«Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը «Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը «Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ» 2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկ 2025 թվականը նոր հեռանկարներ և հաջողություն կբերի Կենդանակերպի 3 նշաններին ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Հաջորդ շաբաթ Հայաստանի սահմանին պաշտոնապես «կաշխատեն» ԱՄՆ հատուկ ծառայությունները․ Արման Աբովյան Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու. Հարութ Սասունյան Ի՞նչ է նշանակում Հայաստանի միացումը Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքագետ Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին Lույս չի լինի 

12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը

Թուրքիա

Հայաստանի պետական պարտքը հատեց նաև 12 մլրդ դոլարի սահմանը։ Մարտի վերջի տվյալներով՝ պարտքը կազմել է 12 մլրդ 163 մլն դոլար։ Այս մասին գրում է 168.am-ը։

Երբ Նիկոլ Փաշինյանն իր թիմով եկավ իշխանության, պարտքը 6,7 միլիարդ էր։

Անցած վեց տարվա ընթացքում հասցրել են Հայաստանի վրա գրեթե 5,5 միլիարդի նոր պարտքի բեռ ավելացնել։

Հիմա պատկերացրեք, թե ինչ է կատարվել պարտքի հետ։

Նախկին 27 տարվա ընթացքում Հայաստանի բոլոր իշխանությունները միասին կուտակել էին 6,7 մլրդ դոլարի պարտք։ Միայն այս իշխանությունը վեց տարվա ընթացքում կուտակեց 5,5 միլիարդի պարտք։

Եթե նախկինների ժամանակ միջին տարեկան պարտքն ավելացել է 248 մլն դոլարով, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, ավելացել է միջին տարեկան 916 մլն դոլարով։

3,7 անգամով արագ են ավելացրել պարտքը, քան նախկին իշխանությունները։

Ու այսքանից հետո, ժամանակին Նիկոլ Փաշինյանը նախկիններին մեղադրում էր Հայաստանը պարտքերի տակ թաղելու համար։ Եթե նախկիններն էին Հայաստանը թաղում պարտքերի տակ, ապա ի՞նչ պետք է ասել այս իշխանությունների մասին։

Վեց տարում 5,5 մլրդ դոլարը հսկայական պարտքի բեռ է բյուջեի համար։ Դա է պատճառը, որ գնալով ծանրանում է պարտքի սպասարկումը, ավելանում են պարտքը սպասարկելու համար հատկացվող բյուջետային գումարները։ Անվտանգային, սոցիալական ու տնտեսական խնդիրները լուծելու փոխարեն՝ բյուջեի 10-11 տոկոսը հատկացվում է միայն պարտքի տոկոսները փակելուն։ Տարեկան հարյուրավոր միլիոն դոլարներ։

Այսքանից հետո, գոնե արդյունքը երևար։

Ո՞վ կարող է ասել, թե ո՞ւր են գնացել այդ հսկայական գումարները, ինչի՞ վրա են ծախսվել, ի՞նչ օգուտ են տվել, ի՞նչ ծրագրեր են իրականացվել, ի վերջո, ինչքանո՞վ են ավելացրել երկրի տնտեսության պոտենցիալը։

Ոչ մի տեղեկատվություն, հաշվետվություն չկա, թե ինչ են արել այդ գումարները։

Այդքան խոսում են տնտեսական աճերից, ՀՆԱ-ն ավելացնելուց։ Եթե նույնիսկ ոչինչ չանեին, միայն այս գումարները բավական էին ՀՆԱ-ն 5,5 մլրդ դոլարով ավելացնելու համար։

Վերջին վեց տարիներին Հայաստանի ՀՆԱ-ն 5,6 տրիլիոն դրամից դարձել է 9,5 տրիլիոն։ Չորս տարում ավելացել է 3,9 տրիլիոնով։ Այսօրվա փոխարժեքով՝ 9,7 մլրդ դոլարով։

5,5 միլիարդով պարտքն են ավելացրել, 9,7 միլիարդով՝ համախառն ներքին արդյունքը։

ՀՆԱ աճի կեսից ավելին պարտքի հաշվին է։

Այսպես է աճել Հայաստանի տնտեսությունը, եթե դա կարելի է աճ համարել։

Մյուս կեսն էլ հայտնի է, թե ինչի հաշվին է եղել՝ հիմնականում առևտրի։

Եթե վերջին երկու տարիների ակտիվ վերաարտահանումները չլինեին, այդ աճն էլ չէր լինի։ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները տվեցին իրենց արդյունքը, բայց ավելի վատացրեցին Հայաստանի տնտեսության վիճակը։

Իրական տնտեսությունը կաթվածահար վիճակում է, չնայած ՀՆԱ-ն բարձր տեմպերով աճում է՝ ոչինչ չավելացնելով տնտեսական պոտենցիալին։ Այնպես, ինչպես ոչինչ չեն ավելացրել այս տարիներին ներգրավված հսկայական գումարները։ Միակ տեսանելի «ձեռքբերումն» այն է, որ մեծապես ծանրացրել է պարտքի սպասարկման բեռը՝ ինչպես պարտքի անվանական աճի, այնպես էլ՝ թանկացման հետևանքով։ Այս ընթացքում պարտքի գինն այնքան են բարձրացրել, որ հասցրել են առևտրային վարկերի գնին։

Վերջին տվյալներով, պետական պարտքի միջին տոկոսադրույքը կազմել է 7,2 տոկոս։

Սա անհամեմատ ավելի բարձր է, քան մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։

Այն ժամանակ պարտքի միջին տոկոսադրույքը տատանվում էր 4-4,5-ի սահմաններում։

Պարտքը սկսեց արագորեն թանկանալ հատկապես վերջին 2-3 տարիներին։

Միայն այս տարվա երեք ամիսներին պարտքի գինը բարձրացել է ևս 0,2 տոկոսային կետով։ Անցած տարվա վերջին 7 տոկոս էր։ Չնայած էլի շատ բարձր էր, բայց դրանից հետո էլ, փաստորեն, շարունակում է բարձրանալ։

Այսպես են կառավարում պարտքը. մեծ տեմպերով ավելացնում են ու թանկացնում։

Միայն այս տարվա առաջին երեք ամիսներին պետական պարտքն ավելացել է ևս 317 միլիոնով։ Ավելացել է դարձյալ կառավարության պարտավորությունների գծով, այն էլ՝ գերազանցապես ներքին պարտքի հաշվին։

Կառավարության ներքին պարտքը, դոլարով արտահայտված, ընդհուպ մոտեցել է արտաքին պարտքին։ Արտաքին պարտքը կազմել է 5 մլրդ 891 մլն դոլար, ներքինը՝ 5 մլրդ 735 միլիոն։

Այսքանով հանդերձ, կառավարությունը չի դադարում պարտք վերցնել։ Անընդհատ նոր պարտքեր են վերցնում ու ծանրացնում պարտքի բեռը։ Եթե գոնե տեսնեինք դրանց տնտեսական արդյունքը, էլի կարելի էր հասկանալ։ Բայց դա էլ չի երևում։ Միայն պարտքն է աստղաբաշխական տեմպերով աճում։

Վեց տարվա ընթացքում հասցրել են պարտքը 82 տոկոսով ավելացնել։

Սա պարտքի թռիչքային աճ է։

Եկել էին տնտեսությունը թռիչքային ձևով զարգացնելու, պարտքն են թռիչքային ձևով ավելացրել։

Առաջիկայում էլ պատրաստվում են նույնն անել։ Կառավարության նիստ գրեթե չկա, որ հերթական վարկային համաձայնագրերը չհաստատեն։

Վարկերով չեն բավարարվում, պետական պարտատոմսեր են թողարկում ու ներքին պարտք վերցնում։

Պարտքն ավելանում է, ծանրանում է պետության ու քաղաքացու վրա, իսկ արդյունքը տեսանելի չէ։

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն արդեն հասել է 4 հազար դոլարի, որի գրեթե կեսը դրել է այս իշխանությունը՝ իր ընդամենը վեց տարվա գործունեության ընթացքում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը«Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը«Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկանԱնհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկ 2025 թվականը նոր հեռանկարներ և հաջողություն կբերի Կենդանակերպի 3 նշաններին ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Հաջորդ շաբաթ Հայաստանի սահմանին պաշտոնապես «կաշխատեն» ԱՄՆ հատուկ ծառայությունները․ Արման Աբովյան Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու. Հարութ Սասունյան Ի՞նչ է նշանակում Հայաստանի միացումը Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքագետ Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձինLույս չի լինի ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին Ձյուն, մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստակամ է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ քաղաքագետ 1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. քաղաքագետ«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 2-ին՝ չնայած Լոս Անջելեսի հրդեհներինԵրևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ ՇարմազանովԱշխարհի ամենահարուստ խոհարարի կարողությունը կազմում է 880 միլիոն ֆունտ Կյանքից հեռացել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագն ու գլխավոր մարզիչը ՀՀ-ն միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է Հայաստան մեկնելու. Էնթոնի Բլինքեն Վարորդի աշխատանքի 195 թափուր հաստիք կա․ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետը կադրային քաղաքականության հարցեր է քննարկել Լավրովը խոսել է ԱՄՆ-ում աղքատության մասինՄոտ տասը հազար մարդ կզրկվի աշխատանքից, ոսկերչությանը կհասցվի ջախջախիչ հարված․ տնտեսագետ Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ․ Ոսկան Սարգսյան Փաշինյանը Փարաքարի ընտրությունների արդյունքներն է ամփոփել Ձեր ուշքումիտքն ուտելն ա մենակ. օգտատերերը պաշտոնյաների տարեսկզբյան գրառումների մասին OnlyFans-ի պոռնոաստղը համաշխարհային ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)Ծեծկռտուք է տեղի ունեցել Ջրվեժում՝ քարերով, ռետինե ու փայտե մահակներով. վիրավորներ կան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի․ ԼավրովՇախմատի կանանց առաջնության անդրանիկ տուրում մեկ պարտիա ավարտվեց ոչ-ոքիՈւՂԻՂ. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ է ստորագրվում Երևանի Շիրակի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում ավտոմեքենա է այրվել«Անմեղսունակություն է փոքր պետության մտածելը գերտերության հետ «կռիվ-կռիվ» խաղալու մասին»․ քաղաքագետ Մեգանն ու Հարրին դեմ են Meta-ի որոշմանը (լուսանկարներ)Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota Corolla»-ն․ կա տուժած Թրամփը օգտագործում է Լոս Անջելեսի կրակը՝ Նյուսոմի հետ հակասությունները վերսկսելու համար․ CNNՔՊ-ում պառակտումը խորանում է. թմրանյութեր, կոռուպցիա, դավեր Դեռ պարզ չէ՝ Բաքվում բավարարվա՞ծ են, թե՞ ոչ․ Տիգրան Աբրահամյան Լավրովը հայտարարել է՝ Զուրաբիշվիլին չի կատարել իր խոստումըՎաղարշապատում ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտվել «Ժամանակն է վերագործարկելու հայկական ազգային նախագիծը»․ ՀայաՔվե Քիմ Քարդաշյանը իր հետևորդներին կոչ է արել զգուշանալ դրամահավաքային խարդախություններից (լուսանկարներ)ՀՀ-Հնդկաստան բարեկամությունը պետք է նոր մակարդակի բարձրացնել․ Հարությունյանը՝ Հնդկաստանի դեսպանին «Ինձ համար պատիվ է երգել երդմնակալության ժամանակ»․ Քերի Անդերվուդ (լուսանկարներ)Փաշինյանը ուշացումով է ցավակցական հեռագիր հղել ԱՄՆ-ին (տեսանյութ)
Ամենադիտված