«Գտնում եմ, որ այս դատարանը կողմնակալ դատարան է, ես ավարտեցի իմ ճառը». Թովմասյան «Կիրանցում ապրելը երբեք ավելի անվտանգ չի եղել, քան այսօր». Փաշինյան Փաշինյանը չի բացառել Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը «Արցախի 75%-ը կա՛մ գրավվել է, կա՛մ քաղաքական պայմանավորվածությունների հետևանքով՝ հանձնվել». Բեգլարյան (տեսանյութ) Արցախի իշխանությունը պիտի տեղակայվի ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ կծածանվի ԱՀ դրոշը. Ղազարյան (տեսանյութ) Հայաստանի շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր, դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ. Փաշինյան «Ես արգելել եմ, որ Հայաստան օգտագործված հագուստ, ավտոմեքենա, կիսամաշ պակռիշկա ուղարկվեն». Ն. Փաշինյան «Արցախի 100 մլրդ դոլարի կորուստը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թալանն է». Ղազարյան (տեսանյութ) Գերիների հարցը կլուծվի խաղաղության պայմանագրից հետո. Փաշինյան (տեսանյութ) Մխիթարյանն ու Բարսեղյանն իրենց թիմերում կսկսեն պայքարը, օրվա մյուս խաղերը 

Մեր նմանների վրա թքած ունի այս իշխանությունը. Մարտիրոսյան

Քաղաքական

Արցախյան պատերազմների մասնակից, փոխգնդապետ, «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը ծնունդով Չարդախլուից է (ներկայում՝ Ադրբեջանի Շամխորի շրջան)։ Չարդախլու գյուղը 1988 թվականին է հայաթափվել` Շամխորի շրջանի առաջին քարտուղար Ասադովի անմիջական ջանքերով։ Նա նաեւ բռնություն է կիրառել գյուղի հայ տղամարդկանց նկատմամբ ու ձերբակալել նրանց։ Գյուղի տեղահանված բնակչությունից 310 ընտանիք, ինչպես նաեւ 12 ընտանիք՝ Շահումյանի շրջանից, ապաստան են գտել Տավուշի Զորական գյուղում։ 

Ապրելով Բաքվում՝ ամեն օր սարսափելի դեպքերի է ականատես եղել տիկին Անահիտը, թե ինչպես են ադրբեջանցիները կոտորել հայերին՝ մեծից փոքր։ Հիմա Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը Հայաստանի իշխանությունների առջեւ նոր պահանջներ է դրել՝ ադրբեջանցի փախստականների վերաբնակեցում Հայաստանում։ Տիկին Անահիտը, որ Չարդախլուում է թողել իր տունն ու ունեցվածքը, շեշտում է՝ անգամ փոխհատուցում չի ստացել, հարյուր հազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց տները` թողնելով ամեն ինչ, նրանց վերադարձի հարցը քննարկո՞ւմ են՝ հարցնում է նա։ 

«Ալիեւը, որ պահանջում է 300 հազար թուրքերի վերաբնակեցումը Հայաստանում, թող պատասխանի, թե որտեղ են Բաքվի հայերի տները, ինչ են արել։ Ես բնիկ Չարդախլուից եմ, տներ եմ թողել, ու ինձ նման շատ մարդիկ։ Անգամ փոխհատուցում չեմ ստացել։ Հայաստանում Վազգեն Սարգսյանն է ինձ տուն տվել՝ որպես պատերազմի մասնակցի»,- «Հրապարակ»-ին պատմեց Մարտիրոսյանը։

Փոխգնդապետի հետ երկար ժամանակ կապ հաստատել չէր լինում, առիթ ունեցանք զրուցելու կառավարության շենքի առջեւ։ Պատմեց, որ 2020թ․ պատերազմից հետո առողջական խնդիրներ է ունեցել, մի քանի ծանր վիրահատություն է տարել, մինչ օրս բուժվում է։ Իշխանությունները ոչ մի աջակցություն չեն ցուցաբերել ազատամարտիկին, թեպետ օրենքով պարտավոր էին՝ նրա անցած զինվորական ուղու, հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ 

«Վիրահատություններ անցկացնելու համար գումարային հարցերով ինձ օգնել են իմ ընկերները։ Ես իրենցից (նկատի ունի իշխանությանը` Լ. Ս.) ոչինչ չեմ ստացել, մեր նմանների վրա իրենք թքած ունեն։ Աստված իրենց հետ»,- ասաց նա։

Տիկին Անահիտը շատ է մտահոգվում, թե ինչ է լինելու Հայաստանի հետ մի քանի տարի անց։ Ասում է՝ հանուն Հայաստանի փրկության, հանուն իրենց երեխաների, այս իշխանությունը պետք է հեռանա․ «Ես քաղաքական գործիչ չեմ, որ կարողանամ գնահատել, բայց ոնց հասկանում եմ` այսօրվա իշխանավորները չեն հասկանում։ Հարցն այն է, որ եթե ինչ-որ մարդ չի կարողանում իր պարտականությունները կատարել, պիտի հեռանա։ Եթե այս քայլերով գնանք, մի քանի տարի անց հայրենիք չենք ունենա։ Ես ուղղակի ուզում եմ ապրել իմ հայրենիքում։ Ես ուզում եմ, որ իմ երեխաներն ու թոռներն արարեն իմ հայրենիքում։ Ուրիշի աշխարհը չեմ ուզում, ուրիշի հողը չեմ ուզում։ Մենք՝ հայերս, մեր հողի գույնն ունենք ու գնալու տեղ չունենք։ Արցախը մերն է, մերն էլ լինելու է, չկա այլ տարբերակ։ Արցախը չի ծառայելու այլ ազգի։ Մենք չունենք դիվանագիտություն, եթե ունենայինք, այս օրը չէինք ընկնի»։

Երբ իշխանությանը մեղադրում են Արցախը հանձնելու մեջ, Փաշինյանը հակադարձում է․ «Կարայիք` պահեիք»։ Արցախը երկու անգամ հայ ժողովուրդը պահել է, ընկավ, ըստ Մարտիրոսյանի, դավաճանության պատճառով։ «Դավաճանությունն է պատճառը։ Մի ասացվածք կա՝ ձուկը գլխից է փտում։ Ես քաղաքականության մեջ չեմ եղել, չեմ էլ ուզում լինել, ոչ մի կուսակցության անդամ չեմ։ Ես զինվոր եմ,  սիրում եմ իմ հողը, իմ հայրենիքը, իմ ժողովրդին։ Ես եւ իմ ընկերներն Ալիեւին հազար անգամ ենք իրեն արժանի ձեւով պատասխանել։ Ալիեւին պիտի մի անգամ բարձր մակարդակով տեղը դնել, որ երկրորդ անգամ չհամարձակվի հայ ազգի ու Հայաստանի վերաբերյալ տգետ հայտարարություններ անել։ Իսկ նա՝ որպես երկրի ղեկավար, չկայացած անձնավորություն է, զբաղված է կեղտոտ եւ մանր խաղերով»,- նկատեց նա։

Փաշինյանն Ալիեւի հետ պատրաստվում է կնքել, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր, որի տեքստը հասանելի չէ, եւ հանրությունը, ըստ էության, չգիտի իր գլխին գալիքը։ Մարտիրոսյանի խոսքով՝ այն, ինչ անում է Ալիեւը, պիտի աներ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Մեր նախկին իշխանավորները՝ ի դեմս Տեր-Պետրոսյանի, 1994-ին պիտի կնքեին ոչ թե զինադադար, այլ՝ կապիտուլյացիա։ Մենք այսօր կունենայինք հզոր ու միասնական երկիր՝ Արցախով, Նախիջեւանով ու Գանձակով հայրենիք»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/49b5624fdd8d3740396f7569d7bbd03c?fbclid=IwY2xjawFSNlVleHRuA2FlbQIxMAABHbLWdoK1X2kq6hpwTMl5otmOLqcOHVa2liSiTleWL4RL72dFmiMWjR5n8Q_aem_Q0sPzeTwwi4m11NP4dvFaA

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Գտնում եմ, որ այս դատարանը կողմնակալ դատարան է, ես ավարտեցի իմ ճառը». ԹովմասյանԵրգի պրեմիերա. Սարգիս Եղիազարյան-«Պապ ջան» «Կիրանցում ապրելը երբեք ավելի անվտանգ չի եղել, քան այսօր». Փաշինյան Թուղթ, պլաստիկ, ապակի. Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են հատուկ թափոնամաններՓաշինյանը չի բացառել Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը «Արցախի 75%-ը կա՛մ գրավվել է, կա՛մ քաղաքական պայմանավորվածությունների հետևանքով՝ հանձնվել». Բեգլարյան (տեսանյութ) Արցախի իշխանությունը պիտի տեղակայվի ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ կծածանվի ԱՀ դրոշը. Ղազարյան (տեսանյութ)Հայաստանի շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր, դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ. Փաշինյան «Ես արգելել եմ, որ Հայաստան օգտագործված հագուստ, ավտոմեքենա, կիսամաշ պակռիշկա ուղարկվեն». Ն. ՓաշինյանԱրցախում կորուստների և հասցված վնասների փոխհատուցման համար դրանք պետք է չափելի, հաշվելի ձևով հիմնավորվեն. Սիրանուշ Սահակյան «Արցախի 100 մլրդ դոլարի կորուստը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թալանն է». Ղազարյան (տեսանյութ) Աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ Գերիների հարցը կլուծվի խաղաղության պայմանագրից հետո. Փաշինյան (տեսանյութ)Մխիթարյանն ու Բարսեղյանն իրենց թիմերում կսկսեն պայքարը, օրվա մյուս խաղերը Եթե տեսնենք ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն, այդ պահը հաստատ բաց չենք թողնի. Փաշինյան Հայաստանում երկու տնտեսվարող կեղծել են «LEE» շոկոլադը Ինչու է Սերգեյ Ումրոյանը հեռացվել Կոմպոզիտորների միությունից. Արամ Սաթյան Սարիգյուղ բնակավայրում պայթյունի հետևանքով զոհվածին կհուղարկավորեն Կոթիում Խոշոր ավտովթար Տաշիրում. բախվել են «ԴԱՖ» բեռնատարն ու 2 մարդատար մեքենա. կա 1 զոհ, 5 վիրավորՊաշտոնապես ասում եմ՝ ՀՀ-ն ուզում է և պատրաստ է անցում տալ Բաքվին նույն պայմանով, ինչ Իրանը. Փաշինյան (տեսանյութ)Գլխավոր դատախազությունը՝ 44-օրյայի օրերին զենքերի անհետացման և քրեական գործեր լինել-չլինելու մասին«Անվճար համերգ կունենամ իմ ծննդավայրում՝ Էջմիածնում, բոլորիդ հրավիրում եմ». Սարո Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը Այո´, Հայաստանի 200 քկմ տարածքն օկուպացված է, բայց մենք այն հետ չենք բերելու ռազմական ճանապարհով. Փաշինյան (տեսանյութ)Երևանի կենդանաբանական այգու տարածքը կընդլայնվիՀայկական սփյուռքի հիմնական գործառույթները ժամանակակից փուլում և Սփյուռքի նկատմամբ պետական հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունըՀԱՊԿ-ն ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտնագության և ինքնիշխանության համար․ վարչապետ Կարևոր․ Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխություն է եղել Ջուր չի լինի «Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին Միավորման անվան տակ քանդում են հերթական բուհը. «Հրապարակ»Բալանսավորված քաղաքականության մասին խոսում է մեկը, ով դրա ոչնչացման ուղղությամբ արել է առավելագույնը. Սուրեն ՍուրենյանցԻնչ ունեցվածք ունի արդարադատության նորանշանակ փոխնախարարըԱռաջիկա օրերի եղանակի կանխատեսում Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե ՀովհաննիսյանՍեպտեմբերի 18-ի աստղագուշակ Շղթայական ավտովթար՝ Երևան-Աշտարակ ճանապարհին ԱԱԾ-ն իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք է բացահայտել․ 3 անձ կալանավորվել է (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ինձ մի՛ չափեք ձեր արշինով և մի՛ խառնեք վայրի արջի ցեղերին. Արտակ Բեգլարյան«Ճառը ներկայացրեք օրենքին համապատասխան», «Չգիտեք` ինձ դահլիճից հեռացրեք, գնացեք, որոշում կայացրեք» (տեսանյութ)Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 18Ո՞ր հասցեներում լույս չի լինի․ ՀԷՑ-ը տեղեկացնում է ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառը շարունակվում էՏնային կալանքի ռեժիմը բավականին ծանր պայմաններով է սահմանված. Տիգրան ԱբրահամյանՄիջանցքի շուրջ քննարկումները նոր թափ են հավաքել. «Հրապարակ» Ոստիկանները դաժանաբար ծեծել են և բերման ենթարկել ակցիա անողներին. «Հրապարակ» Առանց բավարար ապացույցների, դատավորի դեմ վարույթ են հարուցել. «Հրապարակ»«Ժողովուրդ». Սիրվարդը դարձել է Սիվիկ. Փոխնախարարը անգամ իր անունն է դարձրել ՔՊ «պաշտոնաթերթի» անունով
Ամենադիտված