Ոստիկանները դաժանաբար ծեծել են և բերման ենթարկել ակցիա անողներին. «Հրապարակ» «Ժողովուրդ». Սիրվարդը դարձել է Սիվիկ. Փոխնախարարը անգամ իր անունն է դարձրել ՔՊ «պաշտոնաթերթի» անունով «Ժողովուրդ». Գիշերօթիկ դպրոցները փակվեցին. Փաշինյանը խաբել է. Սուտ 217 Դասախոսները ուսանող են դարձել, որ աշխատավարձից բացի ուսանողի թոշակն էլ ստանան. «Հրապարակ» Ինչ փուլում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները. ԱԳՆ-ն խուսափում է պատասխանել. «Ժողովուրդ» Ինչո՞ւ Փաշինյանը չի հիշում այն փաստաթուղթը, որը ստորագրել է 2020 թվականի պատերազմի ավարտին. aravot.am ՔՊ-ում նոր ձեւաչափ է ստեղծվել. պատրաստվում են ընտրությունների. «Հրապարակ» «Հրապարակ». Մակրոնը կգա՞ Հայաստան Թիմակիցներից ու՞մ կզոհաբերի Փաշինյանը. «Հրապարակ» ԱԺ աշխատակազմի ղեկավարը ուսումնական պրակտիկան ԱԺ-ում է անցել. հանցա՞նք․ «Ժողովուրդ» 

Աննա Հակոբյանի հիմնադրամը և Չինաստանի «Soong Ching Ling» հիմադրամի բարեգործական հիմնադրամները պայմանավորվել են գործակցել մի շարք ծրագրերի շրջանակում

Քաղաքական

 «Իմ Քայլը» և Չինաստանի «Soong Ching Ling» հիմադրամի բարեգործական հիմնադրամները պայմանավորվել են գործակցել մի շարք ծրագրերի շրջանակում. «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հանդիպման արդյունքները․

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հանդիպել է տեղի ամենահայտնի ու ամենամեծ պետական հիմնադրամի՝ «Soong Ching Ling»-ի փոխտնօրեն Շեն Բեյլիին և հիմնադրամի ղեկավար կազմին։

Հայկական պատվիրակության կազմում էին ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։

Շեն Բեյլին, ողջունելով Աննա Հակոբյանին և հայկական պատվիրակությանը, շեշտել է զարգացող հայ-չինական հարաբերությունները և հույս հայտնել, որ արդյունավետ ու նույն տեմպով զարգացող կլինի նաև այս հանդիպումն ու հետագա գործակցությունը։

Աննա Հակոբյանը նշել է, որ լինելով Ցինդաոյում և Պեկինում, նորովի է բացահայտել Չինաստանը։ Շարունակել է, որ Ցինդաոյում մի շարք կարևոր ու բովանդակային հանդիպումներ է ունեցել, շրջել տարբեր հաստատություններում, սակայն մեծ է եղել ցանկությունը հանդիպումների շարքում ունենալ նաև «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամին և նոր գործակցություն ստեղծելուն վերաբերող հանդիպում ևս։

«Ես ուզում եմ այս հանդիպումն օգտագործել ավելի գործնական նպատակով, որովհետև գուցե նման հնարավորություն մոտ ապագայում չլինի։ Ու քանի որ հայ-չինական հարաբերություններում շատ կարևոր են մարդկային հարաբերությունները, միմյանց ժողովուրդների միջև կապերի հաստատումը և մշակույթներն ավելի լավ ու ավելի խոր ճանաչելը, ես ուզում եմ առաջարկել, որ իմ ղեկավարած «Իմ Քայլը» հիմնադրամի և «Soong Ching Ling» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր կնքենք, որի հիմքում դրված կլինի մարդկային շփումներ (people to people) կազմակերպելը և ապահովելը»,- ընդծել է Աննա Հակոբյանը։

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը գործընկերներին ներկայացրել է «Իմ Քայլը» բոլոր՝ «Քվանտա», «Հորիզոններ», «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում», «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրերը, մանրամասնել դրանց առաքելությունը և նպատակը, որոնց հիմաքում որակյալ կրթությունն է, տարբեր խմբերի աշխատունակության բարձրացումը, սկսնակ բիզնեսին խթանումը։ Թալին Թօփալաքեանը չինական կոմին է նաև ներկայացրել «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու «Իմ Քայլը» հիմնադրամի գաղափարը, որի վերջնական արդյունքը լինելու է հատուկ կարիքներ ունեցող անձնաց և ինտեգրումը, աշխատանքով ապահովումը։

«Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրենի կարճ հաշվետվությունից հետո իրենց գործունեությունն է ներկայացրել նաև «Soong Ching Ling» հիմնադրամի փոխտնօրեն Շեն Բեյլին։ Մանրամասնել, որ հիմնադրամը ստեղծվել է 1982-ին` Չինաստանի հանգուցյալ պատվավոր նախագահ Սուն Չին Լինի հիշատակին։ Հավելել է, որ «Soong Ching Ling» հիմնադրամն ավելի շատ վերցրել է երեխաներին կրթելու և զարգացնելու ուղղությունը, սակայն բարեգործական ծրագրեր ունեն ամենատարբեր ոլորտներում։

Կողմերը համաձայնել են, որ երկու հիմնադրամների գաղափարախոսությունում կան նմանություններ՝ հատկապես կրթական ու սոցիալական ծրագրերում։ Աննա Հակոբյանը ընդգծել է նաև փորձի փոխանակման կարևորությունը և հույս հայտնել, որ հետագայում հնարավոր կլինի «Իմ Քայլը» հիմնադրամի շահառուներին ուղարկել Չինաստան և հակառակը՝ փորձի փոխանակման ծրագրի շրջանակում։ Շեն Բեյլին ուրախությամբ ընդունել է Աննա Հակոբյանի առաջարկած՝ համագործակցության հուշագիր կնքելու գաղափարը։

«Մենք շատ ուրախ ենք, որ նման քննարկում ունեցանք, որը կհանգեցնի մեր երկու հիմնադրամների միջև գործակցության վերջնական համաձայնության: Առաջիկա քննարկումների ընթացքում մենք կարող ենք ուսումնասիրել գործակցության ոլորտները: Մենք նաև ողջունում ենք փորձի փոխանակման Ձեր առաջարկը և կարող ենք ցույց տալ Չինաստանում իրականացվող շատ նախագծեր, քանի որ մեր հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր է իրկանացնում հատկապես հեռավոր շրջաններում։ Ուրախ կլինենք, եթե մենք էլ այցելենք Ձեր երկիր և ուսումնասիրենք նաև Ձեր երկրի փորձը, քանի որ, կարծում եմ, կլինեն այնպիսի ոլորտներ, որտեղ մենք միմյանցից սովորելու բաներ կունենանք»,-ընդգծել է «Soong Ching Ling»-ի փոխտնօրեն Շեն Բեյլին։թ

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը հույս է հայտնել, որ երկու հիմնադրամների հաջորդ հանդիպումը, որը կլինի ավելի առարկայական, կանցկացվի Հայաստանում։

Հայկական պատվիրակությունն այնուհետև շրջել է «Soong Ching Ling» հիմնադրամի`«Երիտասարդների գիտական, տեխնոլոգիական և մշակութային փոխանակման» կենտրոնում, որտեղ աշխատակիցները ցուցադրել են իրենց բոլոր սրահները, սարքավորումները և տեխնոլոգիաները, որոնց միջոցով աշխատում են դպրոցահասակ երեխաների հետ, կրթում նրանց:

«Soong Ching Ling» հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Աննա Հակոբյանն այցելել է Պեկինում գտնվող «Արգելված քաղաք», որը հայտնի է նաև «Կայսերական քաղաք» անվամբ, շրջել տարածքում: «Արգելված քաղաքը» դարեր շարունակ եղել է Չինաստանի կայսրների նստավայրը: Կայսերական դղյակները կառուցվել են 14-րդ դարում, ինչից հետո այդտեղ կառավարել են 24 կայսրեր` Մին և Ցին դինաստիաներից: Տարածքում կա 12 դղյակ, տասնյակ այլ շինություններ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոստիկանները դաժանաբար ծեծել են և բերման ենթարկել ակցիա անողներին. «Հրապարակ» «Ժողովուրդ». Սիրվարդը դարձել է Սիվիկ. Փոխնախարարը անգամ իր անունն է դարձրել ՔՊ «պաշտոնաթերթի» անունով«Ժողովուրդ». Գիշերօթիկ դպրոցները փակվեցին. Փաշինյանը խաբել է. Սուտ 217Դասախոսները ուսանող են դարձել, որ աշխատավարձից բացի ուսանողի թոշակն էլ ստանան. «Հրապարակ» Ինչ փուլում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները. ԱԳՆ-ն խուսափում է պատասխանել. «Ժողովուրդ» Ինչո՞ւ Փաշինյանը չի հիշում այն փաստաթուղթը, որը ստորագրել է 2020 թվականի պատերազմի ավարտին. aravot.am ՔՊ-ում նոր ձեւաչափ է ստեղծվել. պատրաստվում են ընտրությունների. «Հրապարակ» «Հրապարակ». Մակրոնը կգա՞ ՀայաստանԹիմակիցներից ու՞մ կզոհաբերի Փաշինյանը. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմի ղեկավարը ուսումնական պրակտիկան ԱԺ-ում է անցել. հանցա՞նք․ «Ժողովուրդ» Գազ չի լինիՀԱՄԱՍ-ը կարծում է, որ ապագայում կպահպանի առաջատար դերը Գազայի հատվածումՆորվեգիայում գրանցվել է ռադիոակտիվ ցեզիումի մակարդակի բարձրացումՆիգերիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվելԼիբանանում փեյջերի պայթյունից վիրավորվել է Իրանի դեսպանը2018-ից մինչ այժմ 11,830 արական սեռի անչափահաս հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից․ fip.am Եկեղեցին պատրա՞ստ է ներել Փաշինյանին, եթե վերջինս ապաշխարի, թե՞ նրա գործած մեղքերն աններելի ենԻսրայելական դիվերսիայի հետևանքով կա առնվազն 8 զոհ և 2750 վիրավորԵս 11 տարում 11 գոլ եմ խփել, իսկ Հոլանդը՝ 9 գոլ 4 խաղում. ԳվարդիոլաՀոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը«Ռացիոնալը և իռացիոնալը պետականաստեղծման և պետականապահպանության գործընթացում» խորագրով բաց քննարկում՝ Տարոն Սիմոնյանի բանախոսությամբՀայաստանում թող հիշեն, որ Նախիջևանից հրթիռներով կարող ենք ծածկել ՀՀ ՊՆ-ն . Մուսաբեկով (տեսանյութ)Սարիգյուղում ճանապարհի կառուցման համար պայթեցում են իրականացրել, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցելՔՊ վարչության նիստում քննարկվել են Սիսիանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներին առնչվող հարցերԿենտրոնական բանկը զգուշացնում էԱդրբեջանը մոտ 7 տոկոսով կրճատում է պաշտպանական ծախսերը61 ընտանիք դիմել է՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով․ ԿԽՄԿԱդրբեջանն ու Վրաստանը համաձայնեցրել են ընդհանուր սահմանի մի մասը«Արզնի» ՀԷԿ-ի ջրատարում 22-ամյա տղայի մարմին է հայտնաբերվելSeven Visions, The Dvin-ը բարձր մակարդակով հյուրընկալել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ պատգմավորների համաժողովը«Տիտանիկը» կառուցած ընկերությունը սնանկության եզրին էՓլուզում Աշտարակում վերակառուցվող դպրոցում. ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2 աշխատակիցներՄամ, կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել․ Նազիկ Ավդալյանի և որդու զրույցըԷս կողմից հարձակվել են, էն կողմից հարձակվել են, կարծես ես էլ վախեցա․ Միքայել ԱջապահյանՄարդկանց արյան նոր խումբ է հայտնաբերվել․ գիտնականներԿփակվեն գործող մի քանի քրեակատարողական հիմնարկներԱդրբեջանի դեմ պայքարի միակ միջոցը վերջինիս միջազգայնորեն ահաբեկչական հայտարարելն է․ հայտարարությունՈւմ հարսանիքի քավորն է եղել Սերժ Սարգսյանը (լուսանկարներ)Միասնական և ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամենահզոր դաշնակիցն է․ ՀՀ նախագահԻնչու են Վերին Պտղնի բնակավայրի հարակից տեղամասում արգելապատնեշներ տեղադրվում. պարզաբանումԱԺ փոխխոսնակի կինը «դաչա» է գնել՝ կասկածելի էժան գնով«Ես սատանիստ եմ, ինձ չեն կարող հրավիրել». ՔՊ-ականը՝ եկեղեցու վերաօծմանը մասնակցելու մասինԿիրանցում փոխհատուցումից հրաժարվածները 11-ից դարձել են 7Վանաձոր-Ալավերդի ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ2023թ.-ից մենք ունենք Երևանի կենդանաբանական այգու զարգացման նոր ծրագիր․ ԱվինյանՌուսաստանն աջակցում է «Ադրբեջանի հետ միջանցքների և կապի ուղիների» հարցում Իրանի քաղաքականությանըԷրդողանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումՄեկնարկել է Հայաստան – Ավստրիա խաղի տոմսերի վաճառքը․ ԱԱ-2027Արսեն Խառատյանին Թբիլիսիի օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել ԵվրոպաԵրևանի ծննդատներից մեկում 42-ամյա կնոջ արգանդից 10 կգ կշռող միոմա է հեռացվել
Ամենադիտված