Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար կկազմակերպվի անվճար փոխադրում
ՀասարակությունԱպրիլի 24-ին՝ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար Երևանի քաղաքապետարանը կկազմակերպի անվճար փոխադրում՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքից, ժամը 8:30-ից մինչ 22:00-ն՝ հետևյալ երթուղիներով.
հ.1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։
Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր.Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ:
հ.2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:
Հետադարձը՝ նույն ուղեգծով: