Քրեակատարողական առողջապահության բարեփոխումներ, ձեռքբերումներ ու մարտահրավերներ. ներկայացվել են ծրագրային ուղղությունները «Շատ հարցեր կան՝ օրինակ՝ ինչո՞ւ են ՀՀ-ում դժգոհ Սփյուռքի ազդեցությունից 44-օրյայի ընթացքում»․Սինանյան (տեսանյութ) «Գտնում եմ, որ այս դատարանը կողմնակալ դատարան է, ես ավարտեցի իմ ճառը». Թովմասյան «Կիրանցում ապրելը երբեք ավելի անվտանգ չի եղել, քան այսօր». Փաշինյան Փաշինյանը չի բացառել Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը «Արցախի 75%-ը կա՛մ գրավվել է, կա՛մ քաղաքական պայմանավորվածությունների հետևանքով՝ հանձնվել». Բեգլարյան (տեսանյութ) Արցախի իշխանությունը պիտի տեղակայվի ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ կծածանվի ԱՀ դրոշը. Ղազարյան (տեսանյութ) Հայաստանի շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր, դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ. Փաշինյան «Ես արգելել եմ, որ Հայաստան օգտագործված հագուստ, ավտոմեքենա, կիսամաշ պակռիշկա ուղարկվեն». Ն. Փաշինյան «Արցախի 100 մլրդ դոլարի կորուստը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թալանն է». Ղազարյան (տեսանյութ) 

Ուկրաինայում պատերազմը կավարտվի՞ արդյոք 2025 թվականին. The National Interest

Համաշխարհային Մամուլ

«Ահա չորս պատճառ՝ ինչու հաջորդ տարին կարող է դառնալ Ուկրաինայում պատերազմի ավարտի տարի, և բազում պատճառներ՝ ինչու տեսանելի ապագայում այն կարող է շարունակվել»,-«Պատերազմը Ուկրաինայում կավարտվի՞ սրդյոք 2025 թվականին» վերնագրված հոդվածում գրում է The National Interest պարբերականը:

«Նախ, դա Ռուսաստան Կուրսկի մարզում Ուկրաինայի փայլուն և համարձակ ռազմական ներխուժումն է: Կարճաժամկետ կտրվածքով դա մեծ փոփոխություն մտցրեց՝ պատերազմը փոխադրելով Ռուսաստանի տարածք և ցույց տալով, որ Ռուսաստանը խոցելի է: Իրադարձություննրի նման զարգացումը, հավանաբար, ռուսների շրջանում պուտինյան պատերազմի շարունակությունը էլ ավելի վիճելի դարձրեց: Ռուսաստանի վրա հարձակումը միաժամանակ Ուկրաինայում բարձրացրեց բարոյական ոգին:  

2024 թվականի մեծ մասի ընթացքում ուկրաինացիները ռազմական և տնտեսական դժվարություններ են ունեցել, ինչը հանգեցրել էր պատերազմի աջակցության թուլացմանը: Հարձակումը նաև դանդաղեցրեց ուկրաինական պատերազմին արևմտյան քաղաքական աջակցության անկումը: Դա իր հերթին Ռուսաստանի համար լրացուցիչ ռազմական և վարկանիշային ծախսեր է առաջացրել։ Եվ եթե ռուսական տարածքի օկուպացիան շարունակվի, դա պատերազմի ավարտի շուրջ ցանկացած բանակցություններում կարող է սակարկության մանրադրամ դառնալ»,-համոզմունք է հայտնել Խալիլզադը:

Փորձագետի կարծիքով, երկրորդ գործոնն այն է, որ Ուկրաինայի առաջխաղացումը Ռուսաստանի տարածք վտանգներ է պարունակում։

«Մոտ 10 հազար զինվորականի ստիպված են եղել դուրս բերել Արևելյան Ուկրաինայում իրենց նախկին կարևոր պաշտպանական առաքելությունից, և Ռուսաստանը որոշեց օգտվել իրեն ընձեռված այդ հնարավորությունից, ինչն էլ իսկապես արեց, հատկապես Դոնեցկում, որտեղ Պուտինը առաջընթաց է գրանցում: Ռուսական մարտավարությունը գնալով ավելի կոշտ բնույթ է ընդունում, ինչը հանգեցնում է ուկրաինացիների զոհերի ավելացմանը ինչպես արևելյան Ուկրաինայի մարտադաշտում, այնպես էլ այլ տեղերում:

Ռուսաստանի նպատակը, ըստ երևույթին, գալիք ձմռան համար Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները շարքից հանելն է: Դա հանգեցրել է ուկրաինական էներգետիկայի վրա հարձակումների ավելացման: Այս միտումը, ամենայն երևույթին, կշարունակվի: Արդյունքը, ըստ ամենայնի, կլինի էլեկտրաէներգիայի հասանելիության կրճատումը մինչև օրական մոտ տասներկու ժամ, ինչը զգալի բեռ կդնի խաղաղ բնակչության համար և, հավանաբար, պատերազմի շարունակությունն էլ ավելի կնվազեցնի հասարակական համակրանքը»,- գրում է փորձագետը։

Երրորդ, ընդգծում է հոդվածի հեղինակը, և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար ռազմական լուրջ էսկալացիայի հնարավորությունները «խիստ սահմանափակ են և վտանգներ են պարունակում»։

«Անշուշտ, Ուկրաինան կցանկանար մեծաթիվ հեռահար սպառազինություն ունենալ, որով կկարողանար ավելի անմիջականորեն սպառնալ Ռուսաստանին կամ ավելի անմիջականորեն ներգրավել ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամներին հակամարտության մեջ: Երկրի ղեկավարն ու նրա թիմը հավանաբար կարծում են, թե այդ քայլերը կարող են փոխել պատերազմի ընթացքը հօգուտ իրենց։ Սակայն ամերիկյան և այլ առանցքային արևմտյան առաջնորդների  գնահատմամբ՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև սրման և հակամարտությունների հնարավոր ռիսկերին առնչվող երկու տարբերակների հեռանկարները խիստ մռայլ են»,-շեշտել է Խալիլզադը:

«Ընդսմին, Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ սպառնում է միջուկային զենք կիրառել: Սակայն նման քայլը շատ առումներով վտանգներ է պարունակում և դժվար թե իրագործվի, բացառությամբ այն ծայրաստիճան արտառոց հանգամանքների, որ դա խիստ անհավանական կլինի»,- գրում է հոդվածի հեղինակը։

Նրա համոզմամբ՝ իրատեսական տարբերակների թվում են շուտափույթ կարգավորումը կամ կարգավորումը մի քանի տարի անց։

«Չորրորդ, ԱՄՆ-ում և Եվրոպայում միտումները պատերազմի անվերջ երկարաձգմանը չեն նպաստում։ Միացյալ Նահագների դերը որոշիչ էր Ուկրաինայի հերոսական դիմադրությանը աջակցելու գործում, իսկ եվրոպացիներն աջակցության երկրորդ աղբյուրն էին: Սակայն մեր նախագահական ընտրություններից հետո Միացյալ Նահանգներն, ըստ ամենայնի, ժամանակի ընթացքում կնվազեցնի իր աջակցությունը: Նախագահ Թրամփն արագ կհասնի դիվանագիտական ​​լուծման, նախագահ Հարիսի համար ևս դժվար կլինի պահպանել աջակցության ներկայիս մակարդակը»,- ​​գրում է փորձագետը։

Նա նշում է, որ միտումը Եվրոպայում, հատկապես Գերմանիայում, վերջին ընտրություններից հետո, երբ Ուկրաինայում պատերազմին աջակցող խմբերը լավ արդյունքներ  ցույց տվեցին, ինչը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նրան, որ Բեռլինը իր որդեգրած քաղաքականության մեջ էական շտկումներ կմտցնի:

«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն արդեն հայտարարել է իր վճռականությունը՝ հետամուտ լինել խաղաղության համաձայնագրի խաղաղ համաժողովի միջոցով, որին, ի տարբերություն Շվեյցարիայի վերջին խաղաղության համաժողովի, մասնակցելու է Ռուսաստանը։ Մեր ընտրություններից հետո Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները ուկրաինական պատերազմի կարգավորումը բանակցությունների միջոցով որպես մեր առաջնային նպատակ պետք է ընդունեն։

Այս նպատակին հասնելու համար ռազմավարությունը պետք է երկկողմանի լինի. Ուկրաինային աջակցությունը պետք է ակտիվ մնա, քանի որ առանց դրա Պուտինը շահագրգռված չի լինի բանակցային կարգավորմամբ, և ողջամիտ ելքի համար բանակցությունների ձևերի և պայմանների վերաբերյալ անհրաժեշտ կլինի նույնքան ակտիվ փոխգործակցություն թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ»,- նշում է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ​​ներկայացուցիչը, գրում է պարբերականը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քրեակատարողական առողջապահության բարեփոխումներ, ձեռքբերումներ ու մարտահրավերներ. ներկայացվել են ծրագրային ուղղությունները «Շատ հարցեր կան՝ օրինակ՝ ինչո՞ւ են ՀՀ-ում դժգոհ Սփյուռքի ազդեցությունից 44-օրյայի ընթացքում»․Սինանյան (տեսանյութ) «Անբացատրելի ամաչում էի, բայց օգտագօրծեցի պահն ու այնքա՜ն մեծ բավականություն ստացա». Աննա Մանուչարյանը երգում է Արսեն Գրիգորյանի նվագակցությամբ «Գտնում եմ, որ այս դատարանը կողմնակալ դատարան է, ես ավարտեցի իմ ճառը». ԹովմասյանԵրգի պրեմիերա. Սարգիս Եղիազարյան-«Պապ ջան» «Կիրանցում ապրելը երբեք ավելի անվտանգ չի եղել, քան այսօր». Փաշինյան Թուղթ, պլաստիկ, ապակի. Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են հատուկ թափոնամաններՓաշինյանը չի բացառել Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը «Արցախի 75%-ը կա՛մ գրավվել է, կա՛մ քաղաքական պայմանավորվածությունների հետևանքով՝ հանձնվել». Բեգլարյան (տեսանյութ) Արցախի իշխանությունը պիտի տեղակայվի ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ կծածանվի ԱՀ դրոշը. Ղազարյան (տեսանյութ)Հայաստանի շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր, դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ. Փաշինյան «Ես արգելել եմ, որ Հայաստան օգտագործված հագուստ, ավտոմեքենա, կիսամաշ պակռիշկա ուղարկվեն». Ն. ՓաշինյանԱրցախում կորուստների և հասցված վնասների փոխհատուցման համար դրանք պետք է չափելի, հաշվելի ձևով հիմնավորվեն. Սիրանուշ Սահակյան «Արցախի 100 մլրդ դոլարի կորուստը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թալանն է». Ղազարյան (տեսանյութ) Աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ Գերիների հարցը կլուծվի խաղաղության պայմանագրից հետո. Փաշինյան (տեսանյութ)Մխիթարյանն ու Բարսեղյանն իրենց թիմերում կսկսեն պայքարը, օրվա մյուս խաղերը Եթե տեսնենք ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն, այդ պահը հաստատ բաց չենք թողնի. Փաշինյան Հայաստանում երկու տնտեսվարող կեղծել են «LEE» շոկոլադը Ինչու է Սերգեյ Ումրոյանը հեռացվել Կոմպոզիտորների միությունից. Արամ Սաթյան Սարիգյուղ բնակավայրում պայթյունի հետևանքով զոհվածին կհուղարկավորեն Կոթիում Խոշոր ավտովթար Տաշիրում. բախվել են «ԴԱՖ» բեռնատարն ու 2 մարդատար մեքենա. կա 1 զոհ, 5 վիրավորՊաշտոնապես ասում եմ՝ ՀՀ-ն ուզում է և պատրաստ է անցում տալ Բաքվին նույն պայմանով, ինչ Իրանը. Փաշինյան (տեսանյութ)Գլխավոր դատախազությունը՝ 44-օրյայի օրերին զենքերի անհետացման և քրեական գործեր լինել-չլինելու մասին«Անվճար համերգ կունենամ իմ ծննդավայրում՝ Էջմիածնում, բոլորիդ հրավիրում եմ». Սարո Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը Այո´, Հայաստանի 200 քկմ տարածքն օկուպացված է, բայց մենք այն հետ չենք բերելու ռազմական ճանապարհով. Փաշինյան (տեսանյութ)Երևանի կենդանաբանական այգու տարածքը կընդլայնվիՀայկական սփյուռքի հիմնական գործառույթները ժամանակակից փուլում և Սփյուռքի նկատմամբ պետական հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունըՀԱՊԿ-ն ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտնագության և ինքնիշխանության համար․ վարչապետ Կարևոր․ Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխություն է եղել Ջուր չի լինի «Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին Միավորման անվան տակ քանդում են հերթական բուհը. «Հրապարակ»Բալանսավորված քաղաքականության մասին խոսում է մեկը, ով դրա ոչնչացման ուղղությամբ արել է առավելագույնը. Սուրեն ՍուրենյանցԻնչ ունեցվածք ունի արդարադատության նորանշանակ փոխնախարարըԱռաջիկա օրերի եղանակի կանխատեսում Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե ՀովհաննիսյանՍեպտեմբերի 18-ի աստղագուշակ Շղթայական ավտովթար՝ Երևան-Աշտարակ ճանապարհին ԱԱԾ-ն իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք է բացահայտել․ 3 անձ կալանավորվել է (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ինձ մի՛ չափեք ձեր արշինով և մի՛ խառնեք վայրի արջի ցեղերին. Արտակ Բեգլարյան«Ճառը ներկայացրեք օրենքին համապատասխան», «Չգիտեք` ինձ դահլիճից հեռացրեք, գնացեք, որոշում կայացրեք» (տեսանյութ)Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 18Ո՞ր հասցեներում լույս չի լինի․ ՀԷՑ-ը տեղեկացնում է ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառը շարունակվում էՏնային կալանքի ռեժիմը բավականին ծանր պայմաններով է սահմանված. Տիգրան ԱբրահամյանՄիջանցքի շուրջ քննարկումները նոր թափ են հավաքել. «Հրապարակ»
Ամենադիտված