Թե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսափելու հնարքը
ՏեսանյութերԹե բա՝ Մեծ Եղեռն։ Գուցե՝ տխուր միջադեպ... Եվ սա հանուն առևտրի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Գրիշա Բալասանյանը՝ հեգնանքով մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ ուղղված Ցեղսպանության օրվան:
Լրագրողը նկատի է ունեցել՝ Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսափելու հնարքը:
Նշենք, որ Հայաստանի վարչապետն իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները: Նրա ուղերձում բացակայում է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական, չի խոսվում դրա հանցավորության մասին: