Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում 

Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը պետք է հեռացվեն զբաղեցրած պաշտոններից. հարցազրույց

Հարցազրույցներ

Լուրեր.com-ի զրուցակիցն է «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Արթուր Մինասյանը:

-«Բանակն իրականում» նախաձեռնությունը կանոնավոր բանակի 20-ամյակի օրը «Լույսի լուռ ակցիա» իրականացրեց՝ ի հիշատակ բանակում զոհված զինծառայողների: Ի՞նչ նպատակ էր հետապնդում ակցիան:

-Թեև մեր բանակն արդեն 20 տարեկան է, սակայն ցավով պետք է նշել, որ այն ունի համակարգային պրոբլեմներ, ինչպիսիք են՝ կոռուպցիան, իրավունքի անարգանքը, չարաշահումները և այլն: Բանակում տեղի ունեցող սահմռկեցուցիչ միջադեպերը, որոնց մասին մենք ժամանակ առ ժամանակ լսում ենք, վերոնշյալ համակարգային արատների ուղղակի հետևանքն են և կվերանան միայն համակարգային բարեփոխումների արդյունքում: Բայց բանակը ունի հստակ պատասխանատուներ: Դրանք են՝ գլխավոր գերագույն հրամանատարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարարի աթոռին բազմած Սեյրան Օհանյանը, Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովը: Ենթադրել, թե այս մարդիկ տեղյակ չեն վերոնշյալ համակարգային թերություններից, միամտություն կլինի: Ուստի հասկանալի չէ, թե ինչու նրանք չեն նախաձեռնում անհրաժեշտ համակարգային բարեփոխումները: Ես այս հարցի երկու պատասխան ունեմ. այդ մարդիկ կամ ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում վերացնել այդ համակարգային արատները, կամ ոլորտում համակարգային բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտ ռեսուրսներ կամ կարողություններ չունեն: Երկու դեպքում էլ լուծումը մեկն է. այդ մարդիկ պետք է հեռացվեն զբաղեցրած պաշտոններից և փոխարինվեն բարեփոխումների անհրաժեշտությունը գիտակցող ու դրանք իրականացնելու կարողություն ունեցող անձանցով: Այս կոնտեքստում, իմ պատկերացմամբ, «Բանակն իրականում» նախաձեռնության բոլոր ակցիաների, այդ թվում՝ ձեր նշածի, հասցեատերը հասարակությունն է և դրանց նպատակը մեկն է՝ հասարակության ուշադրությունը հրավիրել բանակում առկա խնդիրների վրա:

-Սոցիալական ցանցերում քննարկումների ժամանակ կարծիքներ էին հնչում, որ նախաձեռնությունն իր այդ ակցիայով «հարամում» է տոնական օրը, և ընդհանրապես բանակը քննադատողները ջուր են լցնում թշնամու ջրաղացին:

-Ես չէի անդրադառնա ու մեկնաբանի նման պարզունակ ու անհիմն կարծիքները, եթե դրանք վտանգավորության աստիճանի հաճախ չհնչեին որոշ առանձին խմբերի ու անհատների կողմից: Ես՝ որպես Հայաստանի քաղաքացի, շատ լավ գիտակցում եմ բանակի կարևորությունն ու դերը այս պատմական ժամանակահատվածում և չեմ կարող նպատակ հետապնդել թուլացնել այդ կառույցը: Ընդհակառակը, հենց բանակի առողջացումն ու դրա արդյունավետության բարձրացումն է ինձ ստիպում անդրադառնալ համակարգում առկա թերություններին: Կեղտոտ սպիտակեղենը դուրս հանելու ու թշնամու ջրաղացին ջուր լցնելու պարզունակ կլիշեները պիտի որ վաղուց արդեն դուրս մղված լինեին մեր քաղաքացիների բառապաշարից: Ի՞նչ եք կարծում, եթե մենք լռենք ու չանդրադառնանք բանակում տեղի ունեցող ապօրինությունների, չարաշահումների խնդրին, այն կվերանա՞: Խնդիրը կոծկելը խնդրի լուծում չի կարող լինել: Խնդրի լուծումը կարող է գտնվել միայն այն հանրայնացնելու, քննարկման առարկա դարձնելու պարագայում: Եթե այս տեսանկյունից դիտարկենք ձեր առաջ քաշած հարցը, ապա պետք է արձանագրենք, որ հայրենասիրական ճառերի հետևում բանակի խնդիրները կոծկել ցանկացող քաղաքացիներն են, որ միտումնավոր կամ չհասկանալով՝ խոչընդոտում են դրանց լուծման ուղիների փնտրտուքին:

-Դուք անընդհատ խոսում եք բանակում համակարգային բարեփոխումների անհրաժեշտության մասին: Ինչպիսի՞ բարեփոխումներ է անհրաժեշտ իրականացնել:

-Բանակում բարեփոխումների մասին խոսելիս՝ քիչ չեն մարդիկ, որոնք միանգամից անդրադառնում են պայմանագրային զինծառայությանն անցնելու անհրաժեշտությանը: Իհարկե, պայմանագրային զինծառայությունը անհամեմատ ավելի շատ դրական կողմեր ունի, քան զինծառայության պարտադիր համակարգը, բայց պայմանագրայինի անցնելու համար հայտարարություններն ու կոչերը բավարար չեն: Այդ հարցին անդրադառնալիս պետք է հաշվի առնվեն մի շարք գործոններ, և ես այժմ չեմ խոսի դրանց մասին, քանի որ այն առանձին ու շատ ծավալուն թեմա է: Ես կարծում եմ, որ առջևում ունենալով պայմանագրային զինծառայությանն անցնելու անհրաժեշտությունը՝ այսօր մենք ոլորտի համակարգային բարեփոխումներ ասելով պետք է հասկանանք նախ և առաջ պարտադիր զինծառայության համակարգում կոռուպցիայի, չարաշահումների, ապօրինությունների վերացմանն ուղղված քայլերը, որոնք էլ ապագայում հնարավոր կդարձնեն անցումը պայմանագրային զինծառայության:

-Երեկ գեներալ Արթուր Աղաբեկյանը հեռուստաալիքներից մեկով անդրադառնալով բարձր պետական պաշտոններին բանակում չծառայած անձանց նշանակման խնդրին՝ կարծիք հայտնեց, որ պետք է արգելել որևէ հիմնավորմամբ բանակում չծառայած անձանց նշանակումները: Դուք համաձա՞յն եք այս մոտեցման հետ:

-Պարոն Աղաբեկյանն իր հարցազրույցում առաջարկում էր արգելել օրենքով նախատեսված կարգով ծառայությունից ազատված անձանց նշանակումը պետական պաշտոններին՝ մտահոգված, մասնավորապես, վերջին տարիներին ասպիրանտների թվի աճով ու այդ աճը համարելով ոչ թե պատահական, այլ բանակում ծառայելուց խուսափելու միջոց: Իսկապես, մենք նման խնդիր ունենք, ու ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ում որդիներն են օգտվում ասպիրանտուրայի այդ հավելյալ իջեցված տեղերից՝ այդպիսով խուսափելով բանակում ծառայելուց: Սակայն պարոն Աղաբեկյանի մոտեցումն իմ համար մերժելի է, քանի որ ես այդտեղ հակաիրավական մոտեցում եմ նկատում: Բանն այն է, որ օրենքով նախատեսված կարգով բանակում ծառայելուց ազատվում են նաև առողջական խնդիրներ ունեցող անձինք, ինչպես նաև ուսանողներ, որոնք իրենց գիտելիքների շնորհիվ են ընդունվել ասպիրանտուրա: Այս դեպքում ի՞նչ հիմքով պետք է արգելվի մարդուն զբաղեցնել պետական պաշտոն: Չէ՞ որ եթե քաղաքացին ունի բանակում ծառայությունն անհնարին դարձնող առողջական խնդիր, որը սակայն չի խանգարում այս կամ այն պետական աշխատանքը կատարելուն, ապա նրան այդ պաշտոնը զբաղեցնելն արգելելը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ մարդու իրավունքների ոտնահարում, անգամ խտրականություն, եթե կուզեք: Կամ եթե ուսանողն իր գիտելիքների շնորհիվ ընդունվել է ասպիրանտուրա՝ այդպիսով ազատվելով բանակում ծառայելուց, ապա ի՞նչ հիմքով պետք է սահմանափակվի պետական պաշտոններ զբաղեցնելու այդ մարդու իրավունքը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ)
Ամենադիտված