Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Պարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին Թրամփը կարո՞ղ է վերջ դնել պատերազմներին․ Արմեն Պետրոսյան (տեսանյութ) ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Պահեստազորայինների վարժական հավաքներ կլինեն․ մանրամասներ 2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում Մասիս քաղաքում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 22 Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում Նոյեմբերի 22-ի աստղագուշակ Կիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի` երկիրը չի կարող ինքնիշխան լինել Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը 

Կարգին Հայկոն` քաղաքականություն մտնելու, Հայաստանը լքելու, իր դեմ իջեցված պատվերի և անակնկալ ակցիայի մասին. բացառիկ հարցազրույց

Հարցազրույցներ

Հայկ Մարությանը' Կարգին Հայկոն, վերջին շրջանում հաճախ է զբաղվում հասարակական ակտիվ գործունեությամբ: Ինչո՞ւ է հաջողակ հումորիստը որոշել թողնել շոու-բիզնեսը, ինչո՞ւ են ոմանք չարացած նրա դեմ, կլքի՞ Հայաստանը նա, առաջիկա նախագծերի և անակնկալների և այլ հարցերի շուրջ Lurer.com-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Կարգին Հայկոյի հետ:

-Վերջերս շատ է խոսվում Ձեր' քաղաքականություն մտնելու հավանականության մասին: Արդյո՞ք Կարգին Հայկոն իսկապես մտադիր է հարմարավետ շոու-բիզնեսից տեղափոխվել քաղաքական դաշտ:

-Ձեր պատկերացումները շոու-բիզնեսի կոմֆորտի մասին չափազանցված են: Հաջողությունը, ճանաչումը, փառքը հեշտ չեն տրվել երբևէ, հատկապես ինձ: Հաճախ է պատահում, որ քո դառը քրտինքը ինքդ չես վայելում: Ինչ վերաբերվում է քաղաքականություն մտնելուն, ապա նախ պետք է հասկանալ, թե մարդը ինչ խնդիր է լուծում' մտնելով այդ դաշտ: Եթե ամբիցիաների խնդիր կա' ինձ մոտ դա վաղուց բավարարված է, իշխանության և անձնական բարեկեցության խնդիր ես չունեմ' վաղուց ինքս եմ ստեղծել, իսկ եթե մտադիր ես հասարակության համար որևէ դրական տեղաշարժ ապահովել' քաղաքականությամբ զբաղվելը պարտադիր չէ: Գոնե տեսանելի ապագայում ես ինձ քաղաքականության մեջ չեմ տեսնում:

-Վերջերս լրատվական կայքերով և սոցցանցերով Ձեր մասին բազմաթիվ հրապարակումներ եղան, այդ թվում և բացասական երանգով: Ինչո՞ւ մարդիկ, այդ թվում և Ձեր որոշ գործընկերներ, չարացած են ձեր դեմ:

-Եթե ես ոչինչ չանեի, օրինակ, չմասնակցեի երթուղայինների թանկացման դեմ ակցիային, հավատացեք, որ իմ մասին ոչ մի բացասական հրապարակում չէր լինի: Այդ հրապարակումների մեծ մասը պատվեր է իմ դեմ, և ես դա ուղիղ տեքստով ասել եմ թե պատվեր կատարողներին, թե պատվիրատուներից ոմանց: Կպատվիրեն, կգրեն, չեն գրի' Աստված իրենց հետ, բայց որ երբեմն այդ զզվելի արշավին մասնակցում են մարդիկ, որոնց ես ընկեր եմ համարել, ինձ ցավ է պատճառում: Երևի ես էլ պետք է լինեի ինքնասիրահարված, կոպիտ, միայն իմ կյանքով ապրող, որ բոլորին դուր գայի...

-Բայց ժողովուրդը ձեզ սիրում է...

-Ժողովրդի սերը ոչ մի բանի հետ չափելի չէ: Այդ սերը ինձ մղեց' թողնել բոլոր գործերս և զբաղվել հասարակական գործունեությամբ:

-Վերջերս կարծես մի կողմ եք քաշվել, չեք մասնակցում ակտիվ հասարակական քննարկումների, հանդես չեք գալիս ելույթներով: Ինչո՞ւ:

-Ես գործի մարդ եմ: Կար գազային խայտառակ համաձայնագրերի դեմ պայքար' ես այնտեղ էի իմ ակցիայով: Պարզապես ես ամեն արածի համար աղմուկ չեմ սարքում, ինքնագովազդով չեմ զբաղվում: Ուզում եք տեսնեք իմ հասարակական գործունեությունը' խնդրեմ, առաջիկա շաբաթ կամ կիրակի օրը ժամը 12.00-ին եկեք Քանաքեռի մշակույթի տուն (նախկին կինոյի տուն), այնտեղից կգնանք Հույսի ավան, որտեղ մոտ երկու հարյուր մարդ շաբաթական երկու օր ապահովվում են բարձրորակ սնունդով, և անգամ մթերքի բաշխումը կատարվում է իմ ընտանիքի և հարազատների կողմից: Մենք դա սկսել ենք առանց լուսաբանման, լուռ, մեր ընտանիքի և ընկերոջս' Արտակ Գասպարյանի ջանքերով, չենք դարձրել ինքնագովազդվելու միջոց, սակայն այժմ բոլորիդ հրավիրում եմ' և լուսաբանելու, և որպես օրինակ մյուսներին հուշելու, որ այսօր երկրում օրեցօր մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր անգամ օրվա սննդի խնդիր ունեն լուծելու, և մենք կոնկրետ գործով փորձում ենք կրճատել այդ մարդկանց թիվը: Չարախոսելու, բամբասելու և պատվերներ տալու փոխարեն թող իրենց ջանքերը ուղղեն' օգնելու այն մարդկանց, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն:

-Հանրությունը Ձեզ կտեսնի՞ նոր հեռուստատեսային նախագծերում:

-Իհարկե կտեսնի, այս պահին մենք բազմաթիվ նախագծերի վրա ենք աշխատում, և առաջիկայում մեր թիմը կվերադառնա նոր ծրագրերով և նոր որակով: Առաջիկայում հանդես կգանք Հայաստանում դեռևս չիրականացված նոր ֆորմատով: Նոր նախագծերից մեկում նկարահանվելու եմ նաև ես անձամբ:

Վարուժան Բաբաջանյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահինՊարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին Թրամփը կարո՞ղ է վերջ դնել պատերազմներին․ Արմեն Պետրոսյան (տեսանյութ)ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Պահեստազորայինների վարժական հավաքներ կլինեն․ մանրամասներ Ռուսական հարվածի հավանականության պատճառով՝ Գերագույն Ռադան չեղարկել է նիստը2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում Մասիս քաղաքում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 22Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99 000 դոլարը Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում Նոյեմբերի 22-ի աստղագուշակԿիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի` երկիրը չի կարող ինքնիշխան լինել Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան Սև բերետավորների՝ ցուցարարների վրա հարձակումները համակարգող Հայկ Բաբայանը ծանր է տարել մեր հրապարակումը. Լիա Սարգսյան Ես շատ կուզեմ Ձեզ անվճար պաշտպանել, պարոն Աղազարյան․ Արսեն ԲաբայանՈստիկանության կապիտան է մահացել վթարից Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուսաստանն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին, վերջինն էլ՝ Ուկրաինային․ Պեսկով «Հրապարակ». 3 միլիոն դրամը փող չէ՞Փաշինյանը նորից վտանգավոր ուղե՞րձ ունի. հարցազրույց կտա Պետրոս Ղազարյանին«Իրավունք». Նարեկ Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար«Հրապարակ». Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին«Հրապարակ». Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին«Հրապարակ». Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր ՊողոսյանըԱյս մթերքները քայքայում են լյարդը Լույս չի լինի Շերը բացահայտել է, որ կորցրել է կուսությունը 14 տարեկանում՝ իր բոյֆրենդից վրեժ լուծելու համար Ինչի՞ մասին է վկայում ՀՀ-ի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը Գազայի հատվածում երեխաներն ու կանայք թունավորվել են իսրայելցի զինվորականների թողած պահածոներից Ռոնալդուն նշել է կխաղա արդյո՞ք որդու հետ նույն թիմում Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Ռուսաստանը ոչ մեկին չպետք է տեղեկացներ միջին հեռահարության հրթիռի փորձարկումների մասին. Պեսկով Պուտինը կատակ չի անում և, ցավոք, մենք աստիճանաբար գնում ենք դեպի աղետ․ Վուչիչ Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի հարվածից մահացածը Զվարթնոցից էր․ Oragir.News Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի Արման Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին ՄԱԿ-ը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել Ուկրաինական հակամարտության սրումը կանխելու համար Սուրեն Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության երկրորդ օրվա եզրափակիչ գոտեմարտերին Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների խորը պայքար է. Տիգրան Աբրահամյան Հայաստանը պատրաստակամ է աջակցելու ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան Մենք վստահ ենք, որ կարող ենք նորից հասնել Չեմպիոնների լիգա․ Մխիթարյան Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտումՆիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին հարցազրույց կտա Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ Եթե արել ես, մի ափսոսա. ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է արել
Ամենադիտված