Caviar-ը ներկայացրել 193 140 դոլար արժեքով iPhone 16-ը՝ հետին վահանակին Rolex Cosmograph Daytona ժամացույցով NBA. Ամենաբարձր վարձատրությամբ մարզիչների տասնյակը «Գանձասար»-ն ու «Ալաշկերտ»-ը չպարզեցին հաղթողին Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել Ծղրիդներ ուտելը բարձրացնում է սեռական հակումը Շախմատի տղամարդկանց թիմը Օլիմպիադայի 7-րդ տուրում հաղթեց Անգլիային Աշխարհում ամենաթանկ պահպանակների արտադրողը խոստանում է վերադարձնել ձեր գումարը, եթե ձեզ դուր չգա սեքսը Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը Լարսը փակ է լինելու Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում տեղի կունենա հարգանքի տուրք Կանարյան կղզիների ափերին շնաձուկը խժռել է 30-ամյա գերմանուհու ոտքը. կինը մահացել է 

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել. երկու անձ կալանավորվել է

Հասարակություն

2024 թվականի օգոստոսի 15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Աճառյան փողոցում ծառայություն իրականացնելու ընթացքում, թմրամիջոց և զենք պահելու կասկածանքով, Ոստիկանության բաժին է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ 29-ամյա երիտասարդ, ով հայտնել է, որ իր մոտ առկա են «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ և գազային ատրճանակ:

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 փաթեթ՝ 4.11 գրամ քաշով և 0.89 գրամ քաշով «Մարիխուանա», 1 փաթեթ՝ ընդանուր 0.69 գրամ քաշով, «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ «Մակարով» տեսակի ատրճանակ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 396-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Որոշում է կայացվել՝ հանցավոր արարք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձին ձերբակալելու մասին:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ այն անձի ինքնությունը, ում հանձնարարությամբ տղամարդը փորձել է իրացնել թմրամիջոցները:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ վերջինս թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք է բերել Երևան քաղաքի մեկ այլ բնակչի հետ:

Վերջինիս ցուցումով և հանձնարարությամբ 29-ամյա տղամարդը «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամրջոցի փաթեթներ է տեղադրել Երևան քաղաքի տարբեր հատվածներում, որոնք լուսանկարել և ուղարկել է նրան:

Վարույթի շրջանակներում 29-ամյա տղամարդը մատնանշել է այն վայրերը, որտեղ տեղադրել է թմրամիջոցները. նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել և վերցվել է նրա կողմից տեղադրված թմրամիջոցների 5 փաթեթ: Ըստ ձերբակալվածի՝ նշված փաթեթներից չորսի պարունակությունը «Կրիստալ» տեսակի, մեկինը՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:

2024 թվականի օգոստոսի 16-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է նաև 29-ամյա տղամարդու վերոհիշյալ ծանոթը:

Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել վերջինիս բնակության հասցեում, որի արդյունքում հայտնաբերվել և վերցվել է 97 զիփ փաթեթ։

Բացի այդ, վարույթն իրականացնող մարմինը, օրենքով սահմանված կարգով, ուսումնասիրել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած հիշյալ անձանց բջջային հեռախոսները, ինչպես նաև՝ նամակագրությունը, որի արդյունքում հաստատվել է վերջիններիս կողմից՝ միմյանց հետ համագործակցաբար թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու հանգամանքը:

Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Միջնորդություն է ներկայացվել վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ 29-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ վերջինիս ծանոթի նկատմամբ՝  393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։ Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող այլ անձանց առկայությունը, թմրամիջոցների, ինչպես նաև զենքի ձեռք բերման աղբյուրները պարզելու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Caviar-ը ներկայացրել 193 140 դոլար արժեքով iPhone 16-ը՝ հետին վահանակին Rolex Cosmograph Daytona ժամացույցովNBA. Ամենաբարձր վարձատրությամբ մարզիչների տասնյակը«Գանձասար»-ն ու «Ալաշկերտ»-ը չպարզեցին հաղթողինԿայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվելԾղրիդներ ուտելը բարձրացնում է սեռական հակումըՇախմատի տղամարդկանց թիմը Օլիմպիադայի 7-րդ տուրում հաղթեց ԱնգլիայինԱշխարհում ամենաթանկ պահպանակների արտադրողը խոստանում է վերադարձնել ձեր գումարը, եթե ձեզ դուր չգա սեքսըՍեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը Լարսը փակ է լինելուԱրցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում տեղի կունենա հարգանքի տուրքԿանարյան կղզիների ափերին շնաձուկը խժռել է 30-ամյա գերմանուհու ոտքը. կինը մահացել էԾանրության կենտրոնը տեղափոխվում է հյուսիս. Իսրայելը հայտարարել է պատերազմի նոր փուլի մասինՕտարերկրացի երեխաների կրթությունը ՌԴ դպրոցներում կդառնա վճարովի5 առասպել լյարդի առողջության մասինԻրանը հերքում է իսրայելական ԶԼՄ-ների այն լուրերը, թե Ռայիսիի մահվան պատճառը փեյջերի պшյթյունն էԱվանեսյանը ԱԱՏՄ արտահերթ նիստում առաջարկներ է արել վերահսկողական մեխանիզմների ուժեղացման շուրջ2024 թ-ի օգոստոսին Հայաստան այցելել է 300.919 զբոսաշրջիկԱրաբկիրի ոստիկանների կողմից որոնվում են 31-ամյա տղամարդուն ծեծի ենթարկած, դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած կասկածյալները Մասիսում հրամանատարաշտաբային ուսումնավարժություն են անցկացնելու«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը«Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» գեղարվեստական ֆիլմը շուտով կլինի մեծ էկրաններինԼիբանանում դարձյալ պայթել են «Հըզբոլլահ»-ին պատկանող կապի միջոցները. հաղորդվում է 3 զոհի մասինՑանկալի կլիներ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ազդեր Հայաստանում անվտանգության մակարդակի բարձրացման վրա. Սինանյան«Հունգարիայի Հայ ինքնավարության» նոր գրասենյակ է բացվելՋրի աղտոտումը լուրջ խնդիր է ՀՀ-ում, կարևոր է իմանալ՝ ի՞նչ ջուր ենք օգտագործում, որքանո՞վ է մաքուրՀովիկ Աղազարյանը հարմար չի գտնում Մայր տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելըԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ֆինանսական հատվածի բարեփոխումներն ու ռիսկերըՇքանշան՝ գերմանական Բունդեսթագի ներկայացուցչինԱննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը (տեսանյութ)Արամ Ա Հայրապետը հովվապետական այցելության կմենի ԱՄՆ հայկական համայնքներՌԴ դեսպանն ու Կապանի համայնքապետը քննարկել են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրըԹուրքիան չի դադարի խորացնել կապերը Արևելքի հետ, թեև մեր դեմքն ուղղված է Արևմուտքին. ԷրդողանԷկոնոմիկայի նախարարն Արմավիրի մարզում հետևել է խաղողի մթերումների ընթացքինՄահացել է Սալվատորե Սկիլաչին՝ լեգենդար ՏոտոնԹավրիզի Իսլամական արվեստի համալսարանն ու Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը համագործակցության համաձայնագիր են կնքել Wildberries-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած կրակոցներից վիրավորված անվտանգության երկրորդ աշխատակիցը մահացել էԿլիմայական սպառնալիքները Հայաստանին Երեւանի քաղաքապետարանի և Տաշքենդի ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրՀրայր Թովմասյանի գործի քննությունն ավարտվեց. վճիռը կհրապարակվի 2 օրիցՏԿԵ փոխնախարարը Վիեննայում քննարկել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրըՃամբարի համար Հունգարիան հատուկ է ընտրված. Հունգարիայով մեր երեխաներին տանում են դեպի թուրքական աշխարհ. Արմեն Պետրոսյան3 անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործության կասկածանքովՍյունիքի ճանապարհներին բեռնատարները դժվարությամբ են երթևեկում․ մկրատաձև դիրք են ընդունում ու չեն կարողանում տեղից շարժվելԶինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին. ՔԿԱնմեղ մարդու են դատապարտում, քանի որ պետք է շեղել ժողովրդին. Թովմասյանի վերջին խոսքը դատարանում (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում․ երիտասարդ տղան փորձում է Հաղթանակ կամրջից նետվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «ԶԻԼ»-ն ու «ՎԱԶ 2107»-ը,կա վիրավոր Ռուս հաքերների կողմից վարչապետի աշխատակազմի տեղեկատվական բազան կոտրելու հայտարարությունը ստուգվում էՀարկադիր քարաթափում` Վանաձոր-Ալավերդի ճանապարհին«Ինձ անգամ կողքի «պադեզդում» չգիտեին, բայց պարզվում է՝ 2009-ին շուկայում իմ գույքից էին խոսում». Թովմասյան (տեսանյութ) «Դուք կարողացաք այս ծանր օրերին մեր հանրությանը հպարտություն և հաղթանակ պարգևել». Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց Փարիզ-2024-ի մեդալակիրներին
Ամենադիտված