Глава МИД Армении встретился в Нью-Йорке с латвийской коллегой Израиль объявил о смерти Хасана Насраллы Лавров и Аракчи обсудили ситуацию на Южном Кавказе Были, есть и будем: в Ереванском филиале РЭУ им. Г.В. Плеханова состоялось мероприятие памяти павших воинов 44-дневной войны Организация ДИАЛОГ примет участие в церемонии освящения Святого мира и переосвящения Кафедрального собора в Первопрестольном Святом Эчмиадзине В Армении появится новое единое учебное заведение при МВД 4 года назад в этот день Азербайджан напал на Нагорный Карабах Вице-премьер Армении: Решения о следующем этапе демаркации пока нет Правительство США объявило о выделении Армении помощи в размере $20,6 млн Рубинян обсудил с послом Швеции процесс нормализации армяно-турецких отношений Главы МИД Армении и Греции обсудили вопросы углубления партнерства Израиль не принял предложение США и Франции установить режим прекращения огня 

Կարծում են՝ լուծարեցին ու վերջ. Ովքե՞ր պիտի պատասխան տան այս վատնումների համար

Блогосфера

Նիկոլ Փաշինյանը, ով պարբերաբար խոստանում է կոպեկ-կոպեկ հետ բերել պետությունից թալանած փողերը, ամեն չնչին բանի համար կառավարության նիստերը վերածում է շոուի, մատ է թափ տալիս նախկինների վրա, իրավապահ կառույցներով ահաբեկում է, ոչինչ չասաց այս կառույցի միջոցով իրականացված թալանի մասին։

Մինչդեռ խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների է վերաբերում, որոնք իր գլխավորած կառավարության որոշումներով դուրս են գրվել պետական բյուջեից ու անիմաստ վատնվել։

Այս ամենի հետևում բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած, այդ թվում՝ կառավարության ղեկավարն ու Երևանի այսօրվա քաղաքապետը։

ԱՆԻՖ-ը հիմնադրել է կառավարությունը, ու նրա ձախողումների համար պետք է պատասխան տա կառավարությունը։

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» ստեղծվել էր իբր խոշոր ներդրողների հետ աշխատելու, ներդրումները խթանելու, ակտիվ ներդրումային գործընկեր լինելու, տնտեսության կարևոր ոլորտներում ներդրումային ծրագրեր ներգրավելու ու իրականացնելու համար։ Ստեղծումից հինգ տարի հետո, կառավարությունն անձեն-անձուն լուծարեց իր ստեղծած կառույցը՝ առանց հաշվետվություն տալու, թե ինչո՞ւ ստեղծեցին, ինչո՞ւ լուծարեցին, և ի՞նչ տվեց այդ կառույցը Հայաստանին։

Կառույց, որի տնօրենների խորհրդի նախագահը, մինչև Երևանի քաղաքապետ դառնալը, Տիգրան Ավինյանն էր՝ սկսած ստեղծման պահից։

Նա այդ պաշտոնից անսպասելի հեռացավ անցած տարվա վերջին, երբ դեռևս Երևանի փոխքաղաքապետն էր։

Չնայած փոխքաղաքապետ լինելը խոչընդոտ չէր ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում Տիգրան Ավինյանի մնալու համար, բայց նա հեռացավ։ Այդպես էլ հայտնի չդարձան հեռացման պատճառները։ Հետո պիտի պարզվեր, թե ինչ կար թաքնված դրա տակ։

Տիգրան Ավինյանին, ով ի պաշտոնե պատասխանատվություն էր կրում ԱՆԻՖ-ի գործունեության համար, անաղմուկ հանեցին արանքից։ Ամիսներ հետո, պետության փողերը անիմաստ վատնելու, անարդյունավետ աշխատանքի ու նպատակին չծառայելու պատճառով՝ կառույցն ուղարկեցին պատմության գիրկը, նույնքան անաղմուկ, ինչպես հեռացավ Տիգրան Ավինյանը։

Բացելուց հրաշքներ էին խոստանում, փակելուց՝ ոչ մի խոսք այն մասին, թե ի՞նչ է արել այս կառույցը չորս տարվա ընթացքում, ի՞նչ արդյունք է տվել, բացի պետության ու հարկատուների փողերը քամուն տալուց։

Հայտնի է, որ ԱՆԻՖ-ի միայն պահպանման ծախսերը հասնում էին տարեկան մի քանի միլիոն դոլարի։

Խոսքն ընդհուպ 4-4,5 մլն դոլարի մասին է, որի գրեթե կեսն աշխատավարձն էր։

Հիմա հաշվեք, թե չորս տարում, հարկատուների վճարած հարկերից ինչքա՞ն գումար են ծախսել այս կառույցը պահելու համար։ Բարձր աշխատավարձեր են վճարել, պարգևավճարներ են տվել, ճոխ ծախսեր են արել, բացարձակապես անարդյունք։

Այս ընթացքում ընդամենը երկու խոշոր ծրագիր են նախաձեռնել, երկուսն էլ տապալվել են՝ պետությանը ֆինանսական լուրջ կորուստներ պատճառելով։

Ծրագրերից մեկը բոլորին լավ հայտնի, ազգային ավիափոխադրողի համարում ստացած  «Ֆլայ Արնայի» ստեղծումն էր։

Կառավարության որոշմամբ 2021թ. վերջին ավելի քան 4,7 մլրդ դրամ կամ շուրջ 12 մլն դոլար հատկացրեցին ավիաընկերության 49 տոկոս բաժնեմասի սեփականությունը ձեռք բերելու համար։ Երկու տարի անց պարզվեց՝ ավիաընկերությունը, որի ստեղծումը ժամանակին համաշխարհային մակարդակի ձեռքբերում էին ներկայացնում Հայաստանի համար, կանգնած է լուրջ ֆինանսական խնդիրներ առաջ։  Կարճ ժամանակ անց այն ընդհանրապես դադարեցրեց գործունեությունն ու այլևս չվերսկսեց։ Փակվեց։

Ծրագիրը, որի վրա պետական բյուջեից միլիոնավոր դոլարներ ծախսվեցին, ձախողվեց։

Այդքան փող ծախսեցին՝ ո՛չ ազգային ավիափոխադրողը կա, ո՛չ էլ փողը։

Ո՞ւմ մեղքով, ինչո՞ւ, ո՞վ պետք է պատասխան տա դրա համար, լռում են։

Խուսափում են իրավական գնահատական տալուց։

«Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է»,- մի օր պիտի անմեղ հայացքով հայտարարեր Նիկոլ Փաշինյանն ու փակեր պետության բյուջեից 12 մլն դոլարը վատնելու թեման։

Կարող են չհիմնավորված ապօրինությունների մեղադրանքով մի քանի հազար դրամի համար մարդկանց կալանավորել, պետության փողերը յուրացնելու պատճառաբանությամբ շոուներ սարքել, իսկ որ իրենք գրչի մի հարվածով 12 միլիոն դոլարը ջուրն են գցել, ոչ մի պատասխանատու ու մեղավոր չկա։

Երկրորդ խոշոր ծրագիրը, որը կանգնած է ձախողման շեմին, վերաբերում է 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցմանը։

Այս կայանի կառուցումն իշխանությունները բազմիցս շահարկել են իրենց նախընտրական ու հետընտրական խոստումներում, ներդրումային հաջողությունների շրջանակներում։ Այնինչ՝ արդյունքում ունենք այն, որ մեկնարկից տարիներ անց ծրագիրը ոչ միայն շարունակում է մնալ թղթի վրա, այլև գտնվում է չեղարկման փուլում։

Կայանը պիտի կառուցեին էմիրաթական «Մասդար» ընկերության հետ համատեղ։ Ծրագրի հայկական կողմի գործընկերը Պետական հետաքրքրությունների ֆոնդն է։

Ի սկզբանե նախատեսված էր, որ կայանը պետք է շահագործման հանձնվեր այս տարի։ Բայց հետո ժամկետը տեղափոխեցին 2025թ.։ Հավանաբար կռահեցիք, թե ինչ պատճառով։

Ոչ մի հույս չկա, որ այդ ժամկետում էլ այն կիրականացվի։ Պայմանագրի ստորագրումից գրեթե երկու տարի հետո նույնիսկ կայանը կառուցող շինարարական կազմակերպություն ընտրելու մրցույթ չի հայտարարվել։

Ամեն ինչ նախնական փուլում է, գրեթե ոչինչ չի արվել։ ԱՆԻՖ-ի լուծարումից հետո  հավանաբար այլևս չի էլ արվելու։ Խոսվում է կայանի կառուցումն ընդհանրապես չեղարկելու մասին։

Սպասվում էր, որ այս մի ծրագիրն էլ արժանանալու է ազգային ավիափոխադրողի ճակատագրին։

Այսպիսին է ԱՆԻՖ-ի չորսամյա գործունեության արդյունքը։ Երկու խոշոր ծրագիր են ձեռնարկել, երկուսն էլ տապալվել են կամ տապալման փուլում են։ Պետական բյուջեի հաշվին տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել՝ առանց արդյունքի։ Ու հիմա փոխարենը պատասխան տան իրենց ձախողումների համար, վերադարձնեն պետությանը հասցված վնասները, անաղմուկ լուծարում են կառույցը՝ փորձելով մոռացության տալ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Блинкен выразил Китаю обеспокоенность из-за поддержки РоссииИзраиль утверждает, что убил лидера «Хезболлах» и с тех пор находится в состоянии повышенной готовностиКомиссия по нацбезопасности парламента Ирана провела внеочередное заседание по событиям в ЛиванЗеленский представил Трампу «план победы»В Армении воздух станет холоднее на 2-4 градусаУщерб, нанесенный тайфуном «Яги» Вьетнаму, составил 3,31 млрд. долларовAl Jazeera: После ударов по Ливану в Израиле наблюдается рост популярности НетаньяхуИран запросил экстренный саммит ОИС в связи с израильскими атаками в Ливане и ПалестинеГлава МИД Армении встретился в Нью-Йорке с латвийской коллегойЧисло жертв взрыва на АЗС в пригороде Махачкалы достигло 12 человекИзраиль объявил о смерти Хасана НасраллыБелоруссия и Россия планируют подписать договор о гарантиях безопасностиОбсуждение на тему «Президентские выборы в США и их влияние на постсоветское пространство»Байрамов и Бербок обсудили двусторонние отношения и ситуацию на Южном КавказеСарик Андреасян лишился водительских прав за езду в нетрезвом виде: Он уверяет, что это происки зависитниковЛавров и Аракчи обсудили ситуацию на Южном КавказеУмерла британская актриса Мэгги Смит. Она сыграла Минерву Макгонагалл в «Гарри Поттере» и графиню из «Аббатства Даунтон»Китайская армия проводит военно-морские и военно-воздушные учения в Южно-Китайском мореВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 СЕНТЯБРЯБыли, есть и будем: в Ереванском филиале РЭУ им. Г.В. Плеханова состоялось мероприятие памяти павших воинов 44-дневной войныАрмен Григорян представил Саймону Мордью подходы Армении к установлению мира в регионеОрганизация ДИАЛОГ примет участие в церемонии освящения Святого мира и переосвящения Кафедрального собора в Первопрестольном Святом ЭчмиадзинеВ Армении появится новое единое учебное заведение при МВДГалстанян: Не забуду во имя Армении и не прощу во имя АрцахаThe Economist: Зеленский собирается провести президентские выборы в 2025 году для укрепления своей властиПредставитель Всемирного банка описала перспективы горнодобывающей промышленности в АрменииАндраник Кочарян: Нам нужно идти к миру4 года назад в этот день Азербайджан напал на Нагорный КарабахВ Армении планируют создать необходимые условия для надлежащей работы ВПКТайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНРГендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для АрменииТема Геноцида армян включена в программу уроков истории в школах крупнейшего штата АвстралииСоединенные Штаты привержены сотрудничеству с правительством Армении, чтобы помочь людям, потерявшим свой дом и средства к существованию. Посол США посетила ЕраблурВ Молдове заблокировали семь прокремлевских сайтовБоррель заявил, что война в Ливане стала бы угрозой для стабильности и безопасностиАрарат Мирзоян выразил соболезнования Абдалле Бу Хабибу в связи со смертью граждан ЛиванаЦены на нефть опускаются и завершают неделю существенным снижениемВице-премьер Армении: Решения о следующем этапе демаркации пока нетМгер Григорян: В армяно-российских отношениях есть проблемыПентагон: США закупят для Украины зенитные ракеты, бомбы и дроныБайден: Россия не победит в этой войне, Украина победитСамвел Шахраманян в сопровождении арцахцев посетил военный пантеон «Ераблур» в ЕреванеЗеленский встретился с Байденом и Харрис в ВашингтонеЕраблур посетили высшие должностные лица Армении: в Пантеоне сосредоточены полицейские силыВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 СЕНТЯБРЯРечь премьер-министра Пашиняна на 79-й сессии Генеральной Ассамблеи ООНИнформация о скоплении грузовиков на границе Грузии и Армении не соответствует действительности: КГДПравительство США объявило о выделении Армении помощи в размере $20,6 млнРубинян обсудил с послом Швеции процесс нормализации армяно-турецких отношенийБайден поручил Пентагону направить Украине полный пакет одобренной помощи
Самое популярное