Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ
ՍպորտՌուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ասել է, որ երկիրը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մյուս ոլորտների հետ մեկտեղ մենք զարգացնում ենք նաև ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ։ Մեր համագործակցությունն այս առումով Ռուսաստանի Դաշնության հետ ուղղված չէ երրորդ կողմի դեմ, մենք գործում ենք միայն տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ»,- ասել է Ջալալին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե Իրանը ծանուցե՞լ է ռուսական կողմին Իսրայելի վրա սպասվող հարձակման մասին։