Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն. Միքայել սրբազան Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր Խոշոր վթար «Գայի պոստի» մոտ. վիրավnրների մեջ կան դերասան ու տիկտոկեր Զորամասերում Գարեգին Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ են ներկայացնում. Գեղամ Մանուկյան Ես էդ կինոյի տղան չեմ. էդ մարդը 12 անգամ ցուցմունք է տվել. ուզել է խուսափել կալանավորումից. Թովմասյան (տեսանյութ) ՀՀ վարչապետը ժամանել է Թբիլիսի ՔՊ-ին ասում եմ՝ այստեղ եմ, եկել եմ ԱԺ` մեռելոցի առթիվ, թող գան, եթե հետս խոսելու բան ունեն. Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան Փաշինյանի իշխանությունը զբաղված է Բաքվի հետ իրենց հաջորդ քարոզարշավի սլոգանը քննարկելով․ Մամիջանյան (տեսանյութ) Ադրբեջանն անհանգստացած է. ՀՀ-ն անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Քոչարյան 

Փաշինյանն ասում է՝ չի կարող «գարանտիա տալ». փաստորեն, Կիրանցն Աստծո հույսին է. Կիրանցի բնակիչ

Քաղաքական

168.am-ը գրում է․

Սեպտեմբերի 2-ին, Նիկոլ Փաշինյանն իր կնոջ, ԿԳՄՍ նախարարի և մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ մեկնել էր Կիրանց՝ կտրելու թշնամու դիրքերից ընդամենը մի քանի մետր այն կողմ կառուցված դպրոցի կարմիր ժապավենը։

«Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի պատմության մեջ Կիրանց դպրոց գնալը երբեք ավելի անվտանգ չի եղել և Կիրանցում ապրելը երբեք ավելի անվտանգ չի եղել, քան այսօր է։ Սա շատ կարևոր արձանագրում է, որին ուզում եմ ավելացնել հետևյալը, որը, թերևս, կարող է անսովոր հնչել, որովհետև երբ ասում են՝ Կիրանցում դպրոց գնալն անվտանգ է, սա ինքնին պիտի նշանակի, որ ադրբեջանական Խեյրումլի դպրոց գնալը նույնքան անվտանգ է։ Կրկին ասում եմ՝ այն, ինչ տեղի է ունեցել Կիրանցում՝ մի ահռելի հաջողություն է մեր պետության համար, այս եզրակացությանը գալուն ինձ օգնեց մեր ժողովուրդը, ինքնուրույն այդ եզրակացությանը գալու գուցե համարձակություն չունենայի»,- իր խոսքն ուղղելով ներկաներին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կիրանցի բնակիչ Մասիս Ավալյանի գնահատմամբ՝ եթե Նիկոլ Փաշինյանը կտրել է թշնամու «քթի տակ» գտնվող դպրոցի ժապավենը ու բոլորին ասել, թե անվտանգ է Կիրանցն էլ, դպրոցն էլ, դա հո չի՞ նշանակում, որ իսկապես Կիրանցն անվտանգ է։

«Նիկոլ Փաշինյանը հստակ չի ասում, որ ապահովելու են անվտանգությունը, մասամբ է ասում։ Ինքն ասում է, որ չի կարող թշնամու դեպքում «գարանտիա» տա, որ մեզ համար վտանգ չի ներկայացնում, կարելի է ասել՝ կիրանցցին Աստծո հույսին է։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, Կիրանցի դպրոցի պատուհանները մի քիչ բարձր է սարքել, որ երեխաներն ադրբեջանցի զինվորականներին չտեսնեն, բայց ադրբեջանցի զինվորների համար դա կապ չունի՝ երեխան իրենց կտեսնի՞, թե՞ ոչ, նա իր գործողություններն անելու է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մասիս Ավալյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ տարածքի որոշ հատված փշալարով է փակված, սակայն հակառակ կողմից պարզ երևում է թե՛ դպրոցը, թե՛ դպրոցի ներսը, դասասենյակները։

Մասիս Ավալյանի խոսքով՝ Կիրանց գյուղը գտնվում է փոսում, գյուղի որոշ հատվածներ են տեսանելի թշնամուն, և սա 90-ականներից սկսած թշնամու համար մեծ խնդիրներ է առաջացրել՝ ամեն ինչ անում էր, որպեսզի ներթափանցեր գյուղ, սակայն չի հաջողվել։

«Կարելի է ասել, որ 90-ականներից թշնամին միայն մեծ խնդիրներ ունեցել է Կիրանցի հարցում, որովհետև պետք է գործի դներ միայն ծանր զենք, ավտոմատով հարցեր չէր կարողանում լուծեր։ Ադրբեջանը 90-ականներին որոշել էր մտներ Կիրանց ու գյուղից տներ վառել, մեր գյուղի առաջին տունը, որը քանդեցին վերջերս, Ադրբեջանը երեք անգամ փորձել է մտնել ու վառել՝ չի հաջողվել։ Դրա համար այդ ժամանակվանից սկսած Կիրանցը դարձել է թշնամու «աչքի փուշը»»,- հավելեց կիրանցեցին։

Մեր զրուցակիցը նաև ասաց, որ Փաշինյանի և Ալիևի պայմանավորված այս գործողությունների արդյունքում Կիրանցի բնակիչներն այդպես էլ չեն կարողացել ամբողջությամբ հնձել իրենց ցորենի արտերը, որոնք թշնամու զբաղեցրած դիրքերից որոշ չափով հեռվում են գտնվել՝ միայն այդ դաշտերի ցորենն են հավաքել, մնացած ցորենի դաշտերի ցորենը հավաքել է ադրբեջանական կողմը։

«Թշնամին հիմա չի խանգարում մեր գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, քանի որ սահմանից այն կողմում էլ ադրբեջանցի գյուղացին է դաշտում աշխատում, գիտի, որ եթե կրակեն, մենք էլ չենք նայելու մեր սահմանապահներին, մենք էլ մերը կանենք։ Անհանգստությունը մեր երեխաներն են, որ չկրակեն այդ ուղղությամբ»,- եզրափակեց Մայիս Ավալյանը։

Հիշեցնենք, որ մայիսին, երբ Կիրանցում իրավիճակը շատ լարված էր, և մարդիկ Նիկոլ Փաշինյանից պահանջում էին դադարեցնել սահմանագծման գործընթացը, որը նրանց կարծիքով՝ ոչ թե սահմանագծում էր, այլ հայկական տարածքների հանձնում Ադրբեջանին, քանի որ դրանով թշնամուն ավելի էր մոտեցնելու գյուղին, մասնավորապես՝ գյուղի դպրոցին, Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ եթե կիրանցեցիները չեն ցանկանում տեսնել ադրբեջանցիներին, կարող են ծառեր տնկել դպրոցի մոտ։

 

Նշենք, որ Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոցը կառուցվել է՝ որպես մոդուլային կառույց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 737 մլն դրամ, նախատեսված է 100 երեխայի համար, այս պահին այնտեղ սովորում է 36 աշակերտ:

 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն. Միքայել սրբազան Կկայանա «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24 — սեպտեմբերի 23)» մենագրության շնորհանդեսըԼուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր Խոշոր վթար «Գայի պոստի» մոտ. վիրավnրների մեջ կան դերասան ու տիկտոկեր Զորամասերում Գարեգին Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ են ներկայացնում. Գեղամ Մանուկյան Ինչպիսին են Խոսրովի անտառում բնակվող «Կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղերը Ես էդ կինոյի տղան չեմ. էդ մարդը 12 անգամ ցուցմունք է տվել. ուզել է խուսափել կալանավորումից. Թովմասյան (տեսանյութ) ՀՀ վարչապետը ժամանել է ԹբիլիսիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ՔՊ-ին ասում եմ՝ այստեղ եմ, եկել եմ ԱԺ` մեռելոցի առթիվ, թող գան, եթե հետս խոսելու բան ունեն. Սրբազան (տեսանյութ)Մահшցել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը՝ Տիտո Ջեքսոնը (լուսանկարներ) Անի Երանյանի նոր ֆոտոշարքըՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան Փաշինյանի իշխանությունը զբաղված է Բաքվի հետ իրենց հաջորդ քարոզարշավի սլոգանը քննարկելով․ Մամիջանյան (տեսանյութ) Ադրբեջանն անհանգստացած է. ՀՀ-ն անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Քոչարյան «Նիվա»-ով վրաերթի են ենթարկել 3-ամյա տղային, ով հիվանդանոցում մահացել էԻրանում հայտարարել են՝ Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի պնդումներ է անումՍեպտեմբերի 16-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել ենԽաղաղություն չեն մուրում, նման հռետորաբանության պարագայում դժվար է խաղաղության մասին մտածել․ Օհանյան (տեսանյութ)Ադրբեջանն անհանգիստ է Հայաստանի այդ քայլից. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Ինչո՞ւ է Փաշինյանը ներողություն խնդրում ժողովրդից․ ՔՊ-ականը փակագծեր է բացում (տեսանյութ) Գազ չի լինիԻնչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին. ՍուրենյանցԱնահիտ աստվածուհու արձանը Հայաստանում էՍեպտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 876 հատՀավաքն այսօր չի կայանաՀայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում. Մաս 3. Սամվել ԲաբայանՈրպեսզի ընդդիմադիր պայքարը բերի հաջողության. Վահե Հովհաննիսյան Մակունցը Միչիգանի համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարարՈւկրաինան կրկին հարձակվել են Բելգորոդի վրա (լուսանկարներ)ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի առանձնազրույցը ՈՒՂԻՂ․ Խորհրդարանական ճեպազրույցներՔՊ-ն նախաձեռնող խմբի նիստ է արել Գյումրիում Ե՞րբ կսկսվի դպրոցականների աշնանային արձակուրդը ՀՀ-ն, ի տարբերություն տրանսգենդերների մրցույթի, դավաճանների մրցույթին կարող է ուղարկել ոչ թե մեկ մարդ, այլ մի ամբողջ թիմ. Գևորգ ԲարսեղյանՀոգեհանգստյան կարգ սեպտեմբերյան դեպքերի տարելիցինԱրցախցի երեխաներին Հունգարիա տանելու ծրագիրն օր առաջ պետք է կանգնեցվի. Տիգրան Քոչարյանը` Տեր ՎրթանեսինՊետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից․ Փաշինյան Առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը կնվազիԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Մենք օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Միրզոյան (տեսանյութ) Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում սեպտեմբերի 17-ինԳարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա Քաղաքական տափակություն է հակադրել հայրենիքն ու պետությունը՝ բաժանելով այն պատմականի ու իրականի. Էդուարդ Շարմազանով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազինԱստղագուշակ՝ սեպտեմբերի 16-ի համարՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 16Ի՞նչ սպասել մարտի 1-ի գործի վերաբացման դատական որոշումից«Տրանսգենդեր Դինուլը ախուրյանցի գայիշնիկ Մերուժան Գզրոյանի տղան է»
Ամենադիտված