Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Միևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը Ջուր չի լինի Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետ ՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսևորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ» «Իրավունք». Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ «Ժողովուրդ». Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա «Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը «Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը «Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան 

«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու

Քաղաքական

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները հեռացել են` «մեռած-չթաղված» վիճակում։ Մեր տեղեկություններով գերլարված քննարկում է ծավալվել կողմերի միջեւ։ Բացի այն, որ Փաշինյանը դիմել է ավանդական շանտաժին եւ տավուշցիներին սպառնացել պատերազմով, ասելով՝ եթե սահմանազատման-սահմանագծման գործընթացը չիրականանա, ապա Ադրբեջանը պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ:

Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները, հաստատվելով մեր բնակավայրերի կողքին, հետագայում ավելին չեն պահանջի, չեն փորձի առաջ գալ: Հարցրել են՝ տալի՞ս է ինքը նման երաշխիք, որ այլեւս նոր պահանջներ չեն ներկայացնի, քանի որ «ախորժակն ուտելիս է բացվում»։ Նիկոլ Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող նման երաշխիքներ տալ, իսկ եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, ապա պետք է ժամանակ շահենք, հասկացնելով, որ ամեն կերպ ուզում է խուսափել պատերազմից եւ չգիտի, թե որն է դրա իրական գինը։ 

Ինչպես հայտնի է՝ Փաշինյանի ստորագրությամբ օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովին կից 2 աշխատանքային խումբ ստեղծելու որոշում կայացվեց, որի կազմում են ոչ միայն Փաշինյանի հլու-հնազանդ ուժայինների ներկայացուցիչները, քավորը՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը,  այլեւ Նոյեմբերյան համայնքի, Ոսկեպար, Բերքաբեր, Կիրանց բնակավայրերի վարչական ղեկավարները, որոնք նախօրեին հրավիրվել էին կառավարություն՝ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի հայաստանյան կազմի ղեկավար Մհեր Գրիգորյանի հետ քննարկման։ Կառավարություն էին այցելել նաեւ նշված համայնքների վարչական ղեկավարները, ինչպես նաեւ Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Մհեր Աղամյանը, քանի որ համայնքապետը ԱՄՆ-ում է։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո կազմակերպվել է նաև հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, որն, ինչպես նշեցինք, անցել է լարված մթնոլորտում: 

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Մհեր Գրիգորյանը, Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրենը, ՆԳ նախարարը։ Համայնքապետերն առաջարկել են հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատում իրականացնել՝ համաչափության սկզբունքով, որի արդյունքում ադրբեջանցիներն էլ դուրս գան հայկական տարածքներից, որոնք օկուպացրել են տարբեր ժամանակներում: Այսինքն` մերը մեզ, իրենցը` իրենց սկզբունքով, սակայն Փաշինյանն ասել է, որ այս պահին նման հնարավորություն չկա, Ադրբեջանի համար դա ընդունելի տարբերակ չէ։ 

«Փաշինյանի հետ հանդիպումից հետո հասկացել ենք՝ վտանգ է ստեղծվում մեզ համար», ասաց Նոյեմբերյանի փոխքաղաքապետը՝ չցանկանալով ավելին մանրամասնել: «Մենք դա համարել ենք միակողմանի զիջումներ ու այլեւս չենք մասնակցելու այդ բանակցություններին, այդ գործընթացին», ավելացրեց նա։ 

Նշենք, որ վարչական ղեկավարները աշխատանքային խմբի աշխատանքներին այսուհետ չմասնակցելու որոշում են կայացրել: Երեկ Նոյեմբերյանի համայնքապետարանը նաեւ հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս,  Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։ Մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է, այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներ շարունակում է պահել օկուպացված, այդ թվում Տավուշի մարզում»։ 

Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը մեզ վստահեցրեց՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հույսը չի կորցրել ու պայքարելու է մինչեւ վերջ.․«Էն ինչ որ որոշել ա` անելու ա, էդ ասեց, ես էլ ավել բան չեմ ուզում ասեմ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՄիևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը Ջուր չի լինի Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ»ԲԴԽ-ն խտրականություն է դրսևորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»«Իրավունք». Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ«Ժողովուրդ». Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա«Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը«Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը«Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկանԱնհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկ 2025 թվականը նոր հեռանկարներ և հաջողություն կբերի Կենդանակերպի 3 նշաններին ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Հաջորդ շաբաթ Հայաստանի սահմանին պաշտոնապես «կաշխատեն» ԱՄՆ հատուկ ծառայությունները․ Արման Աբովյան Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու. Հարութ Սասունյան Ի՞նչ է նշանակում Հայաստանի միացումը Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքագետ Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձինLույս չի լինի ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին Ձյուն, մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստակամ է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ քաղաքագետ 1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. քաղաքագետ«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 2-ին՝ չնայած Լոս Անջելեսի հրդեհներինԵրևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ ՇարմազանովԱշխարհի ամենահարուստ խոհարարի կարողությունը կազմում է 880 միլիոն ֆունտ Կյանքից հեռացել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագն ու գլխավոր մարզիչը ՀՀ-ն միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է Հայաստան մեկնելու. Էնթոնի Բլինքեն Վարորդի աշխատանքի 195 թափուր հաստիք կա․ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետը կադրային քաղաքականության հարցեր է քննարկել Լավրովը խոսել է ԱՄՆ-ում աղքատության մասինՄոտ տասը հազար մարդ կզրկվի աշխատանքից, ոսկերչությանը կհասցվի ջախջախիչ հարված․ տնտեսագետ Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ․ Ոսկան Սարգսյան Փաշինյանը Փարաքարի ընտրությունների արդյունքներն է ամփոփել Ձեր ուշքումիտքն ուտելն ա մենակ. օգտատերերը պաշտոնյաների տարեսկզբյան գրառումների մասին OnlyFans-ի պոռնոաստղը համաշխարհային ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)Ծեծկռտուք է տեղի ունեցել Ջրվեժում՝ քարերով, ռետինե ու փայտե մահակներով. վիրավորներ կան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի․ ԼավրովՇախմատի կանանց առաջնության անդրանիկ տուրում մեկ պարտիա ավարտվեց ոչ-ոքիՈւՂԻՂ. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ է ստորագրվում Երևանի Շիրակի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում ավտոմեքենա է այրվել«Անմեղսունակություն է փոքր պետության մտածելը գերտերության հետ «կռիվ-կռիվ» խաղալու մասին»․ քաղաքագետ Մեգանն ու Հարրին դեմ են Meta-ի որոշմանը (լուսանկարներ)Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota Corolla»-ն․ կա տուժած Թրամփը օգտագործում է Լոս Անջելեսի կրակը՝ Նյուսոմի հետ հակասությունները վերսկսելու համար․ CNN
Ամենադիտված