշխատակիցներին տեղափոխող ավտոմեքենան, դուրս են հանել նրանց, գետնին տապալել NewDay.am լրատվական կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, ձեռնաշղթաներ հագցրել նրան ու փորձել բերման ենթարկել:

Բազմաթիվ զգուշացումները, որ տվյալ անձը լրատվամիջոցի ներկայացուցիչ է և իր գործընկերների հետ այդ օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներն է լուսաբանում, մնացել են անարձագանք: Քիչ ուշ օպերատորին ազատ են արձակել:

Նույն օրը Երևան-Թբիլիսի ճանապարհի Լոռու մարզի Դսեղ գյուղի հատվածում քաղաքացիների բողոքի ակցիան ցրելիս ոստիկանները խոչընդոտել են այդ գործողությունները լուսաբանող՝ Oragir.News կայքի աշխատակիցների մասնագիտական գործունեությունը․ հրելով գցել են լրագրող Անի Ներկարարյանին, որը վնասվածք է ստացել, իսկ օպերատոր Զավեն Օհանյանը ստիպված է եղել դադարեցնել նկարահանումը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում հայ-ադրբեջանական շփման գոտում իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ իրավապահների դրսևորած անհիմն ագրեսիվության և սանձարձակության, ոչնչով չարդարացված բռնությունների առնչությամբ։ Ընդամենն օրեր առաջ՝ ապրիլի 25-ին, նման միջադեպի կապակցությամբ ընդունված հայտարարության մեջ մենք նշել ենք, որ ոստիկանության համար սովորական գործելաոճ է դարձել բողոքի ակցիաների ընթացքում մասնագիտական պարտականություններ կատարող ԶԼՄ-ների աշխատակիցներին թիրախավորելը, նրանց վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը։ Ընդգծել ենք նաև, որ այդ ամենը, որպես կանոն, մնում է անպատիժ։ Մենք վերահաստատում ենք նախորդիվ բարձրաձայնված մեր պահանջները՝ անհապաղ ծառայողական քննություն անցկացնելու և իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ուժային կառույցների՝ լրագրողների նկատմամբ բռնաճնշումների արատավոր պրակտիկան բացառելու վերաբերյալ։

Ի լրումն պահանջում ենք ՀՀ կառավարությունից քննարկում կազմակերպել ուժային գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների, լրագրողական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ վերոհիշյալ խնդիրները լուծելու, լրագրողների իրավունքների խախտումները կանխարգելող որոշումներ կայացնելու, ապօրինի բռնությունները դադարեցնող գործուն միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Երեվանի մամուլի ակումբ մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան

Հանրային լրագրության ակումբ

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ Գորիսի մամուլի ակումբ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Կիևը ռուս զինվորականներին 1 մլն դոլար է առաջարկել Դոնեցկի Գորլովկա քաղաքը լքելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աշխարհի երեք ամենահարուստ մարդիկ կմասնակցեն Թրամփի երդմնակալությանըԲաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը»ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր․ Փաշինյան ՀՀ կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ Փաշինյան Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ ՍուրենյանՈւՂԻՂ. ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստ ՆԳՆ-ն զգուշացնում է Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը «Մենք պատերազմից չենք վախենում»․ ՓեզեշքիանԱնհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան․ Tert.am Օրվա խորհուրդ․ հունվարի 15Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ․ ՓեզեշքիանՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. ԲաբայանՀունվարի 15-ի աստղագուշակ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ ՄակունցՏարադրամի փոխարժեքները հունվարի 15-ին Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների․ օրվա մամուլ (տեսանյութ)«Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Պետդեպը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումը«Հուսով եմ՝ Թրամփը կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում և աշխարհում»․ ՓեզեշքիանԹեհրանը կոշտացրել է իր դիրքորոշումը. Հայաստանը պետք է ռազմական պայմանագիր ստորագրի Իրանի հետ (տեսանյութ)Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրՈւՂԻՂ. Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. ԱԳՆ խոսնակՎերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված «Մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ չունենք»․ ՓեզեշքիանԲաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրաՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան Առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Արթուր ՎանեցյանՄանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր․ ՔԿ ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել ՎարդանյանՀրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՄիևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը Ջուր չի լինի Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ»ԲԴԽ-ն խտրականություն է դրսևորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»«Իրավունք». Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ«Ժողովուրդ». Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա«Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը
Ամենադիտված