Գազ չի լինի ՀԱՄԱՍ-ը կարծում է, որ ապագայում կպահպանի առաջատար դերը Գազայի հատվածում Նորվեգիայում գրանցվել է ռադիոակտիվ ցեզիումի մակարդակի բարձրացում Նիգերիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել Լիբանանում փեյջերի պայթյունից վիրավորվել է Իրանի դեսպանը 2018-ից մինչ այժմ 11,830 արական սեռի անչափահաս հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից․ fip.am Իշխանություններին Մայր Տաճարի վերաօծմանը հրավիրելը չի նշանակում, թե Եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից. Արշակ արքեպիսկոպոս Եկեղեցին պատրա՞ստ է ներել Փաշինյանին, եթե վերջինս ապաշխարի, թե՞ նրա գործած մեղքերն աններելի են Իսրայելական դիվերսիայի հետևանքով կա առնվազն 8 զոհ և 2750 վիրավոր Ես 11 տարում 11 գոլ եմ խփել, իսկ Հոլանդը՝ 9 գոլ 4 խաղում. Գվարդիոլա 

Հայաստանը ցանկանում է հյուրընկալել տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի խաղերը

Սպորտ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) գլխավոր քարտուղարի տեղակալ, մրցաշարերի անցկացման բաժնի ղեկավար Հանես Էդերերին՝ քննարկելու Հայաստանում 2025 թվականին տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի անցկացման հնարավորությունները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանը:

Հանես Էդերերը Հայաստան է ժամանել մարզական ենթակառուցվածքների, հյուրանոցային պայմանների գնահատման և կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով: Հայաստանի հավաքականը 2025 թվականին կմասնակցի Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնին, որը կանցկացվի 2025 թվականի ապրիլի 12-20-ը:Առաջնության շրջանակում կանցկացվի 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները: Հայաստանի հավաքականը վերջին անգամ մասնակցել է 2010 թվականին անցկացված մրցաշարին III-րդ դիվիզիոնում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է միջազգային ֆեդերացիայի ներկայացուցչին ու ներկայացրել վերջին տարիներին Հայաստանում մարզաձևի զարգացման միտումները, անդրադարձել ՀՀ կառավարության՝ միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալելու քաղաքականությանը:Հանես Էդերերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ողջունել ՀՀ թիմի վերադարձն աշխարհի առաջնություն՝ նշելով, որ գնահատելի է նաև Հայաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու ցանկությունը:  

Տափօղակով հոկեյի ազգային ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանն ընդգծել է՝ տևական դադարից հետո արդեն երրորդ տարին է՝ անցկացվում է Հայաստանի տափօղակով հոկեյի առաջնությունը, ինչը կարևոր պահանջ է միջազգային ֆեդերացիայի կողմից: Հայաստանի հավաքականը տևական ընդմիջումից հետո ելույթները վերսկսել է այս տարվա փետրվարին անցկացված «Երևանյան գիշերներ» միջազգային մրցաշարում: Երևանի «Գազպրոմ-Արմենիա» մարզահամալիրում 4 թիմերի մասնակցությամբ կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակներ է տարել ռուսական «Օլիմպ», «Արևային արջեր» և «Ռոսպրեսա» թիմերի նկատմամբ և ճանաչվել մրցաշարի հաղթող։«Մեծ ջանքեր գործադրեցինք, ինչի արդյունքում Հայաստանը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ստացավ»,- ասել է Վահրամ Սարգսյանը:

Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց, «Գազպրոմ Արմենիայի» ոււսումնասպորտային համալիր՝ ծանոթանալու ենթակառուցվածքային պայմաններին:Աշխարհի առաջնության անցկացման վայրի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի սեպտեմբերի 26-27-ին Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի՝ Հունաստանում կայանալիք կոնգրեսում: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գազ չի լինիՀԱՄԱՍ-ը կարծում է, որ ապագայում կպահպանի առաջատար դերը Գազայի հատվածումՆորվեգիայում գրանցվել է ռադիոակտիվ ցեզիումի մակարդակի բարձրացումՆիգերիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվելԼիբանանում փեյջերի պայթյունից վիրավորվել է Իրանի դեսպանը2018-ից մինչ այժմ 11,830 արական սեռի անչափահաս հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից․ fip.am Եկեղեցին պատրա՞ստ է ներել Փաշինյանին, եթե վերջինս ապաշխարի, թե՞ նրա գործած մեղքերն աններելի ենԻսրայելական դիվերսիայի հետևանքով կա առնվազն 8 զոհ և 2750 վիրավորԵս 11 տարում 11 գոլ եմ խփել, իսկ Հոլանդը՝ 9 գոլ 4 խաղում. ԳվարդիոլաՀոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը«Ռացիոնալը և իռացիոնալը պետականաստեղծման և պետականապահպանության գործընթացում» խորագրով բաց քննարկում՝ Տարոն Սիմոնյանի բանախոսությամբՀայաստանում թող հիշեն, որ Նախիջևանից հրթիռներով կարող ենք ծածկել ՀՀ ՊՆ-ն . Մուսաբեկով (տեսանյութ)Սարիգյուղում ճանապարհի կառուցման համար պայթեցում են իրականացրել, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցելՔՊ վարչության նիստում քննարկվել են Սիսիանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներին առնչվող հարցերԿենտրոնական բանկը զգուշացնում էԱդրբեջանը մոտ 7 տոկոսով կրճատում է պաշտպանական ծախսերը61 ընտանիք դիմել է՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով․ ԿԽՄԿԱդրբեջանն ու Վրաստանը համաձայնեցրել են ընդհանուր սահմանի մի մասը«Արզնի» ՀԷԿ-ի ջրատարում 22-ամյա տղայի մարմին է հայտնաբերվելSeven Visions, The Dvin-ը բարձր մակարդակով հյուրընկալել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ պատգմավորների համաժողովը«Տիտանիկը» կառուցած ընկերությունը սնանկության եզրին էՓլուզում Աշտարակում վերակառուցվող դպրոցում. ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2 աշխատակիցներՄամ, կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել․ Նազիկ Ավդալյանի և որդու զրույցըԷս կողմից հարձակվել են, էն կողմից հարձակվել են, կարծես ես էլ վախեցա․ Միքայել ԱջապահյանՄարդկանց արյան նոր խումբ է հայտնաբերվել․ գիտնականներԿփակվեն գործող մի քանի քրեակատարողական հիմնարկներԱդրբեջանի դեմ պայքարի միակ միջոցը վերջինիս միջազգայնորեն ահաբեկչական հայտարարելն է․ հայտարարությունՈւմ հարսանիքի քավորն է եղել Սերժ Սարգսյանը (լուսանկարներ)Միասնական և ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամենահզոր դաշնակիցն է․ ՀՀ նախագահԻնչու են Վերին Պտղնի բնակավայրի հարակից տեղամասում արգելապատնեշներ տեղադրվում. պարզաբանումԱԺ փոխխոսնակի կինը «դաչա» է գնել՝ կասկածելի էժան գնով«Ես սատանիստ եմ, ինձ չեն կարող հրավիրել». ՔՊ-ականը՝ եկեղեցու վերաօծմանը մասնակցելու մասինԿիրանցում փոխհատուցումից հրաժարվածները 11-ից դարձել են 7Վանաձոր-Ալավերդի ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ2023թ.-ից մենք ունենք Երևանի կենդանաբանական այգու զարգացման նոր ծրագիր․ ԱվինյանՌուսաստանն աջակցում է «Ադրբեջանի հետ միջանցքների և կապի ուղիների» հարցում Իրանի քաղաքականությանըԷրդողանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումՄեկնարկել է Հայաստան – Ավստրիա խաղի տոմսերի վաճառքը․ ԱԱ-2027Արսեն Խառատյանին Թբիլիսիի օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել ԵվրոպաԵրևանի ծննդատներից մեկում 42-ամյա կնոջ արգանդից 10 կգ կշռող միոմա է հեռացվելԻրանում ավտոբուս է շրջվել. 10 մարդ զոհվել է, 36-ը՝ վիրավորվելԱհազանգ. Աֆրիկյան ժանտախտով հիվանդ խոզերի փոխհատուցման հարցը շարունակում է մնալ չլուծվածՀնդկաստանի երկու քաղաքացի կալանավորվել է Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքովՀամաշխարհային զինադադարի մասին Ադրբեջանի կոչերը կեղծ են․ The Guardian-ի հոդվածըՓաշինյանը հանձնարարել է պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի ՀՀ քաղաքացիներն իրենց վրացական մեքենաներով Բավրայից կարող են մտնել ՀՀ առանց գրավի` Վրաստանում կացության վկայականի հիման վրա Հայ ժողովուրդը պայքարել է` անգամ առանց պետականության գոյության ժամանակ. պատմաբան Գագիկ Պողոսյան (տեսանյութ)Ճանապարհային դեպարտամենտից մեկնաբանել են՝ ինչու են Վերին Պտղնի բնակավայրի հարակից տեղամասում տեղադրում արգելապատնեշներ Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը Ֆրանսիան կարող է շուտով իմփիչմենթի գործընթաց սկսել Մակրոնի դեմ
Ամենադիտված