Լոռիում և Տավուշում հեղեղումներից վնասված մեքենաների տերերը փոխհատուցում կստանան․ մանրամասներ գումարի մասին Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպք․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանը ատելությամբ է խոսում Ռուբեն Վարդանյանի մասին. դու այնքան ոչինչ ես, որ ամեն ինչի պատրաստ ես. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Զգուշացում․ պայթեցման աշխատանքներ են լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արցախի բռնազավթման մասին չխոսելը ապացույց է , որ այս իշխանությունները նվիրել են թշնամուն (տեսանյութ) Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը, առնչություն չունի իրեն վերագրվող հանցանքի հետ. փաստաբան Ավանեսյանը կմասնակցի՞ Մայր Տաճարի վերաօծմանը․ պարզաբանում է խոսնակը․ ArmLur Հավատալ և գործել, սա է բանաձևը վերադարձի և ազգային նոր ձեռքբերումների․ Արցախի թեմի առաջնորդի ուղերձը 

Համաշխարհային զինադադարի մասին Ադրբեջանի կոչերը կեղծ են․ The Guardian-ի հոդվածը

Քաղաքական

 Բրիտանական The Guardian պարբերականը, վկայակոչելով մի շարք իրավապաշտպանների ու ակտիվիստների հրապարակումները, ՄԱԿ-ի ներկայիս կլիմայական գագաթնաժողովը հյուրընկալող Ադրբեջանի՝ համաժողովի ժամանակ համաշխարհային զինադադարի կոչ անելը կեղծավոր քայլ է համարում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է պարբերականի հրապարակած հոդվածում: Հոդվածը հիշեցնում է, որ Ադրբեջանը գլխավորում է COP29 գագաթնաժողովը, որը նոյեմբերի 11-ից երկու շաբաթ կանցկացվի մայրաքաղաք Բաքվում։ Սպասվում է, որ կմասնակցեն,աշխարհի տարբեր երկրների կառավարությունների ղեկավարներ իսկ միջոցառմանը կներկայացվեն ավելի քան 180 երկրներ: 

Պարբերականը նշում է, որ Կոնֆերանսի ընթացքում, ինչպես նաև դրանից մեկ շաբաթ առաջ և հետո Ադրբեջանը կոչ է անում հակամարտող բոլոր երկրներին վայր դնել զենքերը։ Գագաթնաժողովը կներառի նաև հատուկ «խաղաղության օր» նոյեմբերի 15-ին և COP29 խաղաղության և կլիմայի նախաձեռնությունը, որն ուղղված է օգնելու առավել խոցելի երկրներին՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուգանդայի և այլոց աջակցությամբ:

Հոդվածում նշվում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի, ինչպես նաև Իսրայելի և Գազայի հետ կապված հակամարտությունները, որոնք երկուսն էլ Ադրբեջանի հարևանությամբ են, ստվեր են գցելու համաժողովի վրա: Ռուսաստանը հանածո վառելիքի առաջատար արտադրողներից է և ջերմոցային գազերի արտանետումների աղբյուր, մինչդեռ Ադրբեջանը Եվրոպա գազ է մատակարարում Ռուսականի փոխարեն։ Սպասվում է, որ կլիմայական հարցերի շուրջ դիվանագիտական համաձայնությունների ձեռքբերումը բարդ գործընթաց է, հատկապես՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական լարվածությունը։

Ըստ The Guardian-ի կողմից ձեռք բերված՝ հրադադարի կոչի գաղտնազերծված նախագծի՝ Ադրբեջանն իրեն դիրքավորում է որպես խաղաղարար: 

«COP29-ը բացառիկ հնարավորություն է՝ հաղթահարելու բաժանումները և գտնելու ճանապարհներ դեպի կայուն խաղաղություն: Հակամարտությունները մեծացնում են ջերմոցային գազերի արտանետումները և ոչնչացնում շրջակա միջավայրը՝ աղտոտելով հողը, ջուրը և օդը: Հակամարտությունների հետևանքով առաջացած էկոհամակարգերի ոչնչացումը և աղտոտումը խորացնում են կլիմայի փոփոխությունը և խաթարում մոլորակը պաշտպանելու մեր ջանքերը»,- ասված է բանաձևի նախագծում՝ 180 բառից բաղկացած կարճ տեքստում:

Պարբերականի հոդվածի համաձայն՝ այնուամենայնիվ, ակտիվիստները մատնանշում են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները և Հայաստանի հետ վերջերս ավարտված պատերազմը՝ հիշեցնելով, որ ավելի քան 100,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում այն բանից հետո, երբ անցած սեպտեմբերին Ադրբեջանը սկսեց հարձակումը: 

Իրավապաշտպաններն պնդում են, որ Ադրբեջանը շարունակում է հարյուրավոր քաղբանտարկյալների պահել: 

Ոմանք մեղադրում են COP հյուրընկալող երկրին կեղծավորության մեջ: Unilever-ի նախկին ղեկավար և այժմ կլիմայի ու խաղաղության ակտիվիստ Փոլ Փոլմանը հայտարարել է, որ «COP զինադադարի» գաղափարը խորապես ցինիկ PR հնարք է Ադրբեջանի կողմից, որի նպատակն է ուշադրությունը շեղել անցյալում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներից։

«Եթե նախագահ Իլհամ Ալիևն իսկապես ցանկանում է օրինակ ծառայել, ապա մյուսներին կոչ անելու փոխարեն պետք է պարտավորվի մինչև COP29-ն ազատ արձակել ավելի քան 300 քաղբանտարկյալների», - ավելացրել է Փոլմանը: 

Իբադ Բայրամովը, ում հայրը՝ Գուբադ Իբադօղլուն, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի ակադեմիկոս ու ձերբակալվածներից մեկն է, ասել է. «Հակամարտությունները թույլ են տվել Ադրբեջանի կառավարությանը քողարկված ոչնչացնել քաղաքացիական հասարակությունը՝ բանտարկելով ընդդիմության ձայները: Քանի որ COP29-ը մոտենում է, միջազգային ուշադրությունն ավելի ու ավելի է կենտրոնանում ռեժիմի ռեպրեսիվ մարտավարության վրա»: 

Կոնֆլիկտների և շրջակա միջավայրի դիտորդական կենտրոնի խոսնակն ասել է զինադադարի կոչի մասին. «Դա չի անդրադառնում հակամարտության հիմնական պատճառներին: Դա նման է վիրակապի՝ խորը վերքի վրա: Մի քանի շաբաթով հակամարտությունների դադարեցումը կյանքեր կփրկի, ինչը լավ է, բայց հետո ամեն ինչ կվերադառնա նախկինին: COP-ը կարող է հանգեցնել խաղաղության և կլիմայական արդարության համար բովանդակալից գործողությունների, բայց դա պետք է ներառի ռազմական գործողությունների և կլիմայական ճգնաժամի վրա ազդող հակամարտությունների ազդեցությունը»: 

Ադրբեջանի կառավարությունը մերժել է այս քննադատությունները։ 

COP-ում Ադրբեջանի գլխավոր բանակցող Յալչին Ռաֆիևն ասել է. «Այս նախաձեռնությունը ոչ մի կապ չունի Հայաստանի հետ: Այն, ինչ մենք փնտրում ենք, ընդհանուր է։ Մենք ուղղակի զինադադարի կոչ ենք անում։ Խոսքը քաղաքական հարցերի մասին չէ»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լոռիում և Տավուշում հեղեղումներից վնասված մեքենաների տերերը փոխհատուցում կստանան․ մանրամասներ գումարի մասին Սպերցյանը շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշըԿաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպք․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանը ատելությամբ է խոսում Ռուբեն Վարդանյանի մասին. դու այնքան ոչինչ ես, որ ամեն ինչի պատրաստ ես. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)Զգուշացում․ պայթեցման աշխատանքներ են լինելուԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթը համարում եմ փաստացի հետապնդում իմ արտահայտած կարծիքի համար․ Թագուհի ԹովմասյանԱրցախի բռնազավթման մասին չխոսելը ապացույց է , որ այս իշխանությունները նվիրել են թշնամուն (տեսանյութ)Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը, առնչություն չունի իրեն վերագրվող հանցանքի հետ. փաստաբանԱվանեսյանը կմասնակցի՞ Մայր Տաճարի վերաօծմանը․ պարզաբանում է խոսնակը․ ArmLur Հավատալ և գործել, սա է բանաձևը վերադարձի և ազգային նոր ձեռքբերումների․ Արցախի թեմի առաջնորդի ուղերձըՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Աստղագուշակ՝ սեպտեմբերի 19-ի համարՆրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան Արցախի հետ տեղի ունեցած ողբերգությունը վաղը, թե ուշ կպատուհասի նաև Մեծ Հայքի վերջին հողակտորը. ՉալաբյանՈւՂԻՂ. Արցախը 1 տարի առաջ ընկավ. ուղիղ միացում ԵռաբլուրիցՀարավային Կովկասում կայունության ապահովման հարցում ՀՀ դիրքորոշումը հստակ է. ԱԳՆ հայտարարություն Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 19Վրաստանում սպանել են ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա ԱբրամիձեինՎճռաբեկ դատարանը մերժել է Գլխավոր դատախազին. Սպիտակցի Հայկոյի որդին չի կալանավորվի. «Ժողովուրդ»«Ռադիոլուր»-ում այսուհետ կկողմնորոշվենք նաև բաքվի և անկարայի ժամանակով. Ալիսա ԳևորգյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Որ ծաղրածու չդառնանք աշխարհի առաջ, քաղաքական կամք է պետք ՀՀ իշխանությունների կողմից (տեսանյութ)Սամվել Շահրամանյանը ծաղիկներ է խոնարհում Արցախի համար կյանք տված հայորդիների շիրիմներին (տեսանյութ) ՀՀ իշխանությունը մտածում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հաղթանակ է. Սամվել Շահրամանյան (տեսանյութ)Գրանդ Հոլդինգն այս տարի նշում է հայկական ծխախոտագործության 100-ամյակըԵրևանում և 8 մարզերում լույս չի լինելու Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը. «Ժողովուրդ» Քաղաքացուն առևանգել, հարվածել, սպառնացել են սպանել, նաև վնասել ընտանիքի անդամներին. 3 անձ է ձերբակալվելԵրևանում կբացվի Իրանի առևտրի կենտրոնը, որը կդառնա ԵԱՏՄ դարպասը. ԶԼՄԿնոջ առևանգում, ոսկու գողություն, սպանություն. ենթադրյալ հանցագործները սկսել են գործել ԱԱԾ համազգեստով. «Ժողովուրդ»2 անշարժ գույք, 1մլն դրամ բանկում, 10 մլն դրամ տարեկան եկամուտ. ԱԳՆ գլխավոր քարտուղարի հայտարարագիրը. «Ժողովուրդ» Կընդլայնվեն կառավարության լիազորությունները. նախագիծ. «Փաստ» Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցվի «Հրապարակ». Նարեկ Բաբայանը գնաց՝ չվերադառնալու պայմանով. հնարավոր է նույնիսկ իրավական գործընթաց սկսվի նրա դեմ«Հրապարակ». Ինչ է ասում Բագրատ Սրբազանը նեղ շրջապատում27 ընկերության հետ 52 պայմանագիր է կնքվել. ինչ գնումներ է արել ՊՆ-ն տեղական արտադրողներից «Փաստ». Երբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելուԻ՞նչ է հանձնել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին. «Փաստ» Հեծանիվացավը հասավ դպրո՞ց. «Փաստ» «Հրապարակ». Ագրարայինի ռեկտորի պարտականությունները կատարողը կաղում է տարրական հանրահաշվիցՁկնորսները հետապնդվում են. Փաշինյանը խաբել է. Մաս 218. «Ժողովուրդ» Քարոզչական ընդգծված շեշտադրումներ. կարևորը՝ նշվեն «ռուբլի», «Ռուսաստան», «արցախցի» բառերը. «Փաստ» «Ժողովուրդ». Իշխանությունների հերթական խայտառակությունը. չեմպիոն «Փյունիկը»-ը ֆեդերացիայի պատճառով կարող է փակվելԻշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ. «Հրապարակ» Գրեթե 2 միլիո՞ն դրամ․ որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին Զենքով խփել են մեջքիս, որ ասեմ Ղարաբաղը Ադրբեջան է, Ստեփանակերտը` Խանքենդի (տեսանյութ) Caviar-ը ներկայացրել 193 140 դոլար արժեքով iPhone 16-ը՝ հետին վահանակին Rolex Cosmograph Daytona ժամացույցովNBA. Ամենաբարձր վարձատրությամբ մարզիչների տասնյակը
Ամենադիտված