Ճամբարի համար Հունգարիան հատուկ է ընտրված. Հունգարիայով մեր երեխաներին տանում են դեպի թուրքական աշխարհ. Արմեն Պետրոսյան 3 անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործության կասկածանքով Սյունիքի ճանապարհներին բեռնատարները դժվարությամբ են երթևեկում․ մկրատաձև դիրք են ընդունում ու չեն կարողանում տեղից շարժվել Զինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին. ՔԿ Անմեղ մարդու են դատապարտում, քանի որ պետք է շեղել ժողովրդին. Թովմասյանի վերջին խոսքը դատարանում (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում․ երիտասարդ տղան փորձում է Հաղթանակ կամրջից նետվել (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «ԶԻԼ»-ն ու «ՎԱԶ 2107»-ը,կա վիրավոր Ռուս հաքերների կողմից վարչապետի աշխատակազմի տեղեկատվական բազան կոտրելու հայտարարությունը ստուգվում է Հարկադիր քարաթափում` Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «Ինձ անգամ կողքի «պադեզդում» չգիտեին, բայց պարզվում է՝ 2009-ին շուկայում իմ գույքից էին խոսում». Թովմասյան (տեսանյութ) 

Անկանխիկ գործարքների առումով քաոսային իրավիճակ է. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրեց, թե անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից արդեն իսկ օգտվում է 216380 քաղաքացի։ Նախարարությունը նաև հիշեցնում է, որ սեպտեմբերի 1-ից անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվում է 12 %՝ նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։ Այս ամենը գուցե տպավորիչ է, եթե չլինեն մի շարք... եթե-ներ:

Բայց ամեն ինչ հերթով: Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը ընդգծում է անկանխիկ շրջանառությունն ավելացնելու անհրաժեշտության մասին։ Եվ, իսկապես, ներկա տեխնոլոգիական զարգացման պայմաններում անկանխիկ գործարքների իրականացումն էական առավելություններ է տալիս։ Ու տարբեր երկրներ քայլեր են ձեռնարկում կանխիկի շրջանառությունը կրճատելու և անկանխիկինն ավելացնելու համար։ Իսկ Հայաստանում 2022 թվականին անգամ որոշում ընդունվեց, որ մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող իրենց գործարքները պետք է իրականացնեն միայն անկանխիկ։ Ներդրվեց անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու համակարգը, ինչի մասին էլ ակնարկում կամ հիշեցնում է ԱՍՀՆ-ն: Թվում է՝ խայտառակ ցածր թոշակների պայմաններում 6000 դրամը քիչ գումար չէ։ Բայց այստեղ է, որ առաջ են գալիս մի քանի կարևոր խնդիրներ:

Նախ՝ 10 տոկոսը 12 դարձնելու հետ, նոր փոփոխության համաձայն, սեպտեմբերի 1-ից արդեն կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվում։ Այսինքն, թոշակառուներին մնում է քարտով միայն գնումներ կատարել խանութներից: Միջանկյալ նշենք, որ քիչ չեն այն քաղաքացիները, որոնք իսկապես հակված են իրենց մոտ քիչ կանխիկ գումար պահել և վճարումներ կատարել քարտով։ Բայց անկանխիկ վճարումների մասով բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետության կողմից դեռևս լուծված չեն։ Այսինքն, պետությունը հայտարարում է անկանխիկ վճարումները խրախուսելու մասին, սակայն խնդիրներն այնքան շատ են, որ հաճախ քաղաքացիների համար դա դառնում է գլխացավանք:

Օրինակ՝ մայրաքաղաքի հատկապես ծայրամասերում, առավել ևս՝ մարզերում քիչ չեն փոքր ու միջին խանութները, որոնք կա՛մ համապատասխան տերմինալ չունեն, կա՛մ ուղղակի հակված չեն անկանխիկ վճարումների իրականացմանը, օրինակ՝ դրանք տարօրինակ կերպով «հանկարծ» կա՛մ «այս պահին» չեն աշխատում, կա՛մ հընթացս «խափանվում» են։ Խոսքն առավելապես վերաբերում է պտուղ-բանջարեղենի խանութներին, թեպետ նման գործելաոճով են աշխատում այլ փոքր խանութներ ևս: Սրան պետք է հավելել բոլոր այն դեպքերը, երբ խանութներն ունեն վճարային տերմինալ, բայց մեծամասամբ քարտով վճարել ցանկացող հաճախորդը հանդիպում է սառը, նույնիսկ մի տեսակ թշնամական վերաբերմունքի, չհաշված՝ մշտական «մուննաթը»։

Դե պարզ է, որ քարտով վճարումների դեպքում գործարքը գրանցվում է, ու տնտեսվարողները հակված են, որ էլեկտրոնային համակարգում գործարքները քիչ գրանցվեն, որ քիչ հարկեր վճարեն։ Մյուս հարցն այն է, որ պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքներ չեն ստեղծվել, որպեսզի արագ կապ ապահովվի ու գործարքներն արագ գրանցվեն առանց խնդիրների՝ հատկապես մարզերում։ Մասնավորաբար, վճարման համակարգերը պետք է հաճախակի թարմացվեն, ու հատուկ հսկողություն սահմանվի դրանց նկատմամբ։ Կառավարությունից անընդատ ընդգծում են, որ շատ մեծ գործ են կատարել թոշակառուների համար հետվճարային համակարգի ներդրման տեսանկյունից, սակայն իրականության մեջ, երբ հսկողություն չկա անկանխիկ առևտրի իրականացման հարցում, ապա հետվճար ստանալու նրանց հնարավորությունները էապես սահմանափակվում են։

Միգուցե կառավարությունը պետք է ավելի արտոնյալ պայմաններ ստեղծի կամ հարկային բոնուսներ տրամադրի խանութներին ու այլ տնտեսվարողներին՝ անկանխիկ շրջանառության պարագայում, որպեսզի նրանք փոխեն իրենց վերաբերմունքը անկանխիկ վճարումների հարցում ու նույնիսկ շահագրգռված լինեն։ Միևնույն ժամանակ, այս ամենը չի նշանակում, որ պետք է ամբողջովին խուսափել կանխիկի գործածումից, քանի որ ֆորսմաժորային իրավիճակներում, երբ էլեկտրոնային վճարային համակարգերում կարող են խափանումներ տեղի ունենալ կամ այլ խնդիրներ առաջանան, ֆինանսական գործառնությունները կաթվածահար կլինեն, ու անհնար կլինի առևտուր անել։ Ուստի, այս առումով կանխիկի գործածումն ապահովում է այլընտրանքային անվտանգության բարձիկները։ Մի խոսքով, որևէ համակարգ գործարկելուց առաջ, առավել ևս՝ ընթացքում, հստակ պետք է կանոնակարգվեն առկա խնդիրները, հակառակ դեպքում, ինչպես այս, այնպես էլ այլ պարագաներում, նույնիսկ ճիշտ գաղափարը վերածվում է հանրության համար իսկական փորձանք:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ճամբարի համար Հունգարիան հատուկ է ընտրված. Հունգարիայով մեր երեխաներին տանում են դեպի թուրքական աշխարհ. Արմեն Պետրոսյան3 անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործության կասկածանքովՍյունիքի ճանապարհներին բեռնատարները դժվարությամբ են երթևեկում․ մկրատաձև դիրք են ընդունում ու չեն կարողանում տեղից շարժվելԶինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին. ՔԿԱնմեղ մարդու են դատապարտում, քանի որ պետք է շեղել ժողովրդին. Թովմասյանի վերջին խոսքը դատարանում (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում․ երիտասարդ տղան փորձում է Հաղթանակ կամրջից նետվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «ԶԻԼ»-ն ու «ՎԱԶ 2107»-ը,կա վիրավոր Ռուս հաքերների կողմից վարչապետի աշխատակազմի տեղեկատվական բազան կոտրելու հայտարարությունը ստուգվում էՀարկադիր քարաթափում` Վանաձոր-Ալավերդի ճանապարհին«Ինձ անգամ կողքի «պադեզդում» չգիտեին, բայց պարզվում է՝ 2009-ին շուկայում իմ գույքից էին խոսում». Թովմասյան (տեսանյութ) «Դուք կարողացաք այս ծանր օրերին մեր հանրությանը հպարտություն և հաղթանակ պարգևել». Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց Փարիզ-2024-ի մեդալակիրներինՄեր ընկերոջից 7 օր է՝ լուր չունենք. Սոս Ջանիբեկյան Ո՞վ է հաջորդը. իշխանության յուրացման ենթադրյալ նախապատրաստման գործերով թիրախում հերոսական ուղի անցած ազատամարտիկներն են«Շատ դժվար էր ֆիլմի նկարահանումներն ու ամեն փոքրիկ տեսարանի համար քրտնաջան աշխատել ենք». «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» գեղարվեստական ֆիլմը շուտով կլինի մեծ էկրաններին Նիկոլը չի ասում, որ ՀՀ 3-րդ նախագահի՝ ԵԱՏՄ անդամակցելու որոշման շնորհիվ է, որ Հայաստանը մեծացրել է իր ազգային եկամուտները. Արտակ Զաքարյան Մտահոգիչ է «Նիկոլիզմ» աղանդի մոտ 13% հետևորդների սինթետիկ օրգшզմը. Նաիրա Զոհրաբյան Գարեգին Բ-ն ընդունել է Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններում ներգրավված կամավորներին«Ժամանակացույցս հստակ չգիտեմ այս պահին»․ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ Մայր Տաճարի վերաօծմանը մասնակցելու մասին Հայտնի է՝ երբ տեղի կունենա Անահիտ Աստվածուհու արձանի ցուցադրության բացումը «ԱրԲատ» գումարտակի հրամանատարն արձագանքել է ՀՀ–ում հեղшշրջմшն փորձ անելու մեղադրանքինԱշտարակում դպրոցում շինարարության ժամանակ պատը փլուզվել է «Այն, ինչը մերն է՝ մերն է, ինչն Ադրբեջանինն է՝ իրենցն է». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Թբիլիսյան խճուղում. բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու «Opel Astra»-ն. կա 6 վիրավորՀՖՖ ղեկավարության հալածանքի պատճառով վաճառքի է հանվել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը․ Ակումբի նախագահ Հռոմի պապը մերժել է ՄակրոնինԼույս է տեսել հոդված, որտեղ Շուշին ներկայացվում է որպես ադրբեջանական քաղաք՝ ստանալով «Փոքրիկ Փարիզ» անվանումը31-ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբԱԱԾ-ի բացահայտումը երևի թե փոքր-ինչ կխաթարի «թեժ աշնան» հետ կապված ոմանց սպասելիքները․ Ալեքսանյան Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա․ Պեսկովը պատասխանել է Փաշինյանին«Անվտանգային սպառնալիքի դեպքում Մոսկվա էին զանգում, դա ձախողում էր, հիմա այդպես չէ»․ ՀՀ ԱԽՔ (տեսանյութ) «Գազպրոմ Արմենիա»-ն շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին Ռայկոմում լուսացույցը չի աշխատում․ փողոցում իրարանցում է «Արցախում մշակութային ժառանգության հարցը մեր դատական գործի առանցքներից մեկն է»․ Եղիշե Կիրակոսյան (տեսանյութ) Նիկոլը միայն պողոսների համար է Հայաստանի դարդով ապրում՝ նրանց վարքագիծը նույնն է. Սուրենյանց (տեսանյութ) «Նախկինում 96%-ից ավելի ռազմատեխնիկական համագործակցություն ենք ունեցել ՌԴ-ի հետ, այսօր 10% է»․ ԱԽՔ (տեսանյութ) «Նա այնպես էր կազմակերպել, որ ըստ սցենարի միասին պետք է ջուրը նետվեինք». Անահիտ Հակոբյանը՝ ամուսնության առաջարկի մասինՌուս հաքերները հաղորդում են Փաշինյանի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին Կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200 000 դրամի փոխարեն սահմանվելով 400 000 դրամՍերոբ Գասպարյանի տանը տանկ ու իսկանդեր են փնտրել՝ չեն գտել, բայց կալանավորել են. Hraparak.am «Քաղաքական ուժերին առաջարկում ենք կնքել պակտ՝ արցախցիների վերադարձի հարցը հռչակել գերակայություն».Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Փարիզի պահվածքը խանգարում է Բաքու-Երևան կարգավորմանը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Բագարան գյուղի դպրոցում կրքերը չեն հանդարտվում. դասադուլը շարունակվում էԲորելը կոչ է արել Վրաստանում չեղարկել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքըԱննա Հակոբյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Քաթարից ժամանած գործարար պատվիրակության հետԱրցախի բռնազավթման հետևանքով արձանագրված նյութական կորուստների վիճակագրությունըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու Մշտադիտարկվել են Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանը դիտարկել` որպես իրավահավասար գործընկեր, և պատրաստ է երկխոսության. գլխավոր քարտուղարՔրեակատարողական առողջապահության բարեփոխումներ, ձեռքբերումներ ու մարտահրավերներ. ներկայացվել են ծրագրային ուղղությունները «Շատ հարցեր կան՝ օրինակ՝ ինչո՞ւ են ՀՀ-ում դժգոհ Սփյուռքի ազդեցությունից 44-օրյայի ընթացքում»․Սինանյան (տեսանյութ)
Ամենադիտված