Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն. Միքայել սրբազան Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր Խոշոր վթար «Գայի պոստի» մոտ. վիրավnրների մեջ կան դերասան ու տիկտոկեր Զորամասերում Գարեգին Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ են ներկայացնում. Գեղամ Մանուկյան Ես էդ կինոյի տղան չեմ. էդ մարդը 12 անգամ ցուցմունք է տվել. ուզել է խուսափել կալանավորումից. Թովմասյան (տեսանյութ) ՀՀ վարչապետը ժամանել է Թբիլիսի ՔՊ-ին ասում եմ՝ այստեղ եմ, եկել եմ ԱԺ` մեռելոցի առթիվ, թող գան, եթե հետս խոսելու բան ունեն. Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան Փաշինյանի իշխանությունը զբաղված է Բաքվի հետ իրենց հաջորդ քարոզարշավի սլոգանը քննարկելով․ Մամիջանյան (տեսանյութ) Ադրբեջանն անհանգստացած է. ՀՀ-ն անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Քոչարյան 

Մենք ապրում ենք մեր պատմության ամենաամոթալի ժամանակները․ Արմեն Ռուստամյան

Քաղաքական

«Առաջին անգամ Արցախի ժողովուրդը իր անկախությունը նշում է իր հող ու ջրից կտրված, հայրենի Արցախից դուրս»,- այս մասին «Վերադարձ» խորագրով միջոցառմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ հավելելով․

«Մենք ապրում ենք մեր պատմության ամենաամոթալի ժամանակները, երբ առաջին անգամ մեր պատմության մեջ հայոց անկախ պետականության առկայության պայմաններում տեղի ունեցավ հայերի նոր ցեղասպանություն։ Այսօր պահն է հասկանալու, թե ինչ և ինչպես դա տեղի ունեցավ։ Մի բան արդեն իսկ պարզ է. եթե հայ ժողովուրդը շարունակի ապրել այսպես, մեծն Թումանյանի խոսքերով ասած՝ «դավին անտեղյակ, ցավին անտարբեր», շատ շուտով կփակի իր անկախ պետականության վերջին էջը»։

Թե ինչու հասանք այսօրվան, և ինչպես հաղթանակած ժողովրդին հնարավոր եղավ տանել պարտության, Ռուստամյանի խոսքով՝ կարելի է բերել իրար լրացնող բազմաթիվ պատճառներ։

«Գլխավորն, ըստ իս, մեկն է հետևողականորեն արժեզրկվեց մեր համազգային հաղթանակը, վարկաբեկեցին այդ հաղթանակն ապահովված հերոսները և կտրեցին մեր ժողովրդին իր սեփական ուժի աղբյուրներից։ Բոլորս տեսանք, թե ինչպես մեր հաղթական ազատամարտը ստորադասվեց 2018-ին կատարվածին, թե ինչպես մեր միջից մեկի լեզուն պտտվեց ասելու, որ մեր հերոսները զոհվել են հանուն ոչնչի, թե ինչպես մյուսն էլ հայտարարում է, որ մինչև 2018 թիվը մի ողջ ժողովուրդ ըստ էության սխալ է ապրել պատմական, երևակայական, բայց ոչ երբեք իրական Հայաստանում։

Բայց ահավորն այն է, որ մեր աչքի առջև շարունակում են քանդել մեր հաղթանակների և ազգին ազգ պահող բոլոր հենասյունները, հանրությունը միավորող, հային հայի հետ կապող և մեզ հաղթանակներ ապահովված ամեն ինչ հետևողականորեն ավերվում է։

Ավելի կոնկրետ.

- Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, որը կենսատու աղբյուրն է եղել մեր համազգային ներուժի, պղտորվում ու ցամաքեցվում է,

-հայության գոյությունը, ինքնությունն ու նկարագիրը պահպանելուն կոչված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և համազգային կառույցները հետապնդում և հալածվում են,

- «Ազգ-բանակ» գաղափարը կենսագործելուն կոչված Հայոց Բանակը կորցնում է իր տերն ու նշանակությունը,

-ժողովրդի իշխանությունն ապահովելուն կոչված ՀՀ սահմանադրական կարգի շարունակական ոտնահարումները բերել են պետության և իշխանության նույնացմանը, իսկ նույն այդ կարգը պաշտպանելու կոչված ուժային կառույցները վեր են ածվել սոսկ վարչապետի պահակազորի։

Եվ, վերջապես, դեպի ամբողջական կապիտուլյացիայով ազգակործանում տանող ճանապարհին այս վարչախմբին մնացել է մի ավարտական արար՝ լիակատար հրաժարում Հայաստանի անկախության և ԼՂՀ հռչակման մասին Հռչակագրերի կենսագործման պարտավորությունիցից։

ԼՂՀ հռչակման մասին Հռչակագրից հրաժարվեցին, արդյունքը չուշացավ՝ եղավ Արցախի հայաթափումը»։

Քաղաքական գործիչն ընդգծեց, որ Հայաստանի անկախության մասին Հռչակագրից հրաժարվելու անխուսափելի հետևանքը լինելու է հայոց ինքնիշխան պետականության կորուստը և հայաստանի թուրքացումը։

«1988 թվականին մեր սերնդի համար ակնհայտ էր կապը Արցախի ազատագրության և Հայաստանի անկախության միջև։ Եւ պատահական չէ, որ Հայաստանի անկախությունը ձեռք է բերվել Արցախյան ազատամարտի պայմաններում։ Հիմա դժվար չէ պատկերացնել թե ինչ կմնար Հայաստանի անկախությունից ու տարածքներից, եթե չլիներ Արցախյան ազատամարտում մեր ժողովրդի հաղթանակը։

Չտեսնել փոխկապակցվածությունը Արցախի հայկականության և Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության միջև, նշանակում է գնալ երկուսն էլ կորցնելու ճանապարհով։ Ինչն էլ դժբախտաբար հաստատված է այսօր։ Այո՛, հենց այսօր, երբ վարչախումբը լծվել է ազատամարտի արդյունքները փոխելու գործին, և միանգամից հարց է առաջացել, թե ինչ է մնալու արդեն Հայաստանի տարածքային ամբողջականությունից և ինքնիշխանությունից։ Այս վարչախումբը ոչ միայն այս կապը չի ուզում արձանագրել, այլ մեր ժողովրդին համոզում է, թե՝ տվեցինք Արցախը, կփրկենք Հայաստանը՝ այն տրամաբանությամբ, որ իբր զիջել ենք մասը, որ փրկենք ամբողջը։ Սակայն երբ զիջում ես՝ չզիջելու ռեսուրս չկուտակած, հայտնվում ես մաս-մաս զիջելու վիճակում։ Առավել ևս, երբ դիմացինդ քեզանից ամբողջն է ուզում։ Այդպես դու ոչ թե հաշտություն ես կնքում թշնամու հետ, այլ պարզապես ստիպում ես քեզ քեզ՝ հաշտվել քո իսկ անձնատուր վիճակի հետ։ Սա է պարտված և պարտությամբ հպարտացող ցանկացած մեկի ճակատագիրը։

Սա հենց այն է, ինչ անում է այս վարչախումբը, ում քաղաքական հավատամքն է պարտվողականությունն ու զիջողականությունը, և, որպես հետևանք, այս կառավարությունը դարձել է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները հիմնավորողը, լեգիտիմացնողն ու կատարողը։ Ավելին, շարունակաբար մեր ժողովրդին վախեցնելով պատերազմով, այդ պատերազմով անխուսափելի պարտությամբ՝ այս վարչախումբը ստիպում է ապավինել Ադրբեջանի խոստացած խաղաղությանը։ Ակնհայտ է, որ այդ խաղաղություն կոչվածի երաշխավորն է լինելու է հենց թուրք-ադրբեջանական տանդեմը։ Հայ ժողովուրդն իր պատմությամբ գիտի, թե ինչ է լինում, երբ ցեղասպանը պետք է երաշխավորի իր անվտանգությունը: Եվ ուրեմն, եթե միակողմանի զիջումների ինքնակործանման այս շղթան չկտրվի, ապա սրա վերջը լինելու է Հայաստանի վերածումն Արևմտյան Ադրբեջանի։

Բավ է։ Պարտվածը և պարտություններ բերողը մեր ժողովրդին չպետք է ղեկավարի։ Պետք է փոխել ժողովրդին խաբած, իր իսկ նախընտրական խոստումներից և հռչակած ծրագրային նպատակներից հրաժարված, այլևս ոչ լեգիտիմ գործող այս վարչախումբը, և, քանի դեռ ուշ չէ, որդեգրել երկրի զարգացման համար ազգային-պետական ուղեգիծ։ Այդ ուղեգիծը նախ և առաջ պետք է բխի Հայաստանի անկախության մասին Հռչակագրից, որից շեղումն էլ հենց եղել է մեր ձախողումների և նահանջների պատճառների պատճառը։ Այս ուղեգծով առաջնորդվող նոր ազգային իշխանություններն առաջնահերթ քայլեր պետք է ձեռնարկեն հետևյալ ուղղություններով. 

-վերականգնել մեր ժողովրդի ներազգային համերաշխությունը, սեփականությունը պահպանելու և զարգացնելու նպատակի շուրջ,

-վերականգնել զինված ուժերի մարտունակությունն ու անվտանգության համակարգերի արդյունավետությունը,

- ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատել կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցություն ապահովելու համար։

- Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն իրականացնել կողմերի օրինական շահերի հարգմամբ։ Համաձայնեցման ենթակա բոլոր հարցերի լուծումներն ընդգրկող ամբողջական փաթեթի հիման վրա որպես նախապայման առաջադրել ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերումը, բոլոր ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձը և մշակութային ժառանգության պահպանումը։

-մինչև Արցախի հարցի վերջնական քաղաքական կարգավորումը, հետապնդել արցախահայերի հավաքական հայրենադարձության իրավունքը՝ հիմնված էթնիկ զտման հետևանքով բռնաճնշումների ենթարկված և բռնի տեղահանված անձանց իրավունքների լիարժեք հարգման վրա,

-ապահովել Սրցախի ժողովրդի վերադարձի անվտանգ պայմաններ, ողջ ծավալով արցախահայությանը տրամադրելով միջազգային նորմերով երաշխավորված քաղաքական և քաղաքացիական իրավունքները։

Սիրելի հայրենակիցներ,

մենք հայտնվել ենք մեր հայրենիքն ու հայկական ինքնությունը պահպանելու և սերունդներին ժառանգելու հրամայականի առջև։ Մենք կարող ենք և պարտավոր ենք դա անել, մենք զավակներն ենք 88 թվականի համազգային զարթոնքի ու հաղթանակներ կերտած ժողովրդի։

Ազատագրենք մեր հոգիները, փակենք այս էջը պարտության, որ արցախցին ետ դառնա իր տուն, որ Հայաստանն իր Սյունիքով մնա հայակական, որ հայն իր երկրում ու աշխարհում քայլի վստահ ու հաղթական»,- ասաց նա։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն. Միքայել սրբազան Կկայանա «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24 — սեպտեմբերի 23)» մենագրության շնորհանդեսըԼուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր Խոշոր վթար «Գայի պոստի» մոտ. վիրավnրների մեջ կան դերասան ու տիկտոկեր Զորամասերում Գարեգին Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ են ներկայացնում. Գեղամ Մանուկյան Ինչպիսին են Խոսրովի անտառում բնակվող «Կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղերը Ես էդ կինոյի տղան չեմ. էդ մարդը 12 անգամ ցուցմունք է տվել. ուզել է խուսափել կալանավորումից. Թովմասյան (տեսանյութ) ՀՀ վարչապետը ժամանել է ԹբիլիսիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ՔՊ-ին ասում եմ՝ այստեղ եմ, եկել եմ ԱԺ` մեռելոցի առթիվ, թող գան, եթե հետս խոսելու բան ունեն. Սրբազան (տեսանյութ)Մահшցել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը՝ Տիտո Ջեքսոնը (լուսանկարներ) Անի Երանյանի նոր ֆոտոշարքըՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան Փաշինյանի իշխանությունը զբաղված է Բաքվի հետ իրենց հաջորդ քարոզարշավի սլոգանը քննարկելով․ Մամիջանյան (տեսանյութ) Ադրբեջանն անհանգստացած է. ՀՀ-ն անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Քոչարյան «Նիվա»-ով վրաերթի են ենթարկել 3-ամյա տղային, ով հիվանդանոցում մահացել էԻրանում հայտարարել են՝ Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի պնդումներ է անումՍեպտեմբերի 16-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել ենԽաղաղություն չեն մուրում, նման հռետորաբանության պարագայում դժվար է խաղաղության մասին մտածել․ Օհանյան (տեսանյութ)Ադրբեջանն անհանգիստ է Հայաստանի այդ քայլից. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Ինչո՞ւ է Փաշինյանը ներողություն խնդրում ժողովրդից․ ՔՊ-ականը փակագծեր է բացում (տեսանյութ) Գազ չի լինիԻնչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին. ՍուրենյանցԱնահիտ աստվածուհու արձանը Հայաստանում էՍեպտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 876 հատՀավաքն այսօր չի կայանաՀայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում. Մաս 3. Սամվել ԲաբայանՈրպեսզի ընդդիմադիր պայքարը բերի հաջողության. Վահե Հովհաննիսյան Մակունցը Միչիգանի համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարարՈւկրաինան կրկին հարձակվել են Բելգորոդի վրա (լուսանկարներ)ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի առանձնազրույցը ՈՒՂԻՂ․ Խորհրդարանական ճեպազրույցներՔՊ-ն նախաձեռնող խմբի նիստ է արել Գյումրիում Ե՞րբ կսկսվի դպրոցականների աշնանային արձակուրդը ՀՀ-ն, ի տարբերություն տրանսգենդերների մրցույթի, դավաճանների մրցույթին կարող է ուղարկել ոչ թե մեկ մարդ, այլ մի ամբողջ թիմ. Գևորգ ԲարսեղյանՀոգեհանգստյան կարգ սեպտեմբերյան դեպքերի տարելիցինԱրցախցի երեխաներին Հունգարիա տանելու ծրագիրն օր առաջ պետք է կանգնեցվի. Տիգրան Քոչարյանը` Տեր ՎրթանեսինՊետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից․ Փաշինյան Առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը կնվազիԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Մենք օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Միրզոյան (տեսանյութ) Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում սեպտեմբերի 17-ինԳարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա Քաղաքական տափակություն է հակադրել հայրենիքն ու պետությունը՝ բաժանելով այն պատմականի ու իրականի. Էդուարդ Շարմազանով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազինԱստղագուշակ՝ սեպտեմբերի 16-ի համարՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 16Ի՞նչ սպասել մարտի 1-ի գործի վերաբացման դատական որոշումից«Տրանսգենդեր Դինուլը ախուրյանցի գայիշնիկ Մերուժան Գզրոյանի տղան է»
Ամենադիտված