Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
ԻրավունքՕսմանյան կայսրության վերջին շրջանում ծրագրված 1,5 միլիոն հայերի բնաջնջումից անցել է 109 տարի։ Դա ցեղասպանություն էր, որը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն։
«Նման ողբերգական իրադարձությունների ճանաչումը, ինչպես նաև բռնության և մարդկության հանդեպ ատելության դեմ մշտական զգոնությունը, էական նշանակություն ունեն կանխելու նման հանցագործությունների կրկնությունն ու ապահովելու ազգերի և ժողովուրդների խաղաղ գոյակցությունը։ Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն»,– գրել է նա։