Զինված կառույցները հլու հպատակվում են ինքնացեղասպանական հրամաններին․ Էդգար Էլբակյան
ԱշխարհՀայաստանի պաշտպանության առաջին գծում հիմա անզեն կառույց հանդիսացող եկեղեցին է։ Զինված կառույցները հլու հպատակվում են ինքնացեղասպանական հրամաններին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Էդգար Էլբակյանը։
«Որովհետև ուժն սկսում է հոգուց, ոչ թե նյութից։ Ով լափառոշ բերանը բացի ու ասի՝ քրիստոնեությունը կամ Հայոց եկեղեցին սենց, Հայոց եկեղեցին նենց, հիշացրե՛ք էս օրը, երբ անզեն հոգևորը թուրքի ճամփեն էր փակում, իսկ զինված զինվորը ցեղասպանի հրամանով թուրքի ճամփեն էր բացում։
Ուժն սկսում է հոգուց, ոչ թե նյութից»,– գրել է նա։