WhatsApp-ը նոր գործառույթ ունի
ՍպորտՀայտնի WhatsApp մեսենջերը ստացել է նոր թարմացում՝ երեք «ֆիլտրերով», որոնք կարող են օգնել օգտատերերին գտնել անհրաժեշտ նամակագրությունն ավելի արագ և հարմարավետ։
Ընկերության պաշտոնական բլոգում նշվում է, որ թարմացման շրջանակներում երեք «ֆիլտր» է ավելացվել՝ «Բոլորը», «Չընթերցվածները» և «Խմբերը», և դրանք կարող են օգնել օգտատերերին գտնել կոնկրետ հաղորդագրություններ կամ նամակագրություններ:
«Բոլոր» զտիչն օգտագործելիս օգտատերը կտեսնի իր խոսակցությունների ամբողջական ցանկը: Ընտրելով «Չընթերցված» տարբերակը՝ օգտատերը մուտք կունենա զրույցներ, որոնք ունեն չընթերցված հաղորդագրություններ, ինչպես նաև այն հաղորդագրությունները, որոնք նշված են՝ որպես չընթերցված:
Երրորդ զտիչը՝ «Խմբերը», կխմբավորի բոլոր խմբային զրույցները առանձին բաժնում՝ ապահովելով հարմար մուտք դեպի բոլոր խմբային նամակագրությունները։
WhatsApp-ում «ֆիլտրերի» ներդրումը ոչ միայն կբարելավի անհրաժեշտ խոսակցությունների որոնման արագությունը, այլ նաև թույլ կտա մեսենջերի ակտիվ օգտատերերին ավելի կազմակերպված կերպով վարել իրենց նամակագրությունները։