Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն. Միքայել սրբազան Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր Խոշոր վթար «Գայի պոստի» մոտ. վիրավnրների մեջ կան դերասան ու տիկտոկեր Զորամասերում Գարեգին Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ են ներկայացնում. Գեղամ Մանուկյան Ես էդ կինոյի տղան չեմ. էդ մարդը 12 անգամ ցուցմունք է տվել. ուզել է խուսափել կալանավորումից. Թովմասյան (տեսանյութ) ՀՀ վարչապետը ժամանել է Թբիլիսի ՔՊ-ին ասում եմ՝ այստեղ եմ, եկել եմ ԱԺ` մեռելոցի առթիվ, թող գան, եթե հետս խոսելու բան ունեն. Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան Փաշինյանի իշխանությունը զբաղված է Բաքվի հետ իրենց հաջորդ քարոզարշավի սլոգանը քննարկելով․ Մամիջանյան (տեսանյութ) Ադրբեջանն անհանգստացած է. ՀՀ-ն անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Քոչարյան 

Գորիսում երիտասարդի են առևանգել, դաժան բռնության ենթարկել և շորթում կատարել․ մեկ անձ կալանավորվել է

Հասարակություն

2024թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 14:10-ին, Սյունիքի մարզի Գորիս բնակավայրի 28-ամյա բնակչից հաղորդում է ստացվել՝ իր կամքին հակառակ իրեն փակի տակ պահելու, իր նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու, ծեծի ենթարկելու և վնասվածքներ հասցնելու վերաբերյալ:

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերով և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նախաձեռնվել է  քրեական վարույթ: 28-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող և ցուցմունք է տվել դեպքի հանգամանքների շուրջ:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ տուժողը «Տելեգրամ» հավելվածի «Հայերով» անվամբ զրուցարանի միջոցով ծանոթացել է մի աղջկա հետ, ինչի առնչությամբ անախորժ խոսակցություն է տեղի ունեցել վերջինիս և Մեղրի համայնքի բնակիչ 27-ամյա մի երիտասարդի միջև։ Վերջինս, երկու անձանց հետ խմբի կազմում, նախկինում տեղի ունեցած միջադեպի շուրջ մինչ այդ ունեցած անախորժ խոսակցության պատճառով 28-ամյա երիտասարդի նկատմամբ հաշվեահարդար տեսնելու համար, նպատակադրվել է նրա կամքին հակառակ, խաբեությամբ տեղափոխել այլ վայր:

«Տելեգրամ» հավելվածի միջոցով տուժողի հետ ծանոթացած աղջիկը, ով, ինչպես պարզվել է, 27-ամյա երիտասարդի հետ գործած վերոհիշյալ երկու անձանցից մեկն է, դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով, 28-ամյա երիտասարդին խաբեությամբ հրավիրել է վարձակալած բնակարան՝ իբր ընկերուհու և վերջինիս ընկերոջ հետ հանդիպելու:

Դեպքի օրը՝ օգոստոսի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, երիտասարդը գնացել է աղջկա կողմից մատնանշված՝ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցում գտնվող բնակարան, որտեղ գտնվել է նաև Մեղրի համայնքի հիշյալ բնակիչը:

Բնակարան մտնելուց հետո հիշյալ անձինք փակել են բնակարանի դուռը և հետևից հարվածել ու վայր են գցել 28-ամյա երիտասարդին, սկսել են հայհոյել վերջինիս, ընկած ժամանակ ոտքերով հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին, ինչը տևել է մի քանի ժամ: Այնուհետև վերցրել են տուժողի փաստաթղթերը, բանկային քարտը, կանխիկ գումարը և այլ իրեր՝ հետագայում դրանք վերադարձնելու դիմաց պահանջելով 50.000-100.000 ՀՀ դրամ:

Շարունակելով հանցավոր արարքների կատարումը՝ գետնին ընկած վիճակում երիտասարդին քարշ են տվել բնակարանի հյուրասենյակում և իրենց մոտ գտնվող դանակներով  սպառնացել գոռալու դեպքում վնասել, այդ թվում՝ 27-ամյա երիտասարդը տուժողին սպառնացել է, որ կա՛մ նրա ականջը, կա՛մ մատը կկտրի, որից հետո մուրճով հարվածել է տուժողի դաստակին և ոտքին, իսկ որպեսզի վերջինիս բղավոցի ձայները չլսվեն, կտորով կապել է նրա բերանը, այնուհետև իր մոտ գտնվող դանակը դրել է ցուցամատին և մուրճով հարվածել է դանակին, սակայն մատն ամբողջությամբ չի կտրվել: Ժամը մոտ 06:00-ի սահմաններում տուժածին թողնելով տվյալ բնակարանում՝ նշված անձինք հեռացել են՝ տուժողի բջջային հեռախոսից վերցնելով նրա ընտանիքի անդամների լուսանկարները և սպառնալով, որ կատարվածի մասին որևէ մեկին հայտնելու դեպքում նույն կերպ են վարվելու նաև նրա ընտանիքի անդամների հետ:

Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել է և նրան ձերբակալելու որոշում է կայացվել:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում՝ դեպքից օրեր անց՝ 2024թ. օգոստոսի 28-ին, 27-ամյա երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։

Վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերով, 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով

Միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությանն առերևույթ մասնակից մյուս երկու անդամներին հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն. Միքայել սրբազանԼուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր Խոշոր վթար «Գայի պոստի» մոտ. վիրավnրների մեջ կան դերասան ու տիկտոկեր Զորամասերում Գարեգին Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ են ներկայացնում. Գեղամ Մանուկյան Ինչպիսին են Խոսրովի անտառում բնակվող «Կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղերը Ես էդ կինոյի տղան չեմ. էդ մարդը 12 անգամ ցուցմունք է տվել. ուզել է խուսափել կալանավորումից. Թովմասյան (տեսանյութ) ՀՀ վարչապետը ժամանել է ԹբիլիսիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ՔՊ-ին ասում եմ՝ այստեղ եմ, եկել եմ ԱԺ` մեռելոցի առթիվ, թող գան, եթե հետս խոսելու բան ունեն. Սրբազան (տեսանյութ)Մահшցել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը՝ Տիտո Ջեքսոնը (լուսանկարներ) Անի Երանյանի նոր ֆոտոշարքըՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան Փաշինյանի իշխանությունը զբաղված է Բաքվի հետ իրենց հաջորդ քարոզարշավի սլոգանը քննարկելով․ Մամիջանյան (տեսանյութ) Ադրբեջանն անհանգստացած է. ՀՀ-ն անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Քոչարյան «Նիվա»-ով վրաերթի են ենթարկել 3-ամյա տղային, ով հիվանդանոցում մահացել էԻրանում հայտարարել են՝ Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի պնդումներ է անումՍեպտեմբերի 16-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել ենԽաղաղություն չեն մուրում, նման հռետորաբանության պարագայում դժվար է խաղաղության մասին մտածել․ Օհանյան (տեսանյութ)Ադրբեջանն անհանգիստ է Հայաստանի այդ քայլից. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Ինչո՞ւ է Փաշինյանը ներողություն խնդրում ժողովրդից․ ՔՊ-ականը փակագծեր է բացում (տեսանյութ) Գազ չի լինիԻնչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին. ՍուրենյանցԱնահիտ աստվածուհու արձանը Հայաստանում էՍեպտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 876 հատՀավաքն այսօր չի կայանաՀայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում. Մաս 3. Սամվել ԲաբայանՈրպեսզի ընդդիմադիր պայքարը բերի հաջողության. Վահե Հովհաննիսյան Մակունցը Միչիգանի համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարարՈւկրաինան կրկին հարձակվել են Բելգորոդի վրա (լուսանկարներ)ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի առանձնազրույցը ՈՒՂԻՂ․ Խորհրդարանական ճեպազրույցներՔՊ-ն նախաձեռնող խմբի նիստ է արել Գյումրիում Ե՞րբ կսկսվի դպրոցականների աշնանային արձակուրդը ՀՀ-ն, ի տարբերություն տրանսգենդերների մրցույթի, դավաճանների մրցույթին կարող է ուղարկել ոչ թե մեկ մարդ, այլ մի ամբողջ թիմ. Գևորգ ԲարսեղյանՀոգեհանգստյան կարգ սեպտեմբերյան դեպքերի տարելիցինԱրցախցի երեխաներին Հունգարիա տանելու ծրագիրն օր առաջ պետք է կանգնեցվի. Տիգրան Քոչարյանը` Տեր ՎրթանեսինՊետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից․ Փաշինյան Առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը կնվազիԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Մենք օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Միրզոյան (տեսանյութ) Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում սեպտեմբերի 17-ինԳարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա Քաղաքական տափակություն է հակադրել հայրենիքն ու պետությունը՝ բաժանելով այն պատմականի ու իրականի. Էդուարդ Շարմազանով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազինԱստղագուշակ՝ սեպտեմբերի 16-ի համարՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 16Ի՞նչ սպասել մարտի 1-ի գործի վերաբացման դատական որոշումից«Տրանսգենդեր Դինուլը ախուրյանցի գայիշնիկ Մերուժան Գզրոյանի տղան է»Նիկոլական տրանսգենդերը ներկայացնելու է Հայաստանը տրանս-«գեղեցկության» միջազգային մրցույթին. Ռուբեն Մելիքյան
Ամենադիտված