«Ռոսատոմ»-ը սկսել է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի ստուգումը Հայաստանում ամեն տարի մեկ տասնյակից ավելի երեխա ավտովթարի զոհ է դառնում ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը «Զանգեզուրի միջանցքը» Իրանի կարմիր գիծն է․ Իրանի սահմանադրության պահապանների խորհրդի անդամ Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում (տեսանյութ) Հանրային քննարկման է ներկայացվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը Ոստիկանությունը որոնում է ոմն «Գռզո»-ին, ով քաղաքացուն սպառնացել է, որ իրեն 13 հազար դոլար վճարի Ադրբեջանը հստակ քարոզչական խոսույթներով իր ապագա վտանգավոր քայլերի մեղավոր է կարգում Արևմուտքին․ Տաթև Հայրապետյան Նիդերլանդների քաղաքում կայացել է Սբ․ Գր․ Լուսավորիչ եկեղեցու օծման 20-ամյակի տոնակատարությունը Ռուսական բանակի թիվը կավելանա․ Պուտինը հրամանագիր է ստորագրել 

ՀՀ պետական պարտքը՝ 12.2 մլրդ ԱՄՆ դոլար. «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պետական պարտքը շարունակում է աճել։ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ պետական պարտքը 2024 թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել է 4,718.9 մլրդ դրամ (12.2 մլրդ ԱՄՆ դոլար), որից 2,424.4 մլրդ դրամը (6.3 մլրդ ԱՄՆ դոլարը) կազմել է արտաքին պարտքը, 2,294.6 մլրդ դրամը (5.9 մլրդ ԱՄՆ դոլարը)՝ ներքին պարտքը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքն աճել է 9.5%-ով, իսկ դրամային արտահայտությամբ՝ 10.0%-ով: Կառավարության պարտքը նույն միտումներն է ունեցել. դոլարային արտահայտությամբ աճել է 10.3%-ով, իսկ դրամային արտահայտությամբ՝ 10.8%-ով:

Հետաքրքիրն այն է, որ հեղափոխության առաջին տարիներին պետական պարտքի չափը նվազեցնելու մասին վանկարկող իշխանություններն այնքան են խախտել պետբյուջեի ֆինանսական ելքերն ու մուտքերը, որ հատել ենք պետական պարտքի թույլատրելի շեմը։

«Ժողովուրդ» օրաթերթը կառավարությունից պահանջել էր տրամադրել, թե 2018 թվականից մինչեւ 2024 թվականի օգոստոսի 8-ը.

  1. քանի՞ վարկ է ձեւակերպվել Հայաստանի Հանրապետության անունից
  2. նշված վարկերը միասին որքա՞ն (դրամ) են կազմում
  3. ներկայացված վարկերը ո՞ր երկրներից եւ ո՞ր բանկերից են վերցված. բոլոր վարկերի վերաբերյալ ներկայացրե’ք տեղեկությունը` հատ առ հատ։
  4. առանձին-առանձին ներկայացրեք նաեւ, թե ո՞ր վարկը քանի՞ տարով է ձեւակերպված։

«Հատ» բառը շեշտված չէ պատահաբար, այն հարցմանն առավել հստակ պատասխան ստանալու համար է։

Ինչեւէ, ինչպես ակնկալում էինք՝ պատկերը, մեղմ ասած, վախեցնող էր։

Նախ, որպես փաստ արձանագրենք, որ 2018 թվականից հետո ձեւակերպված վարկերի մարման ժամկետը 25 տարի է՝ գրեթե մինչեւ 2050 թվականը, ավելի կոնկրետ՝ ժամկետները ձգվում են Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարության ավարտը։

Սա ոչ թե պատահականություն է, այլ հենց մտածված ռազմավարություն։

Այսպիսով, Հայաստանը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից 25,15 եւ 19 տարի ժամկետներով 13 վարկ ունի։

1 վարկը սկսվում է 7 մլն 400 հազար եվրոյից մինչեւ 236 մլն եվրո՝ գրեթե 101 միլիարդ դրամ։

Վարկային նպատակները տարբեր են՝ Երեւանի ավտոբուսների ծրագրից մինչեւ հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցում։

Հետաքրքիրն այն է, որ վերցված վարկի բեռը շոշափելի է, սակայն ծրագրերի զգալի արդյունքը չի երեւում. պետական պարտքը հատել է թույլատրելիի շեմը, բյուջեի պակասուրդը հատել է 288 միլիարդը, իսկ իշխանությունը կարծում է, որ բյուջեի դեֆիցիտը լրացնելու եւ պետական պարտքը մարելու համար հույսը պետք է դնել հարկատու քաղաքացու վրա՝ փորձելով հարկերն ավելացնել, տաքսիստներից 20-40 դրամ գանձել եւ այլն. իրենց ցոփ ու շվայտ կյանքը, սակայն, պետբյուջեի հաշվին որեւէ կերպ չի տնտեսվում»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ռոսատոմ»-ը սկսել է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի ստուգումըՀայաստանում ամեն տարի մեկ տասնյակից ավելի երեխա ավտովթարի զոհ է դառնումԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը«Զանգեզուրի միջանցքը» Իրանի կարմիր գիծն է․ Իրանի սահմանադրության պահապանների խորհրդի անդամՍոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում (տեսանյութ)Հանրային քննարկման է ներկայացվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգըՈստիկանությունը որոնում է ոմն «Գռզո»-ին, ով քաղաքացուն սպառնացել է, որ իրեն 13 հազար դոլար վճարիԱդրբեջանը հստակ քարոզչական խոսույթներով իր ապագա վտանգավոր քայլերի մեղավոր է կարգում Արևմուտքին․ Տաթև ՀայրապետյանՆիդերլանդների քաղաքում կայացել է Սբ․ Գր․ Լուսավորիչ եկեղեցու օծման 20-ամյակի տոնակատարությունըՌուսական բանակի թիվը կավելանա․ Պուտինը հրամանագիր է ստորագրելԻրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել. ՓեզեշքիանՄոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում էԱլիևի հետ զրույցում Բլինքենը նշել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունըԲելգորոդի վրա հարձակումի հետևանքով 4-ամյա երեխան ստացել է գանգուղեղային վնասվածքԼեհաստանը 30-օրյա արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել ջրհեղեղի պատճառովԱրամ Ա Վեհափառ Հայրապետը հովվապետական այցելություն է կատարել Անջարի հայկական ավանՄսի վաճառքի կետերում ստուգումներ ենԿանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը. ԲԸՏՄԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելԺամկետային զինծառայողը անզգուշաբար կրակել է պարտադիր ժամկետային զինծառայողի գլխին. ՔԿ«Մենք չենք մոռանալու այն մարդուն, որն իր կյանքի գնով կռիվ տվեց ճշմարտության համար»․ պաշտպան«ԳԱԶ 2410»-ը բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներՀարատև խաղաղության պատմական հնարավորություն կա, համաձայնեցրել ենք տեքստի 80%-ը. Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանում հայտարարվել է տարերային աղետի դրություն (լուսանկարներ)Դատավորի ցուցաբերած վարքագիծը վկայում է, որ այս գործը պիտի շատ արագ ավարտվի. Հրայր Թովմասյան (տեսանյութ)«Զվարթնոցում» խստացրել են մաքսային ստուգումը․ արդեն Մոսկվայից ժամանողներին էլ են ստուգումՔասախցի երիտասարդին դանակահարած տղամարդը ձերբակալվել էՀՀ դեսպանն ու Հունաստանի առողջապահության նախարարը քննարկել են համատեղ ծրագրերի հնարավորությունըՎերին Լարսի անցակետերը ժամանակավորապես չեն աշխատիԿոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը միտված քայլերը Հուսանք՝ ամեն բան կգնա դրական զարգացման. Հովհաննիսյանը՝ մինչ COP29-ը խաղաղության պայմանագրի կնքման հավանականության մասին Ալիևն ընդունել է սուպերմոդել Նաոմի Քեմփբելին (լուսանկարներ) Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում կարմրուկի ոչ մի դեպք չի արձանագրվել Արմեն Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին Ինքնասպանության 13 փորձ, 57 ՃՏՊ, հրդեհի 113 դեպք․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը Կենտրոնական բանկի աշխատակցի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին Տեղի է ունեցել Փաշինյան-Կոբախիձե առանձնազրույցը (տեսանյութ) Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում Ուսուցիչները վախ ունեն. Սերոբ Խաչատրյան Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն ազատ կարձակվի. փաստաբան Սա իրոք հավատացել է, որ «Каждая кухарка должна научиться управлять государством»․ ՀամբարյանԱյս քրեական գործը հարուցվել է շուկայում Վալոդի ու Արտաշի պատմածների հիման վրա. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Ավանեսյանը կրկին առաջադիմել է դասակարգման աղյուսակում Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես են ապրում ու կռվում Դոնբասում հայ կամավորները. Թևանյան (տեսանյութ)Մշտադիտարկվել են Արարատի մարզի մի շարք հուշարձաններ Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն. Միքայել սրբազան Կկայանա Արմեն Այվազյանի «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24-սեպտեմբերի 23)» մենագրության շնորհանդեսըԼուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
Ամենադիտված