Մշտադիտարկվել են Արարատի մարզի մի շարք հուշարձաններ Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն. Միքայել սրբազան Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր Խոշոր վթար «Գայի պոստի» մոտ. վիրավnրների մեջ կան դերասան ու տիկտոկեր Զորամասերում Գարեգին Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ են ներկայացնում. Գեղամ Մանուկյան Ես էդ կինոյի տղան չեմ. էդ մարդը 12 անգամ ցուցմունք է տվել. ուզել է խուսափել կալանավորումից. Թովմասյան (տեսանյութ) ՀՀ վարչապետը ժամանել է Թբիլիսի ՔՊ-ին ասում եմ՝ այստեղ եմ, եկել եմ ԱԺ` մեռելոցի առթիվ, թող գան, եթե հետս խոսելու բան ունեն. Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան Փաշինյանի իշխանությունը զբաղված է Բաքվի հետ իրենց հաջորդ քարոզարշավի սլոգանը քննարկելով․ Մամիջանյան (տեսանյութ) 

«Ընկերասեր էր, բարի, կենսուրախ». Արամ Մնացականյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արամս շատ բարի էր, ժպիտը միշտ դեմքին: Ընկերների հանդեպ հոգատար էր, ընկերասեր: Շատ ակտիվ երեխա էր, այդպիսին էր նաև հասուն տարիքում: Ավագ եղբոր հետ կարծես հակապատկերներ լինեն, մեծս՝ բնավորությամբ հանգիստ, իսկ Արամս՝ շատ աշխույժ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նաիրան՝ Արամի մայրիկը:

Արամը ծնունդով Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղից է: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Մայրիկն անկեղծորեն ասում է՝ որդին սովորելու հետ սեր չուներ, բայց ընդունակ երեխա էր: «Ռուսաց լեզու շատ լավ գիտեր, մաթեմատիկան: Ֆիզկուլտուրան էր շատ սիրում»: Առհասարակ, սպորտն Արամի կյանքում շատ մեծ տեղ է զբաղեցրել: «Ձեռքի ուժ, ըմբշամարտ, իմ ուժեղ տղան էր: Հայաստանում անցկացված բազմաթիվ մրցումների է մասնակցել, բազում մեդալներ ու պատվոգրեր ունի»: Ամռան ամիսներին ընտանիքը մշտապես մեկնել է արտագնա աշխատանքի: «Արամը, կարծես, չէր կարողանում կողմնորոշվել, թե ինչով պետք է զբաղվի, ինչ ուղղությամբ շարունակի ուսումը: Հաճախ նաև ասում էր՝ գուցե դրսում ինչ-որ տեղ սովորեմ, դեռ չգիտեմ, չեմ կողմնորոշվում: Իր հետաքրքրությունները պտտվում էին տեխնիկայի շուրջ, սիրում էր նորոգել, կարգի բերել համակարգիչներ, հեռախոսներ»:

Մայրիկն ասում է՝ շատ մեծ էր իր կապվածությունը գյուղի հետ: «Սիրում էր Վաղաշենը: Քաղաքում իր դասընկերներից ոմանք սովորում էին, եկել էր նրանց մոտ: Այդ ժամանակ ասաց՝ գնամ քաղաք, ես էլ մի տեղ ընդունվեմ, կսովորեմ ու նաև կաշխատեմ: Մի քանի օր մնաց քաղաքում, բայց չհարմարվեց, վերադարձավ գյուղ: Շատ հարգված էր գյուղում, ընկերներ շատ ուներ, բոլորի հանդեպ հարգանքով էր, նույն հարգանքը նաև իրեն էին փոխադարձում»: Արամը պարտադիր ժամկետային զինծառայության է զորակոչվում 44-օրյա պատերազմից հետո: Այդ ժամանակ հոգեբանորեն բարդ էր թե՛ ծնողների, թե՛ տղաների համար: «Արամն աշխատանքը թողեց ու վերադարձավ Հայաստան, որ մեկնի բանակ: Ասում էր՝ իմ հայրենիքի համար պետք է ծառայեմ: Շատ էր շտապում ծառայության հարցում. «Մա՛մ, գնամ, ծառայեմ ու շուտ գամ»: Իր երկու դասընկերները 2020 թ.-ի ամռանը՝ հուլիսին գնացին բանակ: Արամս գնացել էր զինկոմիսարիատ, թե՝ ինձ էլ իմ ընկերների հետ զորակոչեք: Բայց իրեն մերժել էին՝ տղա՛ ջան, տուն գնա, հենց քո 18-ամյակը լրանա, նոր կմեկնես ծառայության»: 2021 թ.-ի փետրվարի 9-ին Արամը զորակոչվում է զինվորական ծառայության:

Ծառայել է Խնձորեսկում, ապա՝ Գորիսի «Զանգեր» զորամասում: «Երբ արդեն փետրվարն էր, ասաց. «Մա՛մ, գնամ զինկոմիսարիատ, որ առաջիններից մեկը ես գնամ բանակ»: Այդպես էլ եղավ: Ինքը տրտնջացող չէր, երբեք չի դժգոհել որևէ բանից, շատ ուրախ էր: Ինքն է նամակ գրել, որ իրեն Խնձորեսկից տեղափոխեն «Զանգեր», միայն մեկ անգամ ասաց՝ Խնձորեսկում ավելի լավ էր: Իսկ, առհասարակ, ոչ մի դժգոհություն. «Տղա եմ, պետք է ծառայեմ, տղամարդ դառնամ»: 2020 թ.-ի պատերազմի ժամանակ էլ ուզում էր անդամագրվել Սասուն Միքայել յանի ջոկատին, մեկնել պատերազմ, բայց մենք թույլ չտվեցինք. «Արա՛մ ջան, դու փոքր ես, քո ժամանակը կգա, դու էլ կգնաս»»: Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հերթական անգամ հարձակվեց Հայաստանի Հանրապետության սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Ուղղություններից մեկը Սյունիքն էր, Իշխանասարը, որտեղ նաև Արամն էր: «Սեպտեմբերի 12-ին ես էլ, մեծ տղաս էլ խոսել ենք իր հետ: Իսկ հետո պատերազմը սկսվեց: Իրենից որևէ լուր չկար: Այդ ժամանակ ես ու տղաս էինք Հայաստանում, ամուսինս արտագնա աշխատանքի էր մեկնել»:

Արամն իր ընկերների հետ անմահացավ սեպտեմբերի 13-ին Իշխանասարում, չենթարկվեց նահանջի հրամանին՝ մենակ չթողնելով զինակիցներին, չզիջելով իրեն վստահված դիրքը, ծանր վիրավորում ստանալով, բայց շարունակելով պայքարել: Իշխանասարում անմահացած տղաների մասին, վստահաբար, խոսելու առիթներ դեռ շատ են լինելու, քանզի կարիք կա ներկայացնելու այդ օրերին տեղի ունեցածը, պատմելու նրանց մասին, ովքեր չվախեցան թշնամուց: Թիկունքը բաց, առանց օգնության, բայց մինչև վերջին փամփուշտը պայքարած տղաներն անմահացան հանուն հայրենիքի: Արամը տուն «վերադարձավ» օրեր անց մեր 95 տղաների հետ: «Երեխուն բերել էին Էջմիածին, այնտեղ կանչեցին ամուսնուս, որ հաստատի մեր տղայի ինքնությունը: Նշաններ ուներ Արամս, հենց դրանով էլ ճանաչել էին իրեն: ԴՆԹ-ի անհրաժեշտություն չէր եղել: Էջմիածնից Արամիս բերել էին Մարտունի, այնտեղից էլ՝ արդեն տուն»: Հիմա Արամը հայրենի գյուղում է՝ 44-օրյա պատերազմում անմահացած ինը տղաների կողքին:

«Ընդհանուր առմամբ, գյուղում տասը զոհ ունենք, տասներորդն Արամս է»: Տիկին Նաիրան նեղսրտում է, որ որդու անմահանալուց հետո որևէ մեկն իրենց չի այցելել զորամասից: «Չէ՞ որ մեր երեխաները ժամեր շարունակ պայքարել էին, իրենց կյանքը զոհել: Բայց մեկ անգամ զորամասից չեկան Արամիս տուն, չեկան իմանալու, թե ինչպես գտանք մեր երեխաներին, չեկան հարցերին պատասխանելու, չեկան ուղղակի մեր տղաների մոտ: Անգամ զանգ չտվեցին որևէ բան ճշտելու համար: Սա որևէ ծնողի չէր սփոփելու, բայց սա վերաբերմունք է, որը մինչ օրս չենք տեսել»: Ապրելու ուժի մասին: Այս հարցը տալիս զգացողությունները միշտ տարբեր են, չնայած գիտենք, թե ինչ պատասխան է հնչելու: «Մեծ տղաս է ուժ տալիս՝ Ռոմանս: Իր համար ենք ապրում: Ամիսներ առաջ է ընտանիք կազմել: Մեկ էլ այն, որ կարողանամ այցելել Արամիս: Ապրելու ուժը երկու տղաներս են»:

Հ. Գ. - Արամ Մնացականյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Վաղաշեն գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մշտադիտարկվել են Արարատի մարզի մի շարք հուշարձաններ Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն. Միքայել սրբազան Կկայանա Արմեն Այվազյանի «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24-սեպտեմբերի 23)» մենագրության շնորհանդեսըԼուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր Խոշոր վթար «Գայի պոստի» մոտ. վիրավnրների մեջ կան դերասան ու տիկտոկեր Զորամասերում Գարեգին Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ են ներկայացնում. Գեղամ Մանուկյան Ինչպիսին են Խոսրովի անտառում բնակվող «Կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղերը Ես էդ կինոյի տղան չեմ. էդ մարդը 12 անգամ ցուցմունք է տվել. ուզել է խուսափել կալանավորումից. Թովմասյան (տեսանյութ) ՀՀ վարչապետը ժամանել է ԹբիլիսիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ՔՊ-ին ասում եմ՝ այստեղ եմ, եկել եմ ԱԺ` մեռելոցի առթիվ, թող գան, եթե հետս խոսելու բան ունեն. Սրբազան (տեսանյութ)Մահшցել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը՝ Տիտո Ջեքսոնը (լուսանկարներ) Անի Երանյանի նոր ֆոտոշարքըՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան Փաշինյանի իշխանությունը զբաղված է Բաքվի հետ իրենց հաջորդ քարոզարշավի սլոգանը քննարկելով․ Մամիջանյան (տեսանյութ) Ադրբեջանն անհանգստացած է. ՀՀ-ն անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Քոչարյան «Նիվա»-ով վրաերթի են ենթարկել 3-ամյա տղային, ով հիվանդանոցում մահացել էԻրանում հայտարարել են՝ Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի պնդումներ է անումՍեպտեմբերի 16-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել ենԽաղաղություն չեն մուրում, նման հռետորաբանության պարագայում դժվար է խաղաղության մասին մտածել․ Օհանյան (տեսանյութ)Ադրբեջանն անհանգիստ է Հայաստանի այդ քայլից. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Ինչո՞ւ է Փաշինյանը ներողություն խնդրում ժողովրդից․ ՔՊ-ականը փակագծեր է բացում (տեսանյութ) Գազ չի լինիԻնչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին. ՍուրենյանցԱնահիտ աստվածուհու արձանը Հայաստանում էՍեպտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 876 հատՀավաքն այսօր չի կայանաՀայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում. Մաս 3. Սամվել ԲաբայանՈրպեսզի ընդդիմադիր պայքարը բերի հաջողության. Վահե Հովհաննիսյան Մակունցը Միչիգանի համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարարՈւկրաինան կրկին հարձակվել են Բելգորոդի վրա (լուսանկարներ)ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի առանձնազրույցը ՈՒՂԻՂ․ Խորհրդարանական ճեպազրույցներՔՊ-ն նախաձեռնող խմբի նիստ է արել Գյումրիում Ե՞րբ կսկսվի դպրոցականների աշնանային արձակուրդը ՀՀ-ն, ի տարբերություն տրանսգենդերների մրցույթի, դավաճանների մրցույթին կարող է ուղարկել ոչ թե մեկ մարդ, այլ մի ամբողջ թիմ. Գևորգ ԲարսեղյանՀոգեհանգստյան կարգ սեպտեմբերյան դեպքերի տարելիցինԱրցախցի երեխաներին Հունգարիա տանելու ծրագիրն օր առաջ պետք է կանգնեցվի. Տիգրան Քոչարյանը` Տեր ՎրթանեսինՊետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից․ Փաշինյան Առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը կնվազիԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Մենք օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Միրզոյան (տեսանյութ) Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում սեպտեմբերի 17-ինԳարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա Քաղաքական տափակություն է հակադրել հայրենիքն ու պետությունը՝ բաժանելով այն պատմականի ու իրականի. Էդուարդ Շարմազանով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազինԱստղագուշակ՝ սեպտեմբերի 16-ի համարՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 16Ի՞նչ սպասել մարտի 1-ի գործի վերաբացման դատական որոշումից
Ամենադիտված