Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 21-ին Հայաստանն ունի 5 մասնակից
ՀասարակությունԲռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը` ապրիլի 21-ին, Հայաստանն ունի 5 մասնակից:
57 կգ քաշային Արթուր Բազեյանի առաջին մրցակիցը լեհ Յակուբ Կրզպիտն է:
67 կգ քաշում Արարատ Հարությունյանը կմրցի կրկին Լեհաստանից Մատեուշ Գրեյբերի հետ:
86 կգ քաշային Համլետ Հարությունյանի անդրանիկ մրցակիցը սլովակ Յոզեֆ Կոստուրն է:
63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն ուժերը կչափի հունգար Ռիչարդ Կովացկու հետ:
Իսկ 71 Գուրգեն Մադոյանի երկրորդ մրցակիցը Չեռնոգորիայից Ստեֆան Սավկովիչն է:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից արդեն իսկ դուրս են մնացել Վախթանգ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Դավիթ Չալոյանը: