ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Հունվարի 15-ի աստղագուշակ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց Տարադրամի փոխարժեքները հունվարի 15-ին Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների․ օրվա մամուլ (տեսանյութ) «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Թեհրանը կոշտացրել է իր դիրքորոշումը. Հայաստանը պետք է ռազմական պայմանագիր ստորագրի Իրանի հետ (տեսանյութ) Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր ՈւՂԻՂ. Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. ԱԳՆ խոսնակ 

«Հավատացած եղեք, որ Կառավարությունը հակաօրինական քայլ չի անի»․ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

Արտաքին Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով:

Իր խոսքում վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք շնորհավորել Ձեր ծննդյան օրը՝ 65-ամյակը: Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այդ ուղերձը: Ուզում եմ շնորհավորել և ասել, որ շատ բարձր եմ գնահատում Ձեր գործունեությունը նախագահի պաշտոնում և, ընդհանրապես, այն հանրային քաղաքական գործունեությունը, որը Դուք մեր երկրի հիմնադրման առաջին օրից ունեցել եք Հայաստանի Հանրապետությունում:

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Դուք այս ընթացքում ցուցաբերել եք և ցուցաբերում եք Կառավարությանը: Մենք դժվար որոշումներ ենք կայացնում, և նաև շատ կարևոր է, որ Կառավարությունը, ես զգում ենք Ձեր աջակցությունը բոլոր այն դեպքերում, երբ նաև համատեղ քննարկումների արդյունքում գալիս ենք այն եզրակացության, որ տվյալ որոշումը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից և համապատասխանում է Հայաստանի Հանրապետության շահերին:

Բայց այս տոնական՝ ծննդյան օրվա, տարեդարձի այցը չեմ ուզում քաղաքական տեքստերով համեմել, մանավանդ, որ այսօր մենք արդեն առիթ ունեցել ենք քննարկելու ընթացող պրոցեսները: Կրկին ուզում եմ շնորհավորել, շնորհակալություն հայտնել, մաղթել առողջություն և շարունակական գործունեություն՝ ի բարօրություն և ի նպաստ Հայաստանի Հանրապետության»:

Իր հերթին Վահագն Խաչատուրյանը նշել է. «Պարոն վարչապետ, շնորհակալություն: Շնորհակալություն շնորհավորանքի համար:

Տարիքը միշտ պետք է գնահատել երևի հենց այդ տարվա հետ կապված, կապ չունի 65 կլինես կամ 60: Ամեն մեկն իր դերն ու տեղն ունի: Եվ հիմա՝ այս տարիքում, ես զգացված եմ, որ հնարավորություն ունեմ Ձեր, Կառավարության, Ազգային ժողովի հետ միասին մեր պետության համար այսպիսի կարևոր որոշումներ ընդունելու:

Ուզում եմ նաև իմ հանդիպումների, տպավորությունների կամ եզրակացությունների արդյունքում Ձեզ վստահեցնել, որ այն նախաձեռնությունը, որ Դուք անձամբ սկսեցիք, հետագայում դա դարձավ նաև մոտեցում, սկզբունք, հատկապես հարևանների հետ խաղաղ ապրելու ձևը գտնելու: Իսկ այդ ձևը Դուք գտաք՝ սահմանազատման հենց այդ աշխատանքներն էր:

Եվ վստահ եղեք, որ այն աշխատանքը, որ կատարում եք Դուք, Կառավարությունը և այն մարդիկ, ովքեր անձամբ այսօր, այս պահին զբաղված են նաև այդ աշխատանքով, գնահատված է, գնահատվում է Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցների, արժանապատիվ քաղաքացիների, այն մարդկանց կողմից, ովքեր ուզում են ապրել ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանում:

Ես իրավունք ունեմ այսօր, հենց այս ծննդյան օրը մի փոքր շատ շեշտադրումներ անել այդ ուղղությամբ, որովհետև, ի վերջո, այն ինչ մենք սկսել էինք 1988 թվականին, միտումը դա էր: Ճիշտ է, միգուցե մենք չէինք գիտակցում այն ժամանակ, որ ազատ, անկախ Հայաստան ունենալու ճանապարհն այսպես երկար է լինելու, բայց մենք այսօր ունենք հնարավորություն: Խոսքս ուղղում եմ Ձեզ, որպեսզի շարունակեք այդ հնարավորությունն իրականություն դարձնել: Դա իրականություն դարձնելն արդեն կախված է մեզնից, կոնկրետ՝ Ձեզնից, իշխանությունից, ինձնից՝ որպես ՀՀ նախագահ, և մեր քաղաքացիներից: Իսկ մեր քաղաքացիներին ուզում եմ իմ խոսքն ուղղելով ասել՝ հավատացած եղեք, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ որևէ մի այլ պաշտոնյա իր վրա այդպիսի պատասխանատվություն չի վերցնի և հակաօրինական քայլ չի անի և Հայաստանի Հանրապետությունից մեկ միլիմետր զիջելու որոշում կայացնի:

Մենք գիտենք այդ սահմանը, այդ կարմիր գիծը: Մենք, նաև Ձեր գլխավորությամբ, ամեն ինչ անում ենք, որպեսզի իսկապես մեր հարևանների, Ադրբեջանի Հանրապետության հետ երկարաժամկետ խաղաղություն հաստատենք: Մեկ անգամ էլ շնորհակալություն եմ հայտնում»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. ԲաբայանՀունվարի 15-ի աստղագուշակ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ ՄակունցՏարադրամի փոխարժեքները հունվարի 15-ին Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների․ օրվա մամուլ (տեսանյութ)«Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Պետդեպը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումը«Հուսով եմ՝ Թրամփը կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում և աշխարհում»․ ՓեզեշքիանԹեհրանը կոշտացրել է իր դիրքորոշումը. Հայաստանը պետք է ռազմական պայմանագիր ստորագրի Իրանի հետ (տեսանյութ)Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրՈւՂԻՂ. Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. ԱԳՆ խոսնակՎերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված «Մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ չունենք»․ ՓեզեշքիանԲաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրաՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան Առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Արթուր ՎանեցյանՄանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր․ ՔԿ ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել ՎարդանյանՀրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՄիևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը Ջուր չի լինի Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ»ԲԴԽ-ն խտրականություն է դրսևորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»«Իրավունք». Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ«Ժողովուրդ». Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա«Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը«Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը«Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկանԱնհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկ 2025 թվականը նոր հեռանկարներ և հաջողություն կբերի Կենդանակերպի 3 նշաններին ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Հաջորդ շաբաթ Հայաստանի սահմանին պաշտոնապես «կաշխատեն» ԱՄՆ հատուկ ծառայությունները․ Արման Աբովյան Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու. Հարութ Սասունյան Ի՞նչ է նշանակում Հայաստանի միացումը Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքագետ Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձինLույս չի լինի ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին Ձյուն, մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստակամ է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ քաղաքագետ 1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. քաղաքագետ«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 2-ին՝ չնայած Լոս Անջելեսի հրդեհներինԵրևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով
Ամենադիտված