Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո
Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա հերթական տարելիցի նախօրյակին կանգնած ենք նոր գոյաբանական մարտահրավերների դեմ հանդիման։ Մեր անժամանացելի իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբեւէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա։
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն.
«Վերջին մի քանի տարիներին նոր թափ են ստացել թուրք-ադրբեջանական տանդեմի թշնամական ոտնձգությունները Հայաստանի եւ հայության դեմ։ Ակնհայտ է, որ հետեւողականորեն թելադրվող մի շարք նախապայմաններից է նաեւ ցեղասպանության մեղադրանքի միջազգային ճանաչումը հետապնդելուց հրաժարվելու պահանջը։