Կոտայքում «Զովք» խանութի աշխատակիցներն ու այլ տնտեսվարողներ ի նշան բողոքի՝ փակել են ճանապարհը ՀԻՄԱ․ Արմեն Այվազյանի՝ «Երևանի հերոսամարտը» մենագրության շնորհանդեսը Բագրատունյաց փողոցում 2 տղամարդ է բերման ենթարկվել. նրանցից մեկի պայուսակում զենք է հայտնաբերվել «Խաղաղության պայմանագրի մասին կխոսենք, երբ փաստաթուղթը կլինի ձեռքներիս տակ». Արշակ սրբազան (տեսանյութ) «Տաճարի վերաօծմանը հրավիրել ենք իշխանությանը, միայն ԱԺ նախագահից ենք պատասխան ստացել՝ չի մասնակցի». Արշակ Սրբազան (տեսանյութ) Հայաստան կժամանի Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը «Եթե մենք հրավիրում ենք իշխանությանը, չի նշանակում՝ Եկեղեցին փոխել է իր դիրքորոշումը». Արշակ Սրբազան (տեսանյութ) Քոչարյանի, Օհանյանի, Գևորգյանի և Խաչատուրովի գործով մեղադրողը Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի որոշում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին 

ՔՊ-ն հակապետական քարոզ է անում՝ հանուն իշխանության․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխող ֆրակցիան աշնանային նստաշրջանի մեկնարկը նշանավորեց հակաարցախյան հայտարարություններով, ամենաբարձր՝ ԱԺ խոսնակի մակարդակով Արցախի եւ արցախյան հատկապես քաղաքական վերնախավի դեմ հայտարարություններ, զազրախոսություններ, սպառնալիքներ հնչեցին խորհրդարանում: Ոչ միայն Արցախի օրը չնշեցին, չշնորհավորեցին, ոչ միայն մեր երկրի արտաքին խնդիրներով, պարզվեց, հետաքրքրված չեն, այլ նորից զբաղված են հայ ժողովրդին պառակտելով: Այս հակաարցախյան գրոհը, թերեւս, պայմանավորված է արցախցիների վերջին շրջանի ակտիվությամբ։ 

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության հռչակման օրը, ԱՀ քաղաքական վերնախավի ներկայացուցիչները կոշտ քննադատություններ հնչեցրին Փաշինյանի եւ ՀՀ իշխանությունների հասցեին, դրանից հետո էլ, ասես պայմանավորված, օրը մեկը եթեր է գնում եւ հակադարձում փաշինյանական կեղծ թեզերին, թե Արցախում կազմակերպված հեղաշրջում է եղել, որ հանձնեն, եւ հանձնման մեղավորը Սամվել Շահրամանյանն ու իրեն աջակցած քաղաքական ուժերն են։ Սեպտեմբերի 7-ին էլ «Երազ» այգում արցախցիների համար միջոցառում էր կազմակերպած՝ «Մենք ենք, մեր Արցախը» խորագրով, որին ավելի քան 20 հազար արցախցի էր մասնակցում։ 

Հավանաբար, արցախցիների ակտիվությունը նյարդայնացրել է վարչակարգին, եւ սրանով է պայմանավորված, որ շաբաթ օրվա միջոցառմանը «Երազ» այգու հարակից սրճարանները մինչեւ անգամ հրաժարվել են զուգարան տրամադրել միջոցառման մասնակից արցախցի տարեցներին ու երեխաներին: Սակայն իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ խնդիրը միայն այդ ակտիվությունը չէ, այլ հակաարցախյան շեշտադրումներն ասպարեզ բերելը քաղաքական հաշվարկ է՝ ՔՊ-ի նախընտրական քարոզչական գլխավոր թեզերից մեկը, որը թմբկահարելու են առաջիկա նախընտրական ժամանակաշրջանում՝ այդպիսով լեզվակռվի մեջ ներքաշելով Արցախն ու արցախցիներին պաշտպանող բոլոր քաղաքական ուժերին: Նախորդ ընտրությունների հակահերոսը նախկին իշխանություններն էին, հաջորդինը կլինեն արցախցիները, որոնց կմեղադրեն Հայաստանի եւ հայ ժողովրդի բոլոր ողբերգությունների մեջ: Իսկ Արցախ վերադարձի մասին խոսողներին էլ ռեւանշիստ ու պատերազմի հրձիգներ կներկայացնեն։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրինակ, ասաց, որ պետք է լուծարել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը եւ վերանայել Երեւանում Արցախի ներկայացուցչության շենքի նշանակությունը։ «Ես կարծում եմ, որ մենք պետք է շատ լրջորեն քննարկենք՝ այդ ֆորմատն այլեւս չեղարկելու, որովհետեւ ԼՂ-ի, Արցախի պաշտոնյա այլեւս գոյություն չունի, եւ նման կարգավիճակ Հայաստանի Հանրապետությունում որեւիցե մեկն այլեւս չունի»,- ասաց ԱԺ նախագահը խորհրդարանի դահլիճում, երբ ընդդիմադիրները հետաքրքրվում էին, թե ինչու միջխորհրդարանական նիստ չի հրավիրում։ Ապա ինքնակամ նետվեց լրագրողների գիրկը, որ շարունակի հակաարցախյան գիծը՝ շարունակելով դահլիճում ասածները։

Իսկ ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանի երեկվա վտանգավոր հայտարարությունը, ըստ որոշ տեղեկությունների, բուռն քննարկումների առիթ է դարձել ԱԳՆ-ում։ Հովհաննիսյանը որպես արցախցիների բռնի տեղահանման հիմք ներկայացրել էր Սամվել Շահրամանյանի ստորագրած հրամանագիրը, այն պարագայում, երբ պաշտոնական Երեւանը բոլոր միջազգային հարթակներում Ադրբեջանին է մեղադրում արցախցիների գաղթի համար։ Արթուր Հովհաննիսյանը, երեկ դիմելով ընդդիմադիրներին, հայտարարեց․ «Եթե դուք ասում եք, որ Արցախի լուծարման թուղթը վավեր չէ, ինչո՞ւ էիք ամեն ինչ անում, որ Արցախի ժողովուրդը դուրս գա Արցախից, ասեիք՝ վավեր չէ»: «Եկել ասում եք՝ այդ փաստաթուղթը վավեր չի, բայց այդ փաստաթուղթը ստորագրելու հիմքով Արցախի ժողովուրդը բռնի տեղահանվել է ձեր գործողությունների արդյունքում»,- շեշտեց ՔՊ-ականը։

Մինչդեռ անգամ Նիկոլ Փաշինյանը 2023 թ. հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանի բարձր ամբիոնից հայտարարել է, որ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների հետեւանքով են 100 հազար արցախցիներ ստիպված տեղահանվել Հայաստան։ «Նմանօրինակ ամենաթարմ եւ ամենաողբերգական դեպքերը տեղի ունեցան բոլորովին վերջերս, երբ Ադրբեջանը, ի կատարումն էթնիկ զտումների իր երկարամյա քաղաքականության, լայնածավալ հարձակում իրագործեց Լեռնային Ղարաբաղի վրա: Այն ժամանակ, երբ հարյուր հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստանի Հանրապետություն, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլեւ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում»,- հայտարարել էր Փաշինյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կոտայքում «Զովք» խանութի աշխատակիցներն ու այլ տնտեսվարողներ ի նշան բողոքի՝ փակել են ճանապարհըՀԻՄԱ․ Արմեն Այվազյանի՝ «Երևանի հերոսամարտը» մենագրության շնորհանդեսը ՀՀ-ում անցկացվում է բուսական ծագման մթերքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգ. ՍԱՏՄԲագրատունյաց փողոցում 2 տղամարդ է բերման ենթարկվել. նրանցից մեկի պայուսակում զենք է հայտնաբերվել«Խաղաղության պայմանագրի մասին կխոսենք, երբ փաստաթուղթը կլինի ձեռքներիս տակ». Արշակ սրբազան (տեսանյութ) Սրտի կանգից հետո զարկերը վերականգնվել էին. հրաշքով փրկված զինծառայողն ապաքինվել է և տուն կգնաԻրանում ավտոբուս է շրջվել. կա 10 զոհ, 41 վիրավոր Նախագիծը ենթադրում է բացառապես հանրային տարածքի տեսահսկմամբ ձեռք բերվող տվյալների մշակում. ՆԳՆ «Տաճարի վերաօծմանը հրավիրել ենք իշխանությանը, միայն ԱԺ նախագահից ենք պատասխան ստացել՝ չի մասնակցի». Արշակ Սրբազան (տեսանյութ) Հայաստան կժամանի Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահըՀրդեհ՝ Սպանդարյան գյուղի տներից մեկում. մեկնել է 3 մարտական հաշվարկ «Եթե մենք հրավիրում ենք իշխանությանը, չի նշանակում՝ Եկեղեցին փոխել է իր դիրքորոշումը». Արշակ Սրբազան (տեսանյութ) Քոչարյանի, Օհանյանի, Գևորգյանի և Խաչատուրովի գործով մեղադրողը Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի որոշում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին Արսեն Խառատյանին պահում են Թբիլիսիի օդանավակայանում Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա ԱվանեսյանինՏավուշում խոզերի համար կեր պատրաստելիս գազի բալոնը պայթել է Մայր Տաճարի բացմանը Փաշինյանի մասնակցության մասին կլինի հավելյալ ծանուցում. Մուշեղ Սրբազան (տեսանյութ)Դադարեցրել են իմ անդամակցությունը Հայաստանի կոմպոզիտորների միությանը՝ առանց որեւէ պատճառ նշելու. Սերգեյ ՈւմրոյանԱյսօր ՀՀ-ում քաղաքական դաշտի լռությունը ավելի որակյալ է, քան՝ նրա խոսքը. սա պետական ողբերգություն էԳլխավոր դատախազը վերացրել է քրեական վարույթը կարճելու մասին որոշումըՌուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Օդի ջերմաստիճանը կնվազի Հրայր Թովմասյանի դատական նիստը տեղափոխվեց, դատական նիստին առողջական խնդիր ունեցավՎաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի ու Բաքվի՝ խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերին․ ՊետդեպՈւՂԻՂ. Էջմիածնի Մայր տաճարը վերանորոգվել է, լրագրողները շրջայց են կատարումԻշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան ԱբրահամյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջուր հավաքեք․ ջուր չի լինի Օդեսայի քաղաքապետը շնորհավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վանիկ ԵրանոսյանինԱստղագուշակ՝ սեպտեմբերի 17-ի համարՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 17«Վստահ էի՝ Աստծո տված է, Աստված իրեն պահելու է. մեկը դուռս չբացեց, չասաց, թե ինչ եղավ, ինչու իմ տղան չկա». հրետանավոր Նարեկ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»Կաթվածահար իշխանություններ. երբ վնաս տալուց բացի ուրիշ ոչնչի ունակ չեն. «Փաստ»«Ջուրը հոսանքի պես պետք է հասանելի լինի». Փաշինյանը խաբել է. Մաս 216. «Ժողովուրդ»Կսահմանվեն վարչական պատասխանատվության նոր միջոցներ՝ կապված կենսանվտանգության և կենսապահովության ոլորտների հետ. «Փաստ»ԱԺ նախագահի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել․ «Ժողովուրդ»ՍԿԱՆԴԱԼ. «Դրա համար պիտի դրանց ռադ անենք, արդեն զզվեցրեցին էդ համբալները». «Սևան» ՔԿՀ պետի տեղակալը՝ արցախցիների մասին Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ»ՔՊ-ական համայնքապետին պարտադրում են հրաժարական տալ. «Հրապարակ» Թվային խոցելիության անդունդին. «Փաստ»Հայկական արտադրության ապրանքների համար՝ նոր հնարավորություն ռուսական շուկայում. «Փաստ»«Հրապարակ». Ինչու են հայ տրանսգենդերները Թուրքիա մեկնում«Պետական շահի մասին խոսք լինել չի կարող». «Փաստ»«Հրապարակ». ՔՊ-ում անհանգիստ են. Փաշինյանը «չիստկա» է անելուՈւշագրավ իրադարձություն է սպասվում. Երևանը դառնալու է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ու մասնագետների հիմնական հավաքատեղին. «Փաստ»«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի գործը քննող դատավոր Միսակյանի լիազորությունները կդադարեցվե՞ն«Հրապարակ». Սրբազանն իրարանցում էր առաջացրելՌոբերտ Քոչարյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. «Փաստ»Նիկոլ Փաշինյանն իր «ռեպերտուարի» մեջ է. ովքե՞ր նրան փրկօղակ կնետեն. «Փաստ»
Ամենադիտված