Հայաստանը վերացրել է ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»–ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40–ը Երևանում կբացվի Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնն արտերկրում Եթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի. Ֆիդան Ծնելիության մակարդակի բարձրացումից զատ՝ մեզ համար կարևոր է զարգացնել մարդկային կապիտալը․ ԱՍՀ նախարար Թբիլիսիում կնշեն Հայաստանի Հանրապետության Անկախության օրը Որքան ժամանակ էլ Շուշիում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց․ Զաքարյան Wildberries-ը սգո օր է հայտարարել Հակոբ Արշակյանը մեկնում է Մեխիկո՝ մասնակցելու Մեքսիկայի նախագահի երդմնակալության արարողությանը ԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին» ՔՊ-ն կազմակերպում է աշխատանքային քննարկում էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների վերաբերյալ 

Հավատալ և գործել, սա է բանաձևը վերադարձի և ազգային նոր ձեռքբերումների․ Արցախի թեմի առաջնորդի ուղերձը

Արցախ

Արցախի թեմի առաջնորդի ուղերձը 2023 թվականի սեպտեմբերյան ողբերգական իրադարձությունների տարելիցի առիթով․

«Սիրելի՛ արցախցիներ.

Այսօր լրանում է մեկ տարին այն ողբերգական իրադարձությունների, որ տեղի ունեցան մեր ժողովրդի հետ։ Հակառակ մեր ժողովրդի հերոսական մաքառումներին՝ իննամսյա շրջափակման, սովի ու կարիքի մեջ գտնվելով և արտաքին աշխարհից օգնություն չստանալով, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ու դրան հաջորդած օրերին Ադրբեջանը պատերազմական գործողություններով և ցեղասպանական քաղաքականության միջոցով ամբողջությամբ ռազմակալեց ու հայաթափեց հայ ժողովրդի բնօրրան Արցախի Հանրապետությունը: Տեղի ունեցավ ավելի քան 120.000 արցախահայերի բռնագաղթը։

Ողբերգական այս իրադարձություններին գումարվեց Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունը, որի հետևանքով անմեղ զոհ դարձան ու վիրավորում ստացան բազմաթիվ հայորդիներ։ Այնուհետև գերեվարվեցին մեր անկախ պետականության խորհրդանիշներ հանդիսացող Արցախի պետական այրերը։ Ինչպես որ ամեն աղոթքի մեջ մենք հիշատակում ենք մեր հերոս նահատակների հոգիներին, այնպես էլ մեր աղոթքը պետք է լինի, որ օր առաջ ազատություն ստանան Բաքվի բանտերում գտնվող մեր գերիները։

Սրտի մեծագույն ցավով ենք արձանագրում տեղի ունեցածը, սակայն, քավ լիցի, թե կսկիծն ու տառապանքը մեզ համար վերաճեն հուսահատության, և Աստծուց ու մեր հայրենիքից երես թեքենք։ Այո, մեծ ու աննկարագրելի է այն կորուստը, որ կրել ենք մենք, թե՛ որպես հավաքականություն, և թե՛ որպես անհատներ։ Թշնամու ցեղասպան քաղաքականությանը զոհ են գնացել մեր զավակների կյանքերը, մեր տներն ու օջախները, մեր արյունն ու քրտինքը։ Ավելին, մենք մարդկային ու նյութական կորուստներից բացի կորցրել ենք մեր հոգևոր ինքնության ու մեզ՝ մեր հողին կանգուն պահող հիմնաքարերը։ Մեր սուրբ Հայրենիքի կորստի հետ միասին մենք կորցրել ենք մեր վանքերը, եկեղեցիները, հարազատների գերեզմանները։

Սակայն, սիրելի արցախցիներ, սա մեզ պետք է տա նոր ուժ, նոր հույս առ Աստված և նոր վստահություն մեր ազգային միասնականության մեջ, որպեսզի երբեք սեպտեմբերի 19-ը չդառնա լոկ հիշատակի օր։ Այն պետք է դառնա մեր կյանքը վերաիմաստավորելու, մեր ինքնությունը վերագտնելու, առ Արցախ վերադառնալու գաղափարի շուրջ համախմբվելու օր։ Հիրավի, արդարադատ ու ողորմած է մեր Տեր Աստված։ Եվ հավատով ու հույսով լցվելու և սիրով ամրանալու դեպքում է, որ կարող ենք հոգու խռովքով, բայց և պարզերես կերպով թերթել մեր պատմության այս ամոթալի էջը և վերաշարադրել նոր սկիզբ, ուղենշել վերելքի ու ազգային զարթոնքի նոր հորիզոններ։

Փառք Աստծո, որ Հայաստանի մեր քույրերն ու եղբայրները աներկբայորեն ջերմ ընդունելություն ցույց տվեցին մեզ՝ չթողնելով, որ մենք Մայր Հայրենիքում մեզ օտարականներ զգանք։ Մեր հայրենակիցների ջանքերով է նաև, որ արցախցին կարողանում է այսօր Հայաստանի Հանրապետությունում ինտեգրվել հանրային կյանքին՝ միաժամանակ պահպանելով իրեն յուրահատուկ դիմագիծը։

Հավատավո՛ր զավակներ, թող մեր սրտերում ու հոգիներում երբեք չմարի վերադարձի հույսի ճրագը։ Այն ամեն գնով պետք է վառ պահել՝ անընդհատ զորացնելով սիրո, ողորմության և նվիրումի գործերով։

Հավատալ և գործել. այս է բանաձևը վերադարձի և ազգային նոր ձեռքբերումների։ Ժամանակն է լծվելու մեր ազգային նվիրական իղձերի իրականացմանը, ամեն գնով, պատեհ ցանկացած առիթ օգտագործելու, որպեսզի արդարությունը վերահաստատվի մեր կյանքում, որպեսզի Արցախ աշխարհը կրկին մասը դառնա Մայր Հայրենիքի՝ այն Հայաստանի, որին ձգտել ու ձգտում ենք բոլորս։

Առ Աստված իմ աղոթքներն ու սրտի խորքերի ամենանվիրական իղձերն ուղղված են մեկ բանի՝ կրկին հայացած տեսնել Արցախը։ Եվ իմ պարտքն է՝ հայրաբար նույն հորդորը հղել ամենքիդ, որ դուք ևս ձեր կյանքի ուղիներում միշտ ամուր պահեք այդ նույն իղձը։

Թող Ամենակալ Տերն Իր շնորհները առատորեն բաշխի մեր ժողովրդին՝ պարգևելով ուժ, եռանդ և եղբայրասիրության առատ պտուղներ։ Թող Աստծո կամոք նվիրագործվի մեր ազգային երազանքը և մոտ ապագայում կրկին ղողանջեն Արցախի եկեղեցիների զանգերը՝ իրենց զավակներին կանչելով մայրական օրրան։ Թող մշտապես վառ մնա մեր հերոսացյալ հայորդիների հիշատակը, և թող անիրավ գերության մեջ գտնվող մեր զավակները կրկին ազատության պարգևին արժանանան։

Ամեն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանը վերացրել է ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»–ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40–ըԵրևանում կբացվի Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնն արտերկրումԵթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի. ՖիդանԾնելիության մակարդակի բարձրացումից զատ՝ մեզ համար կարևոր է զարգացնել մարդկային կապիտալը․ ԱՍՀ նախարարԹբիլիսիում կնշեն Հայաստանի Հանրապետության Անկախության օրըՈրքան ժամանակ էլ Շուշիում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց․ ԶաքարյանWildberries-ը սգո օր է հայտարարելՀակոբ Արշակյանը մեկնում է Մեխիկո՝ մասնակցելու Մեքսիկայի նախագահի երդմնակալության արարողությանըԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին»ՔՊ-ն կազմակերպում է աշխատանքային քննարկում էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների վերաբերյալՌուսաստանում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը նախատեսվում է ավելացնել գրեթե 10 անգամ. ՊուտինԼիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-իՀարիսն ու Թրամփը մտադիր են հանդիպել Զելենսկու հետԲացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք. Գարեգին ԽումարյանՄեկ տարի առանց Արցախի․ օտարված ինքնություն, խախտված իրավունքներ, կորսված ժառանգությունՆԱՏՕ-ն տհաճ անակնկալ է պատրաստել Ռուսաստանի համարԲեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնողների համար կսահմանվեն նոր պահանջներ Ադրբեջանից արձագանաքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանըԱրցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով. Ու այդ մեկ մարդը նիկոլ Վովայի փաշինյանն է. ՄելիքյանԵրևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները շարունակվում ենComedy Club հեռուստաշոուն փակվում էՄի խումբ անձանց կողմից հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել էԳՇ նախկին պետին մեղադրել են պետական դավաճանության մեջ․ ՌԴ-ի «մատը խա՞ռն է»Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի․ Հանրային ռադիոյի տնօրենՀԱՊԿ-ից ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Փաշինյանի հայտարարությունը հակասում է ողջախոհությանը. ԶախարովաԹբիլիսիում սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելըԹուրքիան ռազմաօդային գործողություն է անցկացրել․ ի՞նչ է հայտնիՍտորություն է այն նարատիվը, թե իբր արցախցիները չեն կռվել․ Հակոբ ԲադալյանՀայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը․ ՏԿԵ նախարարՄերձավոր Արևելքը կանգնած է տարածաշրջանային պատերազմի ամենալուրջ վտանգի առաջ. Սաուդյան Արաբիայի դեսպանՊարույր Սևակ և Հարթագյուղ գյուղերում կրթահամալիրներ կկառուցվենՓաշինյանը 2022 թ.-ին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. ԶատուլինՍոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում էՈւ վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր ԹովմասյանՍիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներՎարչապետը և Իվա Պետրովան անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային, հարկային և արժութային քաղաքականությանը Երևանում ցուցադրվել է Ազնավուրի առաջին բեմական զգեստը «Գրառում արեցի՝ «ո՛չ թե քաաքականություն, այլ՝ քաղաքականություն», չեք պատկերացնի ինչ արձագանք գտավ, ես ուղղակի ապշել էի». Անի Զաքարյանը՝ հայերեն ճիշտ խոսելու մասին ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը 96-րդն է ՔՊ-ում վախենում, են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու. Դանիել ԻոաննիսյանԼիբանանում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի. ավելի քան 450 մարդ է վիրավորվելՆիկոլ Փաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. ԱՆ Լրացուցիչ վարկային միջոցներ՝ խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու համար«Հրապարակում նստողին պետք է հարցնել». Արդյո՞ք հայերը մի օր կվերադառնան Արցախ Նիկոլ Փաշինյանը փոշմանե՞լ է Բերման է ենթարկվել Wildberries-ի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը«Զգացմունքները դուրս էին աղյուսակներից». Դումիկյանը Թբիլիսիում կայացած համերգից կուլիսային կադրեր է հրապարակել Կենտրոնական Եվրոպայում տեղի է ունեցել վերջին 20 տարվա ամենասարսափելի ջրհեղեղը. ավելի քան 20 մարդ է զոհվել (լուսանկարներ)Ֆիննախում չգիտեն՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձումից ինչքան գումար է մուտքագրվել պետբյուջե Արցախի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Ամենադիտված