ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել Վարդանյան Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Միևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը Ջուր չի լինի Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետ ՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսևորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ» «Իրավունք». Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ «Ժողովուրդ». Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա «Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը 

Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել․ Դատախազություն

Քաղաքական

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ՀՀ ներքին գործերի նախարարությանն ուղղված գրության և Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման հիման վրա՝ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի որոշմամբ, Ոստիկանության նախկին պետի դուստր Յու.Գ.-ին շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել:

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստր Յու.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Դեռևս նախաքննության վաղ փուլում Յու.Գ.-ն վերականգնել էր պետությանը պատճառված վնասը՝ 8 մլն 838 հազար դրամը:

Գործի դատական քննության փուլում՝ նախնական դատալսումների ընթացքում, 2023 թվականի հոկտեմբերի 12-ին, Յու.Գ.-ի պաշտպանի կողմից միջնորդություն էր ներկայացվել արագացված վարույթ կիրառելու վերաբերյալ:

 Յու.Գ.-ն, միանալով պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը, հայտարարել էր, որ համաձայն է իրեն ներկայացված մեղադրանքի հետ:

Քրեական գործով արագացված վարույթի ընթացքում պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Յու.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականին ընդունված օրենքի հիմքով դադարեցնելու վերաբերյալ:

Դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին բավարարել է ներկայացված միջնորդությունը և ոչ արդարացնող հիմքով, այն է՝ համաներմամբ, դադարեցրել է Յու.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը:  

Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Յու.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելուն կամ վատնելուն հանցակցելը):

 Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստրը՝ Յու.Գ.-ն, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին Ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը: 

Մասնավորապես՝ 2011-2018 թվականներին Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, 2015 թվականի մարտի 7-ի թիվ 490-Ա հրամանով, իր դստերը՝ Յու.Գ.-ին, նշանակել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Այնուհետև, Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 225-Ա հրամանով Յու.Գ.-ն նշանակվել է Ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին: Վ.Գ.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 23-Ա հրամանով՝ Յու.Գ.-ին շնորհվել է ոստիկանության «փոխգնդապետի» կոչում, որից երեք օր անց՝ Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 19-ի 248-Ա հրամանով Յու.Գ.-ն կրկին նշանակվել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Ոստիկանության պետի՝ 2018 թվականի մայիսի 10-ի 1388-Ա հրամանով՝ Յու.Գ.-ի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա՝ վերջինս ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից:

Նշված պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, Յու.Գ.-ն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել:

Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ն, քաջատեղյակ լինելով Յու.Գ.-ի կողմից ավելի քան երեք տարի՝ 2015 թվականի մարտի 7-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, սահմանված կարգով ծառայության չներկայանալու մասին, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև յուրաքանչյուր ամիս, իր ստորագրությամբ հաստատել է Ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը և Ֆինանսների նախարարություն ուղարկված վճարման հանձնարարագրերը՝ դրանցում ներառելով ծառայության չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած Յու.Գ.-ի տվյալները:

Արդյունքում՝ վերը նշված ժամանակահատվածում, Յու.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ (Յու.Գ.-ն ստացել և կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային վճարներ տրամադրված գումարները):

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել ՎարդանյանՀրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՄիևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը Ջուր չի լինի Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ»ԲԴԽ-ն խտրականություն է դրսևորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»«Իրավունք». Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ«Ժողովուրդ». Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա«Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը«Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը«Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկանԱնհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկ 2025 թվականը նոր հեռանկարներ և հաջողություն կբերի Կենդանակերպի 3 նշաններին ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Հաջորդ շաբաթ Հայաստանի սահմանին պաշտոնապես «կաշխատեն» ԱՄՆ հատուկ ծառայությունները․ Արման Աբովյան Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու. Հարութ Սասունյան Ի՞նչ է նշանակում Հայաստանի միացումը Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքագետ Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձինLույս չի լինի ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին Ձյուն, մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստակամ է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ քաղաքագետ 1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. քաղաքագետ«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 2-ին՝ չնայած Լոս Անջելեսի հրդեհներինԵրևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ ՇարմազանովԱշխարհի ամենահարուստ խոհարարի կարողությունը կազմում է 880 միլիոն ֆունտ Կյանքից հեռացել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագն ու գլխավոր մարզիչը ՀՀ-ն միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է Հայաստան մեկնելու. Էնթոնի Բլինքեն Վարորդի աշխատանքի 195 թափուր հաստիք կա․ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետը կադրային քաղաքականության հարցեր է քննարկել Լավրովը խոսել է ԱՄՆ-ում աղքատության մասինՄոտ տասը հազար մարդ կզրկվի աշխատանքից, ոսկերչությանը կհասցվի ջախջախիչ հարված․ տնտեսագետ Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ․ Ոսկան Սարգսյան Փաշինյանը Փարաքարի ընտրությունների արդյունքներն է ամփոփել Ձեր ուշքումիտքն ուտելն ա մենակ. օգտատերերը պաշտոնյաների տարեսկզբյան գրառումների մասին OnlyFans-ի պոռնոաստղը համաշխարհային ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)Ծեծկռտուք է տեղի ունեցել Ջրվեժում՝ քարերով, ռետինե ու փայտե մահակներով. վիրավորներ կան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի․ ԼավրովՇախմատի կանանց առաջնության անդրանիկ տուրում մեկ պարտիա ավարտվեց ոչ-ոքիՈւՂԻՂ. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ է ստորագրվում Երևանի Շիրակի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում ավտոմեքենա է այրվել«Անմեղսունակություն է փոքր պետության մտածելը գերտերության հետ «կռիվ-կռիվ» խաղալու մասին»․ քաղաքագետ Մեգանն ու Հարրին դեմ են Meta-ի որոշմանը (լուսանկարներ)
Ամենադիտված