Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը
ՏնտեսությունԱրվեստի գործիչներից մի շարք հայտնիներ՝ հաղորդավար Էրիկ Անթառանյանը, նկարիչ և քանդակագործ Նուռը (Արման Դավթյան), դիզայներ Արամ Նիկոլյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո), սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը և դերասան Հայկ Պետրոսյանը միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժմանը:
Նրանք արվեստագետներին կոչ են անում միանալ համաժողովրդական շարժում ձեւավորելու ազգային պահանջին, քանի որ վտանգված է հայրենիքը, հետևաբար պետք է համախմբվել և միասնական գործել:
Նշենք, որ մի քանի օր է ինչ տավուշցիները, Երևանից դեպի Տավուշ շտապած մեր հայրենակիցները փակել են Կիրանցի ճանապարհը՝ չթողելու թշնմուն հանձնել Հայաստանից անգամ մեկ թիզ հող: Այսկերպ, նրանք իրենց բողոքն են արտահայտում իշխանությունների որոշման դեմ, ըստ որի՝ վերջիններս պատրաստվում են Տավուշից 4 գյուղ և տարածքներ հանձնել թշնամի Ադրբեջանին: