Գազ չի լինի ՀԱՄԱՍ-ը կարծում է, որ ապագայում կպահպանի առաջատար դերը Գազայի հատվածում Նորվեգիայում գրանցվել է ռադիոակտիվ ցեզիումի մակարդակի բարձրացում Նիգերիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել Լիբանանում փեյջերի պայթյունից վիրավորվել է Իրանի դեսպանը 2018-ից մինչ այժմ 11,830 արական սեռի անչափահաս հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից․ fip.am Իշխանություններին Մայր Տաճարի վերաօծմանը հրավիրելը չի նշանակում, թե Եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից. Արշակ արքեպիսկոպոս Եկեղեցին պատրա՞ստ է ներել Փաշինյանին, եթե վերջինս ապաշխարի, թե՞ նրա գործած մեղքերն աններելի են Իսրայելական դիվերսիայի հետևանքով կա առնվազն 8 զոհ և 2750 վիրավոր Ես 11 տարում 11 գոլ եմ խփել, իսկ Հոլանդը՝ 9 գոլ 4 խաղում. Գվարդիոլա 

35-ամյա տղամարդը երկու օրվա ընթացքում թմրամիջոցի ավելի քան 150 փաթեթ է տեղադրել Երևանի տարբեր մասերում

Հասարակություն

2024թ․ սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները ժամը 14:35-ի սահմաններում ծառայողական ավտոմեքենայով Գրիբոյեդովի փողոցում նկատել են քաղաքացու, ում ձեռքի մեջ երևացել է կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված 2 փաթեթ: Վերջինս, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, իրացնելու կասկածով տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին։ Պարզվել է, որ վերջինս Երևան քաղաքի բնակիչ է՝ 35 տարեկան։ ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա կիսատաբատի գրպանից հայտնաբերվել է կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված 2 փաթեթ, որոնց մեջ առկա է եղել 7.56 գրամ նախնական քաշով բուսական զանգված՝ յուրահատուկ հոտով։

Պարզվել է, որ 35-ամյա երիտասարդը սույն թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, տելեգրամյան ալիքից պատվիրել է 110 փաթեթ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը, իրացնելու նպատակով, տեղադրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ տարբեր վայրերում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 35-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս դեռևս 2024թ․ հուլիսի 20-ից 100 ԱՄՆ դոլար դեպոզիտ գումար մուտքագրելով տելեգրամյան նույն կայք-էջի միջոցով իրեն փոխանցված հաշվեհամարին, ամենօրյա ռեժիմով սկսել է ձեռք բերել օրական շուրջ 20-50 փաթեթ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որոնք տեղադրել է Երևան քաղաքի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների բազմաթիվ վայրերում։

Միայն սեպտեմբերի 3-ին և 4-ին նա Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում տեղադրել է ընդհանուր 154 փաթեթ թմրամիջոց, ապա լուսանկարել դրանց գտնվելու վայրերը և կոորդինատներն ուղարկել տելեգրամյան նշված կայք-էջին՝ յուրաքանչյուր փաթեթի դիմաց 7 դոլար գումար ստանալու պայմանով։ Ըստ ստացված տվյալների՝ գումարները փոխանցվում են՝ փոխակերպվելով կրիպտոարժույթներով։

Երիտասարդը պարեկների կողմից կանգնեցվել և ձերբակալվել է թմրամիջոցների տեղադրման վայրերի լուսանկարները տելեգրամյան կայքի օգտատիրոջն ուղարկելու ընթացքում։

Վերջինիս մասնակցությամբ կատարվել է համապատասխան քննչական գործողություն, որի ընթացքում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների մի շարք վայրերից հայտնաբերվել են 13 փաթեթ թմրամիջոցի նմանվող զանգվածներ։

Նախաքննության ընթացքում նշանակված դատաքիմիական փորձաքննության նախնական արդյունքների համաձայն՝ անձի մոտ հայտնաբերված ու փորձաքննության ներկայացված փաթեթներում առկա զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 35-ամյա անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման համար, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գազ չի լինիՀԱՄԱՍ-ը կարծում է, որ ապագայում կպահպանի առաջատար դերը Գազայի հատվածումՆորվեգիայում գրանցվել է ռադիոակտիվ ցեզիումի մակարդակի բարձրացումՆիգերիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվելԼիբանանում փեյջերի պայթյունից վիրավորվել է Իրանի դեսպանը2018-ից մինչ այժմ 11,830 արական սեռի անչափահաս հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից․ fip.am Եկեղեցին պատրա՞ստ է ներել Փաշինյանին, եթե վերջինս ապաշխարի, թե՞ նրա գործած մեղքերն աններելի ենԻսրայելական դիվերսիայի հետևանքով կա առնվազն 8 զոհ և 2750 վիրավորԵս 11 տարում 11 գոլ եմ խփել, իսկ Հոլանդը՝ 9 գոլ 4 խաղում. ԳվարդիոլաՀոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը«Ռացիոնալը և իռացիոնալը պետականաստեղծման և պետականապահպանության գործընթացում» խորագրով բաց քննարկում՝ Տարոն Սիմոնյանի բանախոսությամբՀայաստանում թող հիշեն, որ Նախիջևանից հրթիռներով կարող ենք ծածկել ՀՀ ՊՆ-ն . Մուսաբեկով (տեսանյութ)Սարիգյուղում ճանապարհի կառուցման համար պայթեցում են իրականացրել, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցելՔՊ վարչության նիստում քննարկվել են Սիսիանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներին առնչվող հարցերԿենտրոնական բանկը զգուշացնում էԱդրբեջանը մոտ 7 տոկոսով կրճատում է պաշտպանական ծախսերը61 ընտանիք դիմել է՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով․ ԿԽՄԿԱդրբեջանն ու Վրաստանը համաձայնեցրել են ընդհանուր սահմանի մի մասը«Արզնի» ՀԷԿ-ի ջրատարում 22-ամյա տղայի մարմին է հայտնաբերվելSeven Visions, The Dvin-ը բարձր մակարդակով հյուրընկալել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ պատգմավորների համաժողովը«Տիտանիկը» կառուցած ընկերությունը սնանկության եզրին էՓլուզում Աշտարակում վերակառուցվող դպրոցում. ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2 աշխատակիցներՄամ, կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել․ Նազիկ Ավդալյանի և որդու զրույցըԷս կողմից հարձակվել են, էն կողմից հարձակվել են, կարծես ես էլ վախեցա․ Միքայել ԱջապահյանՄարդկանց արյան նոր խումբ է հայտնաբերվել․ գիտնականներԿփակվեն գործող մի քանի քրեակատարողական հիմնարկներԱդրբեջանի դեմ պայքարի միակ միջոցը վերջինիս միջազգայնորեն ահաբեկչական հայտարարելն է․ հայտարարությունՈւմ հարսանիքի քավորն է եղել Սերժ Սարգսյանը (լուսանկարներ)Միասնական և ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամենահզոր դաշնակիցն է․ ՀՀ նախագահԻնչու են Վերին Պտղնի բնակավայրի հարակից տեղամասում արգելապատնեշներ տեղադրվում. պարզաբանումԱԺ փոխխոսնակի կինը «դաչա» է գնել՝ կասկածելի էժան գնով«Ես սատանիստ եմ, ինձ չեն կարող հրավիրել». ՔՊ-ականը՝ եկեղեցու վերաօծմանը մասնակցելու մասինԿիրանցում փոխհատուցումից հրաժարվածները 11-ից դարձել են 7Վանաձոր-Ալավերդի ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ2023թ.-ից մենք ունենք Երևանի կենդանաբանական այգու զարգացման նոր ծրագիր․ ԱվինյանՌուսաստանն աջակցում է «Ադրբեջանի հետ միջանցքների և կապի ուղիների» հարցում Իրանի քաղաքականությանըԷրդողանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումՄեկնարկել է Հայաստան – Ավստրիա խաղի տոմսերի վաճառքը․ ԱԱ-2027Արսեն Խառատյանին Թբիլիսիի օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել ԵվրոպաԵրևանի ծննդատներից մեկում 42-ամյա կնոջ արգանդից 10 կգ կշռող միոմա է հեռացվելԻրանում ավտոբուս է շրջվել. 10 մարդ զոհվել է, 36-ը՝ վիրավորվելԱհազանգ. Աֆրիկյան ժանտախտով հիվանդ խոզերի փոխհատուցման հարցը շարունակում է մնալ չլուծվածՀնդկաստանի երկու քաղաքացի կալանավորվել է Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքովՀամաշխարհային զինադադարի մասին Ադրբեջանի կոչերը կեղծ են․ The Guardian-ի հոդվածըՓաշինյանը հանձնարարել է պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի ՀՀ քաղաքացիներն իրենց վրացական մեքենաներով Բավրայից կարող են մտնել ՀՀ առանց գրավի` Վրաստանում կացության վկայականի հիման վրա Հայ ժողովուրդը պայքարել է` անգամ առանց պետականության գոյության ժամանակ. պատմաբան Գագիկ Պողոսյան (տեսանյութ)Ճանապարհային դեպարտամենտից մեկնաբանել են՝ ինչու են Վերին Պտղնի բնակավայրի հարակից տեղամասում տեղադրում արգելապատնեշներ Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը Ֆրանսիան կարող է շուտով իմփիչմենթի գործընթաց սկսել Մակրոնի դեմ
Ամենադիտված