«Կիրանցում ապրելը երբեք ավելի անվտանգ չի եղել, քան այսօր». Փաշինյան Փաշինյանը չի բացառել Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը «Արցախի 75%-ը կա՛մ գրավվել է, կա՛մ քաղաքական պայմանավորվածությունների հետևանքով՝ հանձնվել». Բեգլարյան (տեսանյութ) Արցախի իշխանությունը պիտի տեղակայվի ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ կծածանվի ԱՀ դրոշը. Ղազարյան (տեսանյութ) Հայաստանի շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր, դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ. Փաշինյան «Ես արգելել եմ, որ Հայաստան օգտագործված հագուստ, ավտոմեքենա, կիսամաշ պակռիշկա ուղարկվեն». Ն. Փաշինյան «Արցախի 100 մլրդ դոլարի կորուստը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թալանն է». Ղազարյան (տեսանյութ) Գերիների հարցը կլուծվի խաղաղության պայմանագրից հետո. Փաշինյան (տեսանյութ) Մխիթարյանն ու Բարսեղյանն իրենց թիմերում կսկսեն պայքարը, օրվա մյուս խաղերը Եթե տեսնենք ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն, այդ պահը հաստատ բաց չենք թողնի. Փաշինյան 

Հայաստանը «Ապագա կա»-ի ճիրաններում 3. Ռուբեն Հակոբյան

Քաղաքական

1996-ի նախագահական կեղծված ընտրություններից հետո անվերահսկելի էին դարձել բանակի ղեկավարության եւ Երկրապահ կառույցի վարքագիծը։ Արդյունքում, օգտվելով ստեղծված իրավիճակից, ԱԺ-ում Երկրապահը դարձավ քաղաքական մեծամասնություն, ինչը մեր պառլամենտարիզմի պատմության, թերեւս, ամենազավեշտալի դրվագներից է։ Այս մասին իր հոդվածում գրել է «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա իր հոդվածում, մասնավորապես, նշել է. «ԱԺ-ի երկրապահացումը նաեւ ցույց տվեց, որ խորհրդարանում մինչ այդ մեծամասնություն կազմող «Հանրապետություն» խմբակցությունն ընդամենը օրվա քաղաքական կոնյուկտուրայով ձեւավորված արհեստածին միավոր էր, որը ժամերի ընթացքում փսորվեց՝ վերափոխվելով երկրապահական մեծամասնության։

98-ի փետրվարյան իշխանափոխությունը պետության ներսում ստեղծված պատկերի ճիշտ հայելային արտացոլումն էր։

Խորհրդարանի եւ, ընդհանրապես, պետական ինստիտուտների աստիճանական վատթարացումը՝ դեգրադացիան, քայլ առ քայլ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծեցին քաղաքական տիրույթում նիկոլատեսակի հայտնվելու համար։

Օրվա իշխանությունները, օգտվելով պատուհասի՝ իշխանության հասնելու համար որեւէ սրբության առաջ կանգ չառնելու որակներից, նրան օգտագործեցին ամենատարբեր հարցերում՝ նաեւ ներիշխանանական խնդիրները լուծելիս։ Հայտնի փաստ է, որ նրա չտես, ագահ, փողին անմնացորդ նվիրյալի եւ պատվերներ կատարելու անբարո հատկանիշներից օգտվելով, տարբեր միջոցներով նրան կաշառում էին՝ ընդհուպ մինչեւ ամսական «նալոգ»… Այդ մասին կան նաեւ, այսպես կոչված, ինքնախոստովանական ցուցմունքներ։ Նա կարողանում էր նաեւ բավական թանկ վաճառել յուր կերած ծեծը, ինչին սովորաբար արժանանում էր նենգ խաղեր տալու կամ՝ տված խոստումները դրժելու պատճառով։ Այլ խոսքով, իրենց անձնական խնդիրները լուծելու համար օրվա իշխանությունները պարարտ հող ստեղծեցին՝ ազգակործան սինլքորի կողմից իշխանությունը զավթելու ճանապարհին։ Եւ ծիծաղելի է, որ հիմնականում այսօր հենց նրանք են փորձում դավաճանի լույս աշխարհ գալը պայմանավորել դրսի ուժերով։

Եկեք խոստովանենք, որ Նիկոլ Փաշինյանը հետեւանք է, ոչ՝ պատճառ։ Հավատացեք՝ մենք, մեր հավաքական կերպարն է ծնել նրան… Օրվա իշխանությունների կողմից կառուցած ծննդատանն է սաղմնավորվել եւ լույս աշխարհ եկել նա։ Եվ, նկատի ունենալով, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում քաղաքական դաշտում, այսօր էլ շարունակում է այդ կառույցը ծնունդներ ընդունել։ Նոր նիկոլներ լույս աշխարհ չգալու համար, կարծում եմ, հիմնավորապես պետք է փակել այդ ծնարանը։ Իսկ դրա համար՝ նախ պետք է վերացնել այդպիսիներին ծնող պատճառները։

Բայց մարդիկ, որոնք ոչ միայն այսօր չպետք է լինեին ընդդիմադիր դաշտում, այլ իրենց թույլ տված սխալների համար պետք է ապաշխարեին եւ դուրս գային քաղաքականությունից, ամեն գնով պայքարում են, որպեսզի քաղաքագիտական միտքը չանդրադառնա վարչապետ կոչվածին ծնող պատճառներին։ Իրենց հրապարակային կամ ոչ հրապարակային գործողություններով նրանք այսօր էլ շարունակում են ապահովել այդ ծննդատան քաղաքական դիզայնը։

Հաճախ եմ իմ վերլուծություններում անդրադարձել այս ազգակործանին ծնող պատճառներին։ Վեց տարի շարունակ այդպես էլ հոդաբաշխ պատասխան չտրվեց մի շարք հարցերի, որոնք այսօր էլ հուզում են քաղաքացիներին։ Իսկ դրանք բազմաթիվ են՝ իշխանության որոշ ներկայացուցիչների նախաձեռնությամբ «Ելք» դաշինքի ձեւավորմից, Սահմանադրության կոպիտ խախտմամբ Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում նշանակելուց՝ մինչեւ երրորդ անգամ պետության բարձրագույն պաշտոնում Սերժ Սարգսյանին նշանակվելը՝ ինչը առիթ դարձավ ոչ միայն «Սերժին մերժելուն», այլեւ հայկական երկու պետությունների ճակատագիրը զոհասեղանին դնելուն։

Արցախի հարցը արդեն լուծված է, Հայաստանինն՝ ընթացքի մեջ է։

Բայց, ցավոք, բարձրացված հարցերին պատասխանելու փոխարեն նրանք պրոֆեսիոնալ ռուպոր բռնողների միջոցով սկսեցին զրպարտել եւ վիրավորել հարցադրման հեղինակներին։ Զորօրինակ այդ զառանցանքներից մեկը՝ Ռուբեն Հակոբյանն է Նիկոլ Փաշինյանին իշխանության բերող չեմպիոնը։ Նպատակը հստակ է՝ ամենաստոր ձեւերով պայքարել բոլոր նրանց դեմ, ովքեր փորձում են բացահայտել պետությանն ողբերգության մեջ ներքաշած դավաճանության պատճառները, ինչը չի բխում ոմանց շահերից։

Անշուշտ, սխալվելը մարդու բնական իրավունքներից է, առավել եւս, որ օրվա իշխանությունների դեմ հասարակության զգալի հատվածի ընդվզումը ուներ նաեւ օբյեկտիվ պատճառներ։ Բայց երբ հայտարարում են, որ նախիրի միջից ժողովուրդը էշի ճակատը պաչեց, մեղմ ասած, երեսպաշտություն է։ Ժողովրդին ուղորդեցին այդ տարածք օրվա իշխանությունները, ովքեր ի ցույց ժողովրդի, իրենց գործողություններով եւ իրար հերթ չտալով նախ իրենք պաչեցին ազգադավի ճակատը։ Բայց, երբ վերախմբագրվելու եւ ինքնահաստատվելու համար փորձում են զրպարտել ու վիրավորել մարդկանց, ովքեր հենց սկզբից պայքարել են այս ազգակործան պատուհասի կողմից իշխանությունը զավթելու դեմ՝ սա իսկսպես ճիզվիտին հատուկ անբարոյականություն է։

Այո՛, համոզված եմ՝ պատասխանատվությունից խուսափելու եւ հասարակության ուշադրությունը շեղելուն է միտված վարչապետ կոչվածի գոյությունը դրսի ուժերով պայմանավորելը։ Եւ քանի դեռ մենք փորձում ենք չտեսնելու տալ մեր իսկ ձեռքերով մեր աչքը մխրճած հաստաբուն գերանը եւ մեղադրել այդ գերանի գոյությունից օգտվող աշխարաքաղաքան կենտրոններին, մենք դեռ երկար կքայլենք ինքնասպանության ճանապարհով։ Եվ կշարունակենք գլուխներս տմբտմբացնելով քայլել դեպի ինքնասպանություն, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը մեր թույլտվությամբ շարունակում է ղեկավարել Հայաստանը։

Հ.Գ. «Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից»: Այս խոսքի իրավացիությունը (աշխարհիս բոլոր ազգերից ավելի) հաստատում է մեր ազգը` իր ահռելի պատմությամբ»։

Պարույր Սեւակ, «Ազգային սնապարծություն եւ ազգային արժանապատվություն»

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երգի պրեմիերա. Սարգիս Եղիազարյան-«Պապ ջան» «Կիրանցում ապրելը երբեք ավելի անվտանգ չի եղել, քան այսօր». Փաշինյան Թուղթ, պլաստիկ, ապակի. Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են հատուկ թափոնամաններՓաշինյանը չի բացառել Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը «Արցախի 75%-ը կա՛մ գրավվել է, կա՛մ քաղաքական պայմանավորվածությունների հետևանքով՝ հանձնվել». Բեգլարյան (տեսանյութ) Արցախի իշխանությունը պիտի տեղակայվի ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ կծածանվի ԱՀ դրոշը. Ղազարյան (տեսանյութ)Հայաստանի շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր, դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ. Փաշինյան «Ես արգելել եմ, որ Հայաստան օգտագործված հագուստ, ավտոմեքենա, կիսամաշ պակռիշկա ուղարկվեն». Ն. ՓաշինյանԱրցախում կորուստների և հասցված վնասների փոխհատուցման համար դրանք պետք է չափելի, հաշվելի ձևով հիմնավորվեն. Սիրանուշ Սահակյան «Արցախի 100 մլրդ դոլարի կորուստը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թալանն է». Ղազարյան (տեսանյութ) Աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ Գերիների հարցը կլուծվի խաղաղության պայմանագրից հետո. Փաշինյան (տեսանյութ)Մխիթարյանն ու Բարսեղյանն իրենց թիմերում կսկսեն պայքարը, օրվա մյուս խաղերը Եթե տեսնենք ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն, այդ պահը հաստատ բաց չենք թողնի. Փաշինյան Հայաստանում երկու տնտեսվարող կեղծել են «LEE» շոկոլադը Ինչու է Սերգեյ Ումրոյանը հեռացվել Կոմպոզիտորների միությունից. Արամ Սաթյան Սարիգյուղ բնակավայրում պայթյունի հետևանքով զոհվածին կհուղարկավորեն Կոթիում Խոշոր ավտովթար Տաշիրում. բախվել են «ԴԱՖ» բեռնատարն ու 2 մարդատար մեքենա. կա 1 զոհ, 5 վիրավորՊաշտոնապես ասում եմ՝ ՀՀ-ն ուզում է և պատրաստ է անցում տալ Բաքվին նույն պայմանով, ինչ Իրանը. Փաշինյան (տեսանյութ)Գլխավոր դատախազությունը՝ 44-օրյայի օրերին զենքերի անհետացման և քրեական գործեր լինել-չլինելու մասին«Անվճար համերգ կունենամ իմ ծննդավայրում՝ Էջմիածնում, բոլորիդ հրավիրում եմ». Սարո Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը Այո´, Հայաստանի 200 քկմ տարածքն օկուպացված է, բայց մենք այն հետ չենք բերելու ռազմական ճանապարհով. Փաշինյան (տեսանյութ)Երևանի կենդանաբանական այգու տարածքը կընդլայնվիՀայկական սփյուռքի հիմնական գործառույթները ժամանակակից փուլում և Սփյուռքի նկատմամբ պետական հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունըՀԱՊԿ-ն ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտնագության և ինքնիշխանության համար․ վարչապետ Կարևոր․ Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխություն է եղել Ջուր չի լինի «Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին Միավորման անվան տակ քանդում են հերթական բուհը. «Հրապարակ»Բալանսավորված քաղաքականության մասին խոսում է մեկը, ով դրա ոչնչացման ուղղությամբ արել է առավելագույնը. Սուրեն ՍուրենյանցԻնչ ունեցվածք ունի արդարադատության նորանշանակ փոխնախարարըԱռաջիկա օրերի եղանակի կանխատեսում Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե ՀովհաննիսյանՍեպտեմբերի 18-ի աստղագուշակ Շղթայական ավտովթար՝ Երևան-Աշտարակ ճանապարհին ԱԱԾ-ն իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք է բացահայտել․ 3 անձ կալանավորվել է (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ինձ մի՛ չափեք ձեր արշինով և մի՛ խառնեք վայրի արջի ցեղերին. Արտակ Բեգլարյան«Ճառը ներկայացրեք օրենքին համապատասխան», «Չգիտեք` ինձ դահլիճից հեռացրեք, գնացեք, որոշում կայացրեք» (տեսանյութ)Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 18Ո՞ր հասցեներում լույս չի լինի․ ՀԷՑ-ը տեղեկացնում է ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառը շարունակվում էՏնային կալանքի ռեժիմը բավականին ծանր պայմաններով է սահմանված. Տիգրան ԱբրահամյանՄիջանցքի շուրջ քննարկումները նոր թափ են հավաքել. «Հրապարակ» Ոստիկանները դաժանաբար ծեծել են և բերման ենթարկել ակցիա անողներին. «Հրապարակ» Առանց բավարար ապացույցների, դատավորի դեմ վարույթ են հարուցել. «Հրապարակ»«Ժողովուրդ». Սիրվարդը դարձել է Սիվիկ. Փոխնախարարը անգամ իր անունն է դարձրել ՔՊ «պաշտոնաթերթի» անունով«Ժողովուրդ». Գիշերօթիկ դպրոցները փակվեցին. Փաշինյանը խաբել է. Սուտ 217
Ամենադիտված