Глава МИД Армении встретился в Нью-Йорке с латвийской коллегой Израиль объявил о смерти Хасана Насраллы Лавров и Аракчи обсудили ситуацию на Южном Кавказе Были, есть и будем: в Ереванском филиале РЭУ им. Г.В. Плеханова состоялось мероприятие памяти павших воинов 44-дневной войны Организация ДИАЛОГ примет участие в церемонии освящения Святого мира и переосвящения Кафедрального собора в Первопрестольном Святом Эчмиадзине В Армении появится новое единое учебное заведение при МВД 4 года назад в этот день Азербайджан напал на Нагорный Карабах Вице-премьер Армении: Решения о следующем этапе демаркации пока нет Правительство США объявило о выделении Армении помощи в размере $20,6 млн Рубинян обсудил с послом Швеции процесс нормализации армяно-турецких отношений Главы МИД Армении и Греции обсудили вопросы углубления партнерства Израиль не принял предложение США и Франции установить режим прекращения огня 

Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան

Блогосфера

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը․ 1991 թվականին անկախության հռչակումից հետո Մայր օրենքն ընդունվեց 1995 թվականին հանրաքվեով, և այդ օրն էլ դարձավ պետական տոն: 2024 թվականին՝ տոնի առթիվ, իշխանական թիվ մեկ խոսափողի՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձը դարձյալ հին շեշտադրումներով էր․ ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխել։

«…Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրված է՝ իր պատկերացումն է իր ստեղծած պետության և այդ պետության մեջ մարդկանց, քաղաքացիների հարաբերությունների մասին: Մեզ պետք է Սահմանադրություն, որն օրգանական կապով կապված է սահմանադիրի՝ ժողովրդի հետ:

Այս թեման հիմա շատ է շահարկվում թե՛ ներքին, և թե՛ արտաքին դաշտում: Բայց մենք անշեղորեն պիտի շարունակենք մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, ուժեղացնելու, ինստիտուցիոնալ, հոգեբանական ու ֆիզիկական առումով նրան անխոցելի դարձնելու մեր ճանապարհը…»,- տոնական իր ուղերձում մասնավորապես նշել է Նիկոլ Փաշինյանը։

«Սահմանադրությունն այն փաստաթուղթն է, որն ընդունել է ժողովուրդը՝ իշխանության կրողը, և որը սահմանափակում է (ու հենց բառն էլ դրա համար է հայերենում՝ «Սահմանադրություն») պետական մարմինների գործունեության ազատությունը։ Այսինքն՝ դա սահմանում է այն կանոնները, որի շրջանակներում պետական մարմինները պետք է «կաշկանդված լինեն»,- 168.am-ի հետ զրույցում Մայր օրենքի, այն փոփոխելու իշխանական շրջանակների պահանջների մասին իր դիտարկումներում արձանագրեց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը։

Մասնագետը հավելեց՝ եթե փաստաթուղթն ընկալում ենք այդ տեսակետից, ապա ստացվում է, որ պետության ներկայացուցիչները՝ այսպես ասած՝ կառավարությունը, չի կարող ընդհանրապես Սահմանադրության փոփոխության օրակարգ բարձրացնել․ դա կարող է լինել հասարակական, քաղաքական, քաղաքացիական, ժողովրդական շարժումների արդյունքում։

«Եթե Կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ այսինքն, այդ հավասարման մեջ երկու տարրերից ավելի կայունը ոչ թե կառավարությունն է, այլ Սահմանադրությունը։

Երկրորդ կարևոր խնդիրը սահմանադրական և, ընդհանրապես, հանրային իրավական հարաբերություններում այն է, որ, ցավոք սրտի, մաքուր իրավաբանական պրոցեսներ շատ քիչ են լինում․ միշտ լինում են իրավաքաղաքական, իրավահասարակական պրոցեսներ,- ասաց Արամ Օրբելյանը, ապա այս համատեքստում՝ որպես օրինակ, հիշեցրեց Civil rights movement-ի` Ամերիկյան քաղաքացիական իրավունքների շարժման մասին,- Ամերիկայի Միացյալ Նահանգներում երբ սահմանադրական փոփոխություններ արվեցին, ստրկատիրությունն արգելվեց, ավարտվեց քաղաքացիական պատերազմը, թվում էր՝ իրավաբանորեն թղթի վրա ամեն ինչ կարգավորվել է, բայց դրանից հետո մինչև 1970-ական թվականները, իսկ իրականում՝ մինչև հիմա, ռասայական հավասարությանն ու դրան առնչվող խնդիրները կան։ Ասել է թե՝ թեև կարծես առաջին հայացքից ամեն ինչ պարզ է․ Սահմանադրությունը փոխել են, օրենքում գրել են, ուրեմն խնդիր չկա, սակայն, որպեսզի այդ արժեքները կայանան, հսկայական աշխատանք է տարվել քաղաքական, քաղաքացիական, հասարակական ոլորտներում՝ տարբեր պրոցեսների միջոցով։ Հետևաբար՝ շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան՝ Սահմանադրությունը գրելով՝ դեռ չենք հասնում այն կետին, որին պետք է հասնենք»։

Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ երբ իշխանությունը ոտնձգում է իրավունքների վրա, պետք է դրա դեմ միասնաբար պայքարել՝ անկախ քաղաքական ու քաղաքացիական մոտեցումներից։

Հաջորդ խնդիրը, որի վրա ուշադրություն հրավիրեց փաստաբանը, Սահմանադրության վերաբերյալ հայաստանյան տարբեր շրջանակներում առկա ընկալումն է։

«Սահմանադրությունը մեզ մոտ բոլորը՝ քաղաքացիներ, կառավարություն, օպոզիցիա․․․, դիտարկում են որպես ամեն ինչ, բացի որպես գործող օրենք։ Այսինքն՝ եթե դուք լսեք դիսկուրսը, այն հետևյալն է՝ «լավն է, վատն է, պետք է թողնենք, որ լավը լինի՝ կաշխատի», բայց չկա դիսկուրս՝ Սահմանադրությանը հետևելու տեսակետից։ Այսինքն, իրականում պետք է փոխվի մոտեցումը․ Սահմանադրությունը գործող օրենք է»,- շեշտեց նա։

Դիտարկմանը, թե այս դիսկուրսը համընկնում է ադրբեջանական նմանատիպ դիսկուրսների հետ․ սա պատահականությո՞ւն է, թե՞ կարելի է ենթադրել, որ դրսից են ստիպում այս դիսկուրսը ՀՀ-ում վարել, Արամ Օրբելյանն արձագանքեց, որ անկախ հանգամանքից, թե պատճառն ինչ է՝ Ադրբեջանից են ստիպել, կամ՝ ներքին քաղաքական գործընթացներից շեղելու նպատակով պրոցես է, խնդիրն այն է, որ քանի դեռ հանրությունն այն դիսկուրսի մեջ է, որ քննարկում է ոչ թե Սահմանադրությանը հետևելու հարցը, այլ՝ Սահմանադրության վատ լինելու հարցն ու դրան առնչվող խնդիրները, պետությունը չի կարողանում զարգանալ։

«Մենք քանի դեռ Սահմանադրությունը չենք ընկալել՝ որպես գործող օրենք, փոփոխության քննարկումն արդյունավետ չի լինելու,- ասաց նա, ապա հիշելով Սահմանադրությունը փոխելու մասին Փաշինյանի հայտնի այլաբանությունը, թե ինչպես են սիրելի տատիկի գործած կարմիր զգեստով անցնում մի ճանապարհ, որի երկու եզրերին ցուլ է կանգնած, նշեց,- Այսինքն՝ այդ մարդն իր բերանով ասում է, որ մեր Սահմանադրությունը դիտարկում է Հայաստանն ավելի մեծ, քան ես եմ ճանաչում․ նա ասում է՝ Սահմանադրությունը լավը չէ, որովհետև ծավալապաշտական է, որովհետև իր մեջ ներառում է Արցախ, Արարատ սար․․։ Ինքն իր բերանով ասում է, որ ՀՀ գործող Սահմանադրությունը կառուցված է այդ գաղափարների շուրջ։ Եթե գործող Սահմանադրությունն այդ գաղափարների շուրջ է, քանի չես փոխել, պարտավոր ես դրանով առաջնորդվել։ Իսկ ինքն ինչ է անում՝ «Սահմանադրությունը խախտում եմ հիմա, որովհետև ինձ դուր չի գալիս, բայց որպեսզի չխախտեմ, փոխեք, որպեսզի իմ արածները չլինեն խախտում»։ Սա է ողջ քննարկումը»։

Սահմանադրությունը խախտելու օրինակների թվում միջազգային իրավունքի մասնագետն ակնհայտ մի քանի դրվագ մտաբերեց․  «Մենք այսօր Սահմանադրության շրջանակներում ունենք կարգավորումներ, որոնք կյանքի չեն կոչվում, կարելի է տարբեր պատճառներ բերել, թե ինչու կյանքի չեն կոչվում, բայց շատ պարզ պատճառներ ունենք։

ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է և ներկայացնում է ամբողջ ժողովրդին, բայց եթե նայենք, թե ինչ քննարկում է տեղի ունենում ԱԺ-ում, ակնհայտորեն բաժանարար գծերով է՝ դուք, մենք, նրանք։

Հաջորդը՝ ԱԺ ընդդիմությունն ԱԺ-ում պետք է ունենա որոշակի պաշտոններ, որպեսզի կարողանա նիստերն անցկացնել ոչ այնպես, ինչպես դուր է գալիս մեծամասնությանը: Բայց ինչ է տեղի ունենում այսօր․ մեծամասնությունը զավթել է իշխանությունը, չի թողնում այդ պաշտոնները զբաղեցնեն ընդդիմության թեկնածուները՝ հանձնաժողովի նախագահներ, տեղակալներ և այլն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ущерб, нанесенный тайфуном «Яги» Вьетнаму, составил 3,31 млрд. долларовAl Jazeera: После ударов по Ливану в Израиле наблюдается рост популярности НетаньяхуИран запросил экстренный саммит ОИС в связи с израильскими атаками в Ливане и ПалестинеГлава МИД Армении встретился в Нью-Йорке с латвийской коллегойЧисло жертв взрыва на АЗС в пригороде Махачкалы достигло 12 человекИзраиль объявил о смерти Хасана НасраллыБелоруссия и Россия планируют подписать договор о гарантиях безопасностиОбсуждение на тему «Президентские выборы в США и их влияние на постсоветское пространство»Байрамов и Бербок обсудили двусторонние отношения и ситуацию на Южном КавказеСарик Андреасян лишился водительских прав за езду в нетрезвом виде: Он уверяет, что это происки зависитниковЛавров и Аракчи обсудили ситуацию на Южном КавказеУмерла британская актриса Мэгги Смит. Она сыграла Минерву Макгонагалл в «Гарри Поттере» и графиню из «Аббатства Даунтон»Китайская армия проводит военно-морские и военно-воздушные учения в Южно-Китайском мореВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 СЕНТЯБРЯБыли, есть и будем: в Ереванском филиале РЭУ им. Г.В. Плеханова состоялось мероприятие памяти павших воинов 44-дневной войныАрмен Григорян представил Саймону Мордью подходы Армении к установлению мира в регионеОрганизация ДИАЛОГ примет участие в церемонии освящения Святого мира и переосвящения Кафедрального собора в Первопрестольном Святом ЭчмиадзинеВ Армении появится новое единое учебное заведение при МВДГалстанян: Не забуду во имя Армении и не прощу во имя АрцахаThe Economist: Зеленский собирается провести президентские выборы в 2025 году для укрепления своей властиПредставитель Всемирного банка описала перспективы горнодобывающей промышленности в АрменииАндраник Кочарян: Нам нужно идти к миру4 года назад в этот день Азербайджан напал на Нагорный КарабахВ Армении планируют создать необходимые условия для надлежащей работы ВПКТайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНРГендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для АрменииТема Геноцида армян включена в программу уроков истории в школах крупнейшего штата АвстралииСоединенные Штаты привержены сотрудничеству с правительством Армении, чтобы помочь людям, потерявшим свой дом и средства к существованию. Посол США посетила ЕраблурВ Молдове заблокировали семь прокремлевских сайтовБоррель заявил, что война в Ливане стала бы угрозой для стабильности и безопасностиАрарат Мирзоян выразил соболезнования Абдалле Бу Хабибу в связи со смертью граждан ЛиванаЦены на нефть опускаются и завершают неделю существенным снижениемВице-премьер Армении: Решения о следующем этапе демаркации пока нетМгер Григорян: В армяно-российских отношениях есть проблемыПентагон: США закупят для Украины зенитные ракеты, бомбы и дроныБайден: Россия не победит в этой войне, Украина победитСамвел Шахраманян в сопровождении арцахцев посетил военный пантеон «Ераблур» в ЕреванеЗеленский встретился с Байденом и Харрис в ВашингтонеЕраблур посетили высшие должностные лица Армении: в Пантеоне сосредоточены полицейские силыВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 СЕНТЯБРЯРечь премьер-министра Пашиняна на 79-й сессии Генеральной Ассамблеи ООНИнформация о скоплении грузовиков на границе Грузии и Армении не соответствует действительности: КГДПравительство США объявило о выделении Армении помощи в размере $20,6 млнРубинян обсудил с послом Швеции процесс нормализации армяно-турецких отношенийБайден поручил Пентагону направить Украине полный пакет одобренной помощиMeta запускает функцию селфи ИИ в Facebook и InstagramГлавы МИД Армении и Греции обсудили вопросы углубления партнерстваПрезидент США объявил о выделении 8 млрд. долларов УкраинеИзраиль не принял предложение США и Франции установить режим прекращения огняЕрмак назвал заявление Путина о применении ядерного оружия "ядерным шантажом"
Самое популярное