Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Թրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդները Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար 

Գյուղնախարարը կշարունակի պաշտոնավարե՞լ

Վերլուծական

Նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանին, իր ասելով, «պաշտոնանկ արեցին» բնակլիմայական պայմանները: Այս տարի ցրտահարություններն ու կարկուտը, կարծես թե, որոշել են իրար հերթ չտալ: Արդեն իսկ կանխատեսումներ են արվում, որ պլանավորված տնտեսական աճի մասին կարելի է մոռանալ՝ հաշվի առնելով, որ գյուղոլորտում գրանցվելիք ցածր ցուցանիշները չեն կարող չանդրադառնալ տնտեսության ընդհանուր պատկերի վրա:

2010թ. Հայաստանի բնակլիմայական պայմանները չար կատակ խաղացին հազիվ տարիուկես պաշտոնավարած ՕԵԿ-ական նախարար Ալավերդյանի գլխին՝ 17-18 տոկոսանոց անկում ապահովելով գյուղատնտեսության համար: Երևի թե հենց դա էր պատճառը, որ Ալավերդյանին փոխարինած Սերգո Կարապետյանն առաջին քայլը, որ որոշեց անել՝ արտերն ու դաշտերը տերունական աղոթքով օրհնելու կարգի հաստատումն էր՝ նախորդի օրինակից դասեր քաղելով և գլխի ընկնելով, որ իր աթոռն ամենից ավելի կախված է Տիրոջ ողորմածությունից՝ այն բանից, թե Տերը բարենպա՞ստ եղանակ կպարգևի Հայաստան աշխարհին, թե՞ կզայրանա ու փոխարենը ցրտահարություն, կարկուտ ու երաշտ կուղարկի: Եվ, փաստորեն, բավական էր՝ գյուղատնտեսությունը մի տարի անկում չարձանագրեր, որ գյուղնախարարը շտապեր մոռանալ իր նախորդի դաժան ճակատագրից քաղած իմաստնությունը. աղոթելը ոչ միայն մոռացվեց, այլև դրա հիշատակումը սկսեց դիտվել որպես անձնական վիրավորանք գյուղնախարարի նկատմամբ:

Մայիսի 12-ին տեղացած կարկուտը զգալի վնասներ է հասցրել Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի տասնյակ համայնքների: Թե այս տարիներին ինչ կարգի միլիոններ են դուրս գրվել հակակարկտային կայանների կառուցման անվան տակ, ավելի լավ կարող է պարզել ՀՀ Վերահսկիչ պալատը, որը, ի դեպ, անցյալ տարի հպանցիկ անդրադարձել էր խնդրին, բացասական գնահատական տվել սրանց արդյունավետությանը, ինչի արդյունքում շարժել էր տենդեր շահած ընկերության զայրույթն ու դատի տրվել:

Այսօր գյուղնախարարությունում հատուկ խորհրդակցություն է հրավիրվել՝ կարկտի պատճառած վնասի չափերի վերհանման համար: Գյուղատնտեսության նախարարությունն արդեն վաղուց Հայաստանում դարձել է ընդամենը վնասներն արձանագրող, դրանց պատճառների մասին երկար-բարակ բացատրություններ ներկայացնող հիմնարկ:

Դեռ մի երկու ամիս առաջ Հայաստանի լեռնային և բարձրլեռնային շրջանների բնակիչները մեզ ահազանգել էին, թե չեն կարողանում բերքը իրացնել և ստիպված թափում են: Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում մի կին պատմեց, որ սկզբում «Սպայկա» ընկերության հետ պայմանավորվածություն է եղել, թե կգան, կաղամբը կտանեն՝ կգ-ը 50 դրամով (ի դեպ, միայն ընտրյալ. ասենք, ասում են՝ 3 կգ-ամանոց՝ կարծես գյուղացիները կաղամբը հաստոցով են արտադրում), բայց հետո ընկերությունը հրաժարվել է, ինքն էլ, անկարող լինելով «ֆուռին 5000 դոլար փող վճարել»՝ Հայաստանից դուրս տանել-վաճառելու համար, դիմել է գյուղապետին՝ խնդրելով օգնել իրեն մի քանի տոննա կաղամբը գոնե Գավառի մանկատանը նվիրել, ինչին գյուղապետը կոպտորեն արձագանքել է, թե՝ «իմ ի՞նչ գործն ա, ինչ ուզում ես արա»:

Թեև Հայաստանի մյուս շրջանների գյուղացիներն էլ մի լավ օրի չեն և իրացման խնդիր բոլորն էլ ունենում են, սակայն առավել խոցելին լեռնային և բարձրլեռնային շրջանների գյուղացիությունն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այստեղ բնակլիմայական սպեցիֆիկ պայմանների պատճառով հարկադրված են խիստ սահմանափակ կուլտուրաներ մշակել: Թե բարոյահոգեբանական ինչ վիճակ է տիրում այս գյուղերում, կարելի է պարզել միայն անձնական և ոչ պաշտոնական շփումների միջոցով: Ընկճվածության, հիասթափության այդպիսի մակարդակ կարելի է հանդիպել միայն այս գյուղերում… Եվ որպես այդ ամենի անմիջական հետևանք՝ արտագաղթի ծավալն այստեղ գերազանցում է մյուս բոլոր շրջաններին: Գեղարքունիքի մարզի գյուղերում տղամարդը դարձել է հազվագյուտ մի «բան»: Տեղի տղամարդիկ, որպես կանոն, մեկնում են Ռուսաստան. եթե ընտանիքով չեն արտագաղթում, ապա անպայմանորեն գոնե տան տղամարդն արտագնա աշխատանքի է մեկնում:

«Ինչի՞ եք ախր գնում, մնացեք՝ ձեր հողը մշակեք, էստեղ աշխատեք» հարցն այստեղ ծաղրի նման մի բան է: «Քու՛ր ջան, հլա դու մե խինգ տարի խող մշակա ու ամեն տարի մշակածդ թափա, տենամ էլ կմշակե՞ս», «մշակե՞մ, լա՛վ, մշակեմ, բայց մշակեմ, որ ի՞նչ անեմ, սաղ տարին չարչրվիմ, յետո մեկն 30 դրամով կարտոլ բերա դրսից, խանութները լցնա, իմ կարտոլը մնա, տանիմ թափի՞մ»: «Իսկ գյուղատնտեսության նախարարությանը դիմել ե՞ք, խնդրել ե՞ք օժանդակել, կամ մարզպետարանին, չգիտեմ, ձեր վիճակի մասին ձեր գյուղապետերը գոնե «վերևներին» տեղեկացնո՞ւմ են»: Այս հարցն արդեն գյուղացիների մոտ միայն քմծիծաղ է առաջացնում՝ «գյուղատնտեսության նախարարությունն ի՞նչ կամ գյուղապետը: Թե իրանք ինչի համար են, մենք չգիտենք: Հա, մենակ 6500 դրամով մի մեշոկ պարարտանյութ տվին՝ իբր օգնություն, բայց թե ես կարտոլի սերմացուի կիլոյին 550 դրամ փող էի տվել, ջրին ինչքան եմ տալի, սրսկելուն ինչքան… վերջում էլ տանում եմ թափում…»: Հիասթափությունն այստեղ ամենուր է, ծայրաստիճան ընկճվածությունը՝ ևս…

Վերը նշված գյուղի բնակչուհին մեզ դեռ երեք ամիս առաջ պատմել էր, որ միայն ինքն առնվազն 10 տոննա կաղամբը ստիպված իր ուժերով տարել-թափել էր. միայնակ բեռնատար էր ճարել, փող տվել այդ մեքենային և թափել մոտակա ձորերում և որ իր նման իրենց գյուղում տասնյակ ընտանիքներ կան, հարևան գյուղերից՝ էլ չասած: Ի պատասխան մեր հարցման՝ տեղյա՞կ են արդյոք գյուղերում առկա գյուղմթերքի իրացման դժվարություններին, զբաղվու՞մ են արդյոք այդ հարցերով, գյուղնախարարությունից պատասխանել էին, թե մեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ցանկանալով լուսավորել գյուղացիներին՝ իրենց վիճակի պաշտոնական պատկերն ըմբռնելու ուղղությամբ, հնարավորինս ամբողջական ներկայացնենք գյուղնախարար Սերգո Կարապետյանի՝ մեր հարցին տված պաշտոնական պատասխանը:

«Կարտոֆիլի բերքի իրացման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դեռևս ընթացիկ տարվա հունվար ամսին ՀՀ մարզպետարանների հետ համատեղ իրականացրել է հանրապետությունում առկա պարենային կարտոֆիլի մնացորդային ծավալների մոնիթորինգ, որի արդյունքներով հունվարի 23-ի դրությամբ հանրապետությունում առկա է եղել իրացման ենթակա շուրջ 18.9 հազ. տոննա պարենային կարտոֆիլ, որից 3.4 հազ. տոննա ՀՀ Գեղարքունիքի մարզում, այդ թվում՝ 1.5 հազ. տոննա Մարտունու տարածաշրջանում, և 15.5 հազ. տոննա ՀՀ Շիրակի մարզում:

Զուգահեռաբար ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բանակցություններ է վարել «Սպայկա» ՍՊԸ-ի հետ կարտոֆիլի մթերումներ և արտահանումներ իրականացնելու ուղղությամբ և վերջինիս է տրամադրվել իրականացված մոնիթորինգի արդյունքները: «Սպայկա» ՍՊԸ-ն վերսկսել է կարտոֆիլի գնումների գործընթացը և 12.04.2013թ. դրությամբ մթերել է ավելի քան 800 տոննա կարտոֆիլ: Ներկայումս մթերումները շարունակվում են:

Ինչ վերաբերվում է Ձեր կողմից նշված Մարտունիի տարածաշրջանի համայնքներում կաղամբի իրացման խնդրին, ապա հայտնում եմ, որ կաղամբի մնացորդ առկա է տարածաշրջանի Վարդենիկ և Աստղաձոր համայնքներում և այն կազմում է շուրջ 1500 տոննա, իսկ Մարտունու տարածաշրջանում կաղամբի հարյուրավոր տոննաների ոչնչացման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Այժմ բանակցություններ են վարվում «Սպայկա» ՍՊԸ-ի հետ կաղամբի մթերումներ իրականացնելու ուղղությամբ և հուսով ենք, որ առաջիկայում կսկսվեն նաև կաղամբի մթերումները»:

Ինչպես տեսնում ենք, գյուղնախարարությունում դարձյալ հսկայական աշխատանք են իրականացրել: Կարելի է չկասկածել, որ նման հսկայածավալ աշխատանք այս գերատեսչությունն իրականացրել էր նաև Գերասիմ Ալավերդյանի աննախադեպ կառավարման շրջանում: Հաշվի առնելով այս տարվա ցրտահարություններն ու կարկտահարությունը՝ կարելի է ենթադրել, որ գոնե այս տարի գյուղնախարարությանը կհաջողվի պատվով դուրս գալ գյուղմթերքի իրացման առաջադրանքի տակից. ինչքան քիչ գյուղմթերք, ինչքան քիչ հող մշակող գյուղացի, այնքան, բնականաբար, ավելի բարձր արդյունքներ: Ինչ վերաբերում է անցյալ տարվա գյուղմթերքի իրացմանը, ինչպես տեսնում ենք, պատասխանատուները զբաղվում են նաև այս հարցով և, ըստ մեր տեղեկությունների, հիմա խոսակցություններ են գնում արդեն, որ «Սպայկա» ընկերությունը, հնարավոր է, 30 դրամով բարեհաճի կաղամբ գնել, այնպես որ կարելի է հուսալ, որ գոնե մինչև նոյեմբեր կաղամբի իրացման հետ կապված տեղաշարժ հնարավոր կլինի արձանագրել. միայն թե գյուղացիներն ամեն ինչ ջուրը չգցեն և կարողանան անցյալ տարվա կաղամբը գոնե մի տարի պահել:

Ինչ վերաբերում է Գերասիմ Ալավերդյանի հետքերով գնացող Սերգո Կարապետյանի հետագա պաշտոնավարմանը, ապա դա արդեն «բնակլիմայական պայմանների» հաշվով, կարծես թե, վճռված է, մնում է միայն ֆորմալ՝ երկրային ղեկավարության որոշումը: Այն էլ՝ հաշվի առնելով վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ գյուղմթերքի իրացման հաշվով տրված վերջին խիստ հանձնարարականներն ու նախագահին բարձր տնտեսական աճ ներկայացնելու պայմանը, դժվար թե ուշանա...

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ ԼավրովԻրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ ՄանուկյանԹևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. ՄալխասյանԻրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ) Ոչ բոլոր ըմպելիքներով կարելի է դեղ խմել․ կենսաքիմիկոսը նշել է՝ որն է ճիշտ տարբերակըԳերմանիայի ռազմական ծախսերը 1945 թվականից հետո կհասնեն ռեկորդային մակարդակի․ Վագենկնեխտ44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ 3833. ՔԿ․ Լոնդոնը պատրաստվում է պատժել ԻսրայելինԱրդյո՞ք օրական 10 հազար քայլն անհրաժեշտ է բոլորին․ բժիշկը պարզաբանել էԷյֆելյան աշտարակը վերսկսել է աշխատանքը աշխատակիցների գործադուլից հետոՀամաշխարհային նավագնացության ազատությունը վտանգի տակ է․ Financial TimesԿրեմլում հայտարարել են, որ բանակցությունների ձգձգման դեպքում Կիևի համար խաղաղության պայմանները կվատթարանանՌուսաստանի հետ երկխոսության մասին Հունգարիայի հայտարարությունները «ոչինչ չարժեն»․ ՌԴ դեսպանՊաշտպանական խմբի ստեղծման ձախողումը հարված է դարձել Կայա Կալասի դիրքերին․ Politico
Ամենադիտված