ԱՄՆ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի միջև առաջընթացը․ Պետդեպը՝ Փաշինյան-Բլինկեն հեռախոսազրույցի մասին ԱՄՆ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի միջև առաջընթացը․ Պետդեպը՝ Փաշինյան-Բլինկեն հեռախոսազրույցի մասին ՌԴ-ից Օվերչուկի կամ Գալուզինի՝ ՀՀ որևէ այցից առաջ, Բլինկենը զանգում է նիկոլոսին, ինստրուկտաժ անում. Ալեն Ղևոնդյան Գագիկ Խաչատրյանի քրգործը 4 տարի անց` զրոյից վերսկսվեց Ախալցխացի աշխարհահռչակ հայի մասին. Yerkir.am «Մոտենում ենք Սրբազան պայքարի շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին» Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մաhացած տղամարդ Եվրոպան վերացնի վիզային ռեժիմը Հայաստանի հետ, ստեղ վայ թեմ կմնանք ես ու Բենիամին կատուս. Արգիշտի Կիվիրյան Օվերչուկը գնացքով շարժվում է Ալավերդի, նրան ուղեկցում են դեսպան Կոպիրկինը և ՀՀ ՏԿԵ փոխնախարարը Դուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան 

Օնիկ Գասպարյանը հարցաքննվել է Մատաղիսի զորամասի հրամանատարի գործով, Ջալալ Հարությունյանը՝ դեռ ոչ

Քաղաքական

2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող՝ գնդապետ Սևակ Աբրահամյանի գործով հարցաքննվել էՀՀ Զինված ուժերի (ԶՈՒ) Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը: Տեղեկությունը 168.am-ին հայտնեց Սևակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը:

Հիշեցնենք, որ 2022 թ. Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշվում էր, որ Աբրահամյանը պատերազմից մեկ օր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, զորամասի սպայական կազմի հիմնական մասի և իր կողմից հրավիրված այլ հյուրերի`պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել և անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք-հացկերույթ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված ենթակա ստորաբաժանումների հրամանատարներից ստացել է առաջնագծում և հակառակորդի թիկունքում ուժերի և միջոցների տեղաշարժերի ու կուտակումների, մարտական գործողությունների անցման վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ։

Բայց, ըստ ՔԿ-ի, ի պաշտոնե պարտավոր լինելով որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով մարտական դիրքերը համալրելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջական պետին զեկուցելու համար,Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանը որևէ միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ:

«Ավելին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 06:10-ից, իր ենթակա զորամասի պահպանության բնագծում հակառակորդի կողմից դեպի առաջնագիծ տանկերի, զրահատեխնիկաների և անձնակազմի առաջ շարժվելու պայմաններում ի պաշտոնե պարտավոր լինելով իր նախաձեռնությամբ որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին վերադաս հրամանատարին զեկուցելու համար, շարունակել է դրսևորել անգործություն և չի կատարել իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություններն ու իր վրա դրված պարտականությունները, որի պայմաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը լայնածավալ հարձակում են գործել տվյալ պաշտպանական բնագծի երկայնքով և հաջորդող ժամերի ընթացքում յուրային զորքին մեծ կորուստներ պատճառելով՝ ճեղքել են պաշտպանության շրջանի մի շարք մարտական դիրքերի, հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի պայմաններում յուրային զորքին չի հաջողվել պատշաճ վերախմբավորում կատարել, լրիվ ծավալով անցնել պաշտպանության, դիմակայել հակառակորդի հարձակմանը և կասեցնել այն, ինչն էլ հակառակորդի զորքին հնարավորություն է ընձեռել զարգացնել հաջողությունը` գրավել գերիշխող բարձունքները և հրամանատարական դիտակետերը, միաժամանակ գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի անձնակազմի մի մասին, որի հետևանքով զորամասի ողջ անձնակազմը պարտադրված նահանջել է, Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ»,-նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

168.am-ի հետ զրույցում Աբրահամյանի փաստաբանն ասել էր, որ 2020թ. սեպտեմբերի 26-ին կազմակերպված խնջույքի մասին Ջալալ Հարությունյանը տեղեկացված և հրավիրված է եղել, սակայն չի մասնակցել:

Ինչ վերաբերում է Օնիկ Գասպարյանին, ապա Մատաղիսի զորամասի հրամանատարի փաստաբան Արման Թամրազյանը լրատվամիջոցներին, ինչպես նաև 168.am-ին հայտնել էր, որ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին կարգադրություն է արձակել այն մասին, որ ԶՈՒ-երը պետք է պատրաստ լինեն հակառակորդի սադրիչ գործողությունները դիմագրավելուն և կանխելուն:

Բացի այդ, ԳՇ նախկին պետն իր կարգադրության մեջ նշել է, որ ղեկավարման մարմինների համար սահմանվում է մարտական աշխատանքային ռեժիմ:

Դատալեքսում տեղադրված տեղեկությունը հաստատում է  վերը նշվածը, որտեղ մանրամասներ են ներկայացվում, մասնավորապես.

«2020 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետը, ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում զգոնությունը բարձրացնելու, ակտիվացած հակառակորդի սադրիչ գործողություններին դիմագրավելու և ՀՀ առաջապահ ստորաբաժանումների անձնակազմի անվտանգ ծառայությունն ապահովելու նպատակով արձակել է թիվ 041 կարգադրությունը, որով հրամայել է պաշտպանության բանակի հրամանատարին բարձրացնել անձնակազմի զգոնությունը, ուժեղացնել հետախուզությունը և դիտարկումը, պատրաստ լինել հակառակորդի հավանական սադրանքները դիմագրավելուն, միջոցներ ձեռնարկել մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ:

Վերոնշյալ թիվ 041 կարգադրության հիման վրա պաշտպանության բանակի հրամանատարը 2020 թվականի սեպտեմբերի 24-ին արձակել է թիվ 0661 հրամանը, որով, ի հավելումն նշված հանձնարարությունների, հրամայել է պատրաստ լինել մարտական հերթապահությունում գտնվող բոլոր տեսակի կրակային միջոցներով հակազդել (խոցել) հակառակորդի բոլոր տեսակի թռչող սարքերը, այդ թվում՝ հարվածային ԱԹՍ-ները, հակառակորդի կազմում դրությունում և գործողությունների բնույթում փոփոխություններ արձանագրելու դեպքում անմիջապես զեկուցել ըստ վերադասության, պաշտպանական շրջանների, այդ թվում՝ 6-րդ ՊՇ-ի, մշտական տեղակայման վայրերում ունենալ 30 րոպեանոց պատրաստականության վիճակում մարտական գործողությունների վարմանը պատրաստ մեկ վաշտ:

2020 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետըՀՀ ԶՈւ զորքերի զգոնությունը բարձրացնելու, հակառակորդի հավանական սադրանքները ժամանակին բացահայտելու, դրանց դիմագրավելու, անձնակազմի անվտանգ ծառայությունն ապահովելու նպատակով արձակել է թիվ 046 կարգադրությունը, որով պաշտպանության բանակի հրամանատարին հանձնարարել էսեպտեմբերի 25-իցբարձրացնել անձնակազմի զգոնությունը, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում ուժեղացնել հետախուզության բոլոր ձևերը, դիտարկումը, պատրաստ լինել հակառակորդի հավանական սադրանքները դիմագրավելուն, միջոցներ ձեռնարկել մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ,մինչև սեպտեմբերի 26-ը՝ ժամը 06:00-ն, առաջին շարակազմի զորամիավորումների, միավորումների, կառավարման կետերը ծավալել հրամանատարների կողմից նախորոշված շրջաններում և անցնել «Մարտական» աշխատանքային ռեժիմի և այլն:

Նշվում է, որ թիվ 046 կարգադրությունը նույն օրն էլեկտրոնային փոստով առաքվել է ՊԲ դիվիզիաների, պաշտպանական շրջանների ղեկավարներին:

Ըստ «Դատալեքսում»տեղադրված տեղեկության՝ նշված կարգադրության հիման վրա ՊԲ հրամանատարի կողմից ենթակա դիվիզիաների, ՊՇ հրամանատարներին արձակվել է թիվ 0672 կարգադրությունը, որովվարչություններինհանձնարարվել է զբաղեցնել հրամանատարական կետերը, հստակեցնել պահպանության գոտիներ դուրս բերված լրացուցիչ ստորաբաժանումների խնդիրները, պատրաստ լինել հանկարծակի ծագած խնդիրների կատարմանը։ Եվ ասվում է, որ գնդապետ Սևակ Աբրահամյանը չի պահպանել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի և ՊԲ հրամանատարի կողմիցարձակված վերոնշյալ կարգադրություններով և հրամաններով սահմանված պահանջները:

Թե հիմա ինչ չափով է իրականում Ջալալ Հարությունյանն այս դեպքում կատարել Օնիկ Գասպարյանի կարգադրությունը և ինչ կերպով է այն հասցրել իր ուղիղ ենթականերին, նրանք էլ՝ իրենց ենթականերին, ժամանակը ցույց կտա:

Սևակ Աբրահամյանի գործով Ջալալ Հարությունյանը ևս վկաների ցանկում է, սակայն դեռ չի հարցաքննվել: 51 վկայից հարցաքննվել են 4 հոգի՝ Օնիկ Գասպարյան, Կարեն Շաքարյան, Էդվարդ Եղիազարյան և մեկ զինվոր:

Արդյո՞ք Օնիկ Գասպարյանի հարցաքննության ժամանակ խոսք գնացել է իր իսկ արձակած հրամանների մասին, Սևակ Աբրահամյանի փաստաբանը նշեց, որ նիստերը դռնփակ են, չի կարող ասել՝ ինչ հանգամանքների է անդրադարձ կատարվել:

Հավելենք, որ դատաքննության ընթացքում Սևակ Աբրահամյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ճապոնիայում 5,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ջրանջատում՝ Երևանում և մարզերում. հասցեներ Երևանում «կրիստալ» տեսակի թմրամիջոցի մոտ 30 փաթեթ են հայտնաբերել. կան բերման ենթարկվածներ Գրիգորյան-Օվերչուկ հանդիպումը մոտ 5 ժամ է տևել Wildberries-ի աշխատանքում զանգվածային խափանումներ ենՀայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում Կնոջ առևանգման վարույթի շրջանակներում կալանավորվել է 4 անձ, ևս մեկին որոնում են Մեր նմանների վրա թքած ունի այս իշխանությունը. ՄարտիրոսյանԼյոկա․ «Լաց մի ինիլ»․ նոր տեսահոլովակ Լյոկա․ «Լաց մի ինիլ»․ նոր տեսահոլովակ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ ԱՄՆ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի միջև առաջընթացը․ Պետդեպը՝ Փաշինյան-Բլինկեն հեռախոսազրույցի մասինԱՄՆ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի միջև առաջընթացը․ Պետդեպը՝ Փաշինյան-Բլինկեն հեռախոսազրույցի մասինՋերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով ՌԴ-ից Օվերչուկի կամ Գալուզինի՝ ՀՀ որևէ այցից առաջ, Բլինկենը զանգում է նիկոլոսին, ինստրուկտաժ անում. Ալեն Ղևոնդյան«30-ից հետո բոլորը հարցնում էին՝ ե՞րբ ես ամուսնանալու, 40-ում հասկացան, որ այլևս պետք չէ այդ հարցը տալ». Անի Լուպե Գագիկ Խաչատրյանի քրգործը 4 տարի անց` զրոյից վերսկսվեց«Opel»-ը բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին, վարորդը մահացել է Ախալցխացի աշխարհահռչակ հայի մասին. Yerkir.am«Մոտենում ենք Սրբազան պայքարի շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին» Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մաhացած տղամարդԵվրոպան վերացնի վիզային ռեժիմը Հայաստանի հետ, ստեղ վայ թեմ կմնանք ես ու Բենիամին կատուս. Արգիշտի ԿիվիրյանՕվերչուկը գնացքով շարժվում է Ալավերդի, նրան ուղեկցում են դեսպան Կոպիրկինը և ՀՀ ՏԿԵ փոխնախարարըԴուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան«Իմ քայլը» և «Soong Ching Ling» հիմնադրամները գործակցության հուշագիր են կնքել. մանրամասներ (տեսանյութ)Երգչուհի Արմինկան նոր լուսանկարներ է հրապարակելՀՀ իշխանությունը Արցախի բլոկադայից հետո ժամանակ ուներ կանխել Ադրբեջանի ագրեսիան, բայց ոչինչ չարվեց. Տիգրան Աբրահամյան2 օր առաջ պաշտոնին վերականգնված Իգոր Սարգսյանն ազատվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԲայրամովն ու Քըլըչը քննարկել են Բաքվի ու Երևանի միջև բանակցություններըՊատերազմից անցել է 2 տարի. կյանքից զրկվածների ցուցակ իշխանությունները չեն հրապարակել․ «Ժողովուրդ»Վերնախավերի կամքն է վճռում քաղաքակրթության ապագան, ոչ թե «ապագա» գոռալով գոյություն քարշ տալը. Վարդան ՈսկանյանՍպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ․ հասցեներըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է Հայաստանը «Ապագա կա»-ի ճիրաններում 3. Ռուբեն ՀակոբյանՆման աղետ մեկ էլ երկրաշարժն էր. ՀԿԵ-ի ներկայացուցիչը՝ ջրհեղեղի մասին (տեսանյութ)Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 1436 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու անհետացման գործը ուղարկվում է դատարան․ «Ժողովուրդ»Հրայր Թովմասյանի կարևոր հայտարարությունը և մյուսների տարօրինակ լռությունը. Սուրեն Սուրենյանց«Մե՛րս, չնեղվես, չվախենաս, շատ հեռու եմ, երրորդ գիծ եմ». Գորիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում. «Փաստ»«Նիկոլը գործում է հետևյալ կերպ՝ ավելի լավ է կործանեմ Հայաստանի Հանրապետությունը, քան կորցնեմ վարչապետի աթոռը». «Փաստ»Իշխանությունը կրթությունը, «որբի գլուխ» համարելով, խուզում է՝ ոնց ուզում է. «Փաստ»Հարգանքի տուրք չմատուցեցին․ «Հրապարակ»Քաղաքացիները շարունակում են խաբվել. ի՞նչ պետք է անի պետությունը. «Փաստ»Քրեական գործերի «տարափ» է սպասվում որոշ նախկին զինվորականների մասով․ «Հրապարակ»Իսկ ո՞վ հասցրեց նրան, որ Հայաստանն այլոց համար «մանրադրամ» է դարձել. «Փաստ»ՊՆ-ն E-notify համակարգի միջոցով ծանուցումներ կուղարկի քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայր ներկայանալու համար. «Փաստ»Փաստորեն, լսելու իմաստ չկա՞. «Փաստ»Վիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են․ «Ժողովուրդ»Հայաստանում ռուսերենի մասնագետ չկա՞, որ դասագիրք կազմի. «Փաստ»Ինչու են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները․ «Հրապարակ»USAID-ը ՀՀ-ում «deep state» է ձևավորո՞ւմ. «Փաստ»
Ամենադիտված