Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան․ Tert.am Օրվա խորհուրդ․ հունվարի 15 Փաշինյանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հանցագործություն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Հունվարի 15-ի աստղագուշակ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց Տարադրամի փոխարժեքները հունվարի 15-ին Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների․ օրվա մամուլ (տեսանյութ) «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Թեհրանը կոշտացրել է իր դիրքորոշումը. Հայաստանը պետք է ռազմական պայմանագիր ստորագրի Իրանի հետ (տեսանյութ) 

Կվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներ

Քաղաքական

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներով պայմանավորված, մասնավորապես՝ հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ:

ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստում կվերանայվեն նաև բուհերի ընդունելության գործող կարգի որոշ տեխնիկական դրույթներ: 2023-2024 ուստարում չափորոշիչը փորձարկվում է ՀՀ Տավուշի մարզի 1-ին, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում: Ըստ հիմնավորման՝ հանրակրթության պետական նոր չափորոշիչը հենված է սովորողների մոտ հմտությունների և կարողունակությունների զարգացման սկզբունքի վրա: 2024 թ. նախատեսվող պետական ավարտական քննությունների կազմակերպման գործընթացում նախատեսվում է Տավուշի մարզի 12-րդ դասարանի սովորողների գիտելիքները ստուգել նաև նոր չափորոշչի շրջանակում ուսումնական վերջնարդյունքները ստուգող և միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությամբ թեստերի միջոցով ևս, որի հիմքում բնագիտական քննությունների մասով կլինեն նաև լաբորատոր-գործնական աշխատանքների մասին կարգավորումներ: Թեստերի միջոցով կստուգվեն հանրակրթության պետական չափորոշչի ներդրման վերջնարդյունքները: Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրված հանրակրթական ուսումնական հաստատության 12-րդ դասարանի սովորողը հանձնում է և՛ միասնական և՛ փորձարարական միասնական քննություններ ու հայտագրված համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է տվյալ առարկայի քննությունից ստացած առավել բարձր միավորով: Կարգավորման նպատակը հենց այս 2023-2024 ուսումնական տարվա ավարտից փորձնական ներդնել թեսթերի /առաջադրանքների/ նոր համակարգ (նոր ծրագրային նյութի վերջնարդյունքները գնահատելու համար), որի արդյունքները, որպես նաև ավարտական քննություններ, հիմք կհանդիսանան բուհ ընդունելության համար, արդեն 2026 թվականից հետո հանրակրթական բոլոր ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար կիրառելու ակնկալիքով: Այս ձևաչափով քննությունները կկազմակերպվեն ընդունելության հիմնական փուլից հետո, հուլիս ամսվա ընթացքում: Այն լրացուցիչ ևս մեկ հնարավորություն է քննություն հանձնելու և մրցույթին մասնակցելու առավել բարձր արդյունքով: Իրականացվող բարեփոխումների համատեքստում նախատեսվում է փոխել նաև բուհեր ընդունելության սկզբունքները, և փորձնական այս հնարավորությունը, դրա արդյունքների վերլուծությունը թույլ կտան մշակել նոր մոտեցումներ:

Որոշմամբ 2024-2025 և 2025-2026 ուստարիների ընդունելության համար ևս, ինչպես 2022-2023, 2023-2024 ուսումնական տարիներին, ամրագրվել են նաև «Արարատյան բակալավրիատ»-ի քննությունները՝ հաշվի առնելով ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտների ակնկալիքները, որոնց համար մրցույթը կիրականացվի «Արարատյան Բակալավրիատ»-ին հատկացված նպատակային տեղերի շրջանակում, մինչև հանրակրթության նոր չափորոշչի ամբողջական ներդրումը ՀՀ ողջ տարածքում: Առաջարկվող փոփոխություններով հստակեցվում է ընդունելության քննություններին և մրցույթին մասնակցելու համար հայտագրվողների շրջանակը, շեշտադրվում է ոչ թե քաղաքացիության, այլ ՀՀ կամ այլ պետությունների ուսումնական հաստատությունների նախորդ և ընթացիկ տարվա շրջանավարտ լինելու հանգամանքի վրա: Կարգավորվում է մասնագիտությունների հայտագրման երրորդ (լրացուցիչ) փուլի գործընթացները, հայտագրման ժամկետը հուլիսի 19-ից տեղափոխվել է հուլիսի 20-ը՝ հուլիսի 18-ին հիմնական փուլի ամփոփումից հետո համակարգը հաջորդ փուլին պատրաստելու ժամանակ շահելու համար:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ընդունելության կարգում նախատեսվող փոփոխությունները հնարավորություն կտան առաջին շրջանավարտներին անցնել ընդունելության նոր համակարգով:

«Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ, ինչը համարվում է նաև կրթության ոլորտի այս կարևոր բարեփոխումների բաղադրիչ, որի համաձայն՝ նոր կրթական չափորոշիչներով ուսումնառության ավարտին դպրոցի ավարտական քննությունները կդառնան նաև բուհի համար ընդունելության քննություններ»,- ասել է նախարարը: 2026 թվականից այս համակարգն արդեն կգործի Հայաստանի բոլոր շրջանավարտների համար:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի Տավուշի մարզի, իսկ 2026 թվականին Երևանի և բոլոր մարզերի դպրոցների շրջանավարտները դպրոցի ավարտական քննություններին ստացած միավորները կարող են օգտագործել բուհ ընդունվելու համար: Վարչապետը հետաքրքրվել է՝ ի՞նչ մեխանիզմներ են գործարկվելու, որպեսզի քննության գնահատականն արտահայտի օբյեկտիվ պատկերը:

Ի պատասխան նախարարը տեղեկացրել է, որ թեստերի ստուգումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով. «Այսինքն՝ այստեղ մարդկային գործոնը բացառված է: Քննությունների կազմակերպումն իրականացվում է ԳԹԿ-ի կողմից, քննությունները կազմակերպվում են ուսումնական հաստատություններում: Հետագայում ընդունելության քննությունները պետք է իրականացվեն համակարգչային եղանակով, կնվազեցվի նաև քննությունների թիվը: Պետք է ունենալ նաև շատ քիչ արտաքին գնահատման արդյունքներ, ինչպես «Հայոց լեզուն» է: Մնացած բոլոր առարկաների պարագայում դպրոցները պետք է ունենան գնահատման և ստուգման մեխանիզմներ, որոնք թույլ կտան ընդունելության համակարգում հաշվի առնել ատեստատի միջին գնահատականը»: Նախարարը հավելել է, որ պետք է աստիճանաբար բերել այն բանին, որ բուհերը սահմանեն ընդունելության նվազագույն պահանջներ, իսկ դիմորդները բավարարեն դրանք:

Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ քննությունների ու գնահատման համակարգի օբյեկտիվության հետ կապված Հայաստանում մեծ խնդիր կա. «Ես չեմ կարծում, թե մենք ձերբազատվել ենք այն ընկալումից, որ երեխային բարձր գնահատական նշանակելը՝ անկախ նրանից, թե երեխան ու գիտելիքը կամ հմտությունը գնահատականի հետ ի՞նչ հարաբերություն ունեն, մեր իրականության մեջ համարվում է լավություն: Այսինքն՝ շատ լավ բարեկամական մեծ բան արվեց, երբ երեխային ավելի բարձր գնահատական նշանակվեց, այս կետից շղթան սկսում է աշխատել»: 

Արձագանքելով՝ ԿԳՄՍ նախարարը նշել է․ «Եթե դպրոցում որոշակի գնահատման իրավիճակ կա, օրինակ՝ բոլորը ստանում են ամենաբարձր գնահատականները, ապա մենք արտաքին գնահատում ենք անցկացնում, և եթե դրա արդյունքները էապես տարբերվեն դպրոցի միջին գնահատականներից, ապա այստեղ պարզ է, որ գալիս է բացատրություններ տալու հերթը, և պետք է պարզաբանում ներկայացնել: Ընդ որում՝ դա կարող է լինել, ինչպես դրական, այնպես էլ բացասական ուղղությամբ, այսինքն՝ ինչպես կարելի է երեխաներին բարձր գնահատել, այնպես էլ ուսուցիչները ունեն այնպիսի մոտեցում, որ ամենաբարձր գնահատական գրեթե ոչ մեկի չեն դնում, գնահատման սանդղակում կա առավելագույն՝ 10 միավոր, որը գրեթե չի կիրառվում և գրեթե ոչ մեկ այն չի ստանում, ինչը նույնպես ճիշտ չէ»։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ արտաքին գնահատման մեխանիզմով հնարավոր կլինի վերահսկել դպրոցներում գնահատման համակարգը։ Նախարարը նկատել է՝ բոլոր դպրոցներում ներդրվել է էլեկտրոնային մատյան, ինչի արդյունքում բոլոր դպրոցների գնահատականները նախարարության ամենօրյա վերահսկողության դաշտում են։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Մենք պատերազմից չենք վախենում»․ ՓեզեշքիանԱնհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան․ Tert.am Օրվա խորհուրդ․ հունվարի 15Փաշինյանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հանցագործություն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ․ ՓեզեշքիանՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. ԲաբայանՀունվարի 15-ի աստղագուշակ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ ՄակունցՏարադրամի փոխարժեքները հունվարի 15-ին Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների․ օրվա մամուլ (տեսանյութ)«Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Պետդեպը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումը«Հուսով եմ՝ Թրամփը կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում և աշխարհում»․ ՓեզեշքիանԹեհրանը կոշտացրել է իր դիրքորոշումը. Հայաստանը պետք է ռազմական պայմանագիր ստորագրի Իրանի հետ (տեսանյութ)Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրՈւՂԻՂ. Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. ԱԳՆ խոսնակՎերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված «Մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ չունենք»․ ՓեզեշքիանԲաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրաՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան Առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Արթուր ՎանեցյանՄանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր․ ՔԿ ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել ՎարդանյանՀրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՄիևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը Ջուր չի լինի Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ»ԲԴԽ-ն խտրականություն է դրսևորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»«Իրավունք». Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ«Ժողովուրդ». Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա«Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը«Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը«Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկանԱնհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկ 2025 թվականը նոր հեռանկարներ և հաջողություն կբերի Կենդանակերպի 3 նշաններին ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Հաջորդ շաբաթ Հայաստանի սահմանին պաշտոնապես «կաշխատեն» ԱՄՆ հատուկ ծառայությունները․ Արման Աբովյան Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու. Հարութ Սասունյան Ի՞նչ է նշանակում Հայաստանի միացումը Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքագետ Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձինLույս չի լինի ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
Ամենադիտված